Ելք դեպի լույս 342
Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն գթության եւ խաղաղության մարգարե Մոհամմադին: Բարեւ Ձեզ: Հրավիրում ենք ունկնդրելու Ելք դեպի լույս հաղորդումը, որում Ղուրանի այաները ներկայացվում են մատչելի մեկնաբանությամբ:
Հուդ սուրայի 13 և 14-րդ այաներ.
أَمْ يَقُولُونَ افْتَرَاهُ قُلْ فَأْتُوا بِعَشْرِ سُوَرٍ مِثْلِهِ مُفْتَرَيَاتٍ وَادْعُوا مَنِ اسْتَطَعْتُمْ مِنْ دُونِ اللَّهِ إِنْ كُنْتُمْ صَادِقِينَ
فَإِلَّمْ يَسْتَجِيبُوا لَكُمْ فَاعْلَمُوا أَنَّمَا أُنْزِلَ بِعِلْمِ اللَّهِ وَأَنْ لَا إِلَهَ إِلَّا هُوَ فَهَلْ أَنْتُمْ مُسْلِمُونَ
"Երբ նրանք ասեն, որ Ղուրանը Մոհամմեդի հնարած գիրքն է, պատասխանիր ու ասա. նրա պարունակածի նման տասը սուրա էլ դուք գրեք և Աստծուց զատ ում կարող եք օգնության կանչել, եթե անկեղծ եք:"
"Բայց եթե չկարողանաք գրել, իմացեք, որ այս գիրքն իջել է Բարձրյալի գիտությամբ ու երկնքից և նրանից զատ չկա այլ Աստված: Միթե չեք հավատալու դրան:"
Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ անհավատներն ու ժխտողները խոսում էին մի թեմայի մասին, որը լսելը մարգարեի համար շատ ծանր էր: Այս այաներն ասում են, որ այդ մարդկանց խոսքերով, Ղուրանի հեղինակը մարգարեն է և նա է հավաքել այս խոսքերն ու դրանք վերագրել Աստծուն: Հարց է ծագում, որ եթե Ղուրանն իսկապես մարդու կողմից է գրվել, այն էլ մի մարդու, ով կրթություն չի ունեցել, արդյոք ուրիշներն էլ կարող են նման գիրք գրել: Ինչը հնարավոր չէ գիտնականների ու գրողների համար: Աստված այս այայում ասում է, որ պետք չէ Ղուրանի պես 114 սուրա գրել: Բավական է ներկայացնել միայն Ղուրանի սուրաների նման 10 սուրա: Մյուս կողմից Աստված ասում է . "Այդ գործը միայնակ մի կատարեք: Խնդրեք ում որ ցանակնում եք, օգնի ձեզ": Անցած 14 դարերի ընթացքում սակայն, իսլամի մարգարեի առաքելությունը ժխտողները չեն կարողացել ներկայացնել Ղուրանի սուրաների նման որևէ սուրա: Նրանք մշտապես ծաղրել են Ղուրանը կամ զենքի միջոցով փորձել խեղդել իսլամի ձայնը: Սա այն իրողության ապացույցն է, որ Իսլամը ճշմարիտ կրոն է և ընդդիմադիրները դրա դեմ տրամաբանորեն դուրս գալու փոխարեն, դիմում են սադրանքների ու սպառնալիքների:
Այս այաներից սովորում ենք․
1. Ղուրանը հավերժական է։ Այն հրաշք է եղել պատմութան ողջ ընթացքում և մինչև օրս էլ համարվում է աստվածային հրաշք:
2. Ղուրանը մարդու կիրառական կամ փիլիսոփայական գիտելիքների արդյունքը չէ: Այն հիմնված է Աստծո անվերջանալի գիտության վրա և չի վերաբերում որևէ ժամանակաշրջանի, աշխարհագրական տեղանքի կամ ժողովրդի:
3. Թշնամու անհավատությունը չպետք է պատճառ դառնա, որ հավատացյալը կասկածանքի տակ առնի Ղուրանի ճշմարտացիությունը կամ մարգարեի առաքելությունը:
Հուդ սուրայի 15 և 16-րդ այաներ․
مَنْ كَانَ يُرِيدُ الْحَيَاةَ الدُّنْيَا وَزِينَتَهَا نُوَفِّ إِلَيْهِمْ أَعْمَالَهُمْ فِيهَا وَهُمْ فِيهَا لَا يُبْخَسُونَ
أُولَئِكَ الَّذِينَ لَيْسَ لَهُمْ فِي الْآخِرَةِ إِلَّا النَّارُ وَحَبِطَ مَا صَنَعُوا فِيهَا وَبَاطِلٌ مَا كَانُوا يَعْمَلُونَ
"Նրանք որ կախված են աշխարհիկ կյանքից և ցանկանում են վայելել միայն աշխարհիկ հաճույքները, իրենց արարքների վարձքը կստանան հենց այս աշխարհում: "
"Բայց հավիտենական կյանքի համար նրանց բարիքներն իզուր և անարժեք կլինեն և կրակը պիտի լինի նրանց բաժինը:"
Այս այաները խոսում են աստվածային մարգարեների և երկնային սուրբ գրքերի նկատմամբ ամենակարևոր հակառակություններից մեկի մասին, ասելով, որ այդ մարդիկ միայն աշխարհիկ կյանքի հաճույքներն են փնտրում և դրա համար էլ չեն ընդունում աստվածային օրենքներն ու ուսմունքները: Բնականաբար, այս մարդիկ, խախտելով աստվածային սահմանը, մեղքեր են գործում, որոնց հետևանքները տեսնելու են դժոխքում: Եթե նույնիսկ նրանք աշխարհիկ կյանքում բարիքներ են գործել, որը բավարար չի եղել հանդերձյալ կյանքում բարիքների արժանանալու համար, Աստված նրանց բարիքներ է շնորհում հենց աշխարհիկ կյանքում:Սակայն նրանք չունեն հանդերձյալ կյանքում փրկվելու և դրախտ ընկնելու հնարավորություն: Ընդհանրապես, նրանք, ովքեր չեն հավատում Աստծուն և դատաստանի օրվան, բարի գործ անելու դեպքում դրա վարձքը ստանալու են հենց այս աշխարհում: Սակայն նրանք չեն կարող հույս ունենալ, որ հանդերձյալ կյանքում Աստված վարձահատույց կլինի իրենց: Իհարկե, Աստծո իմաստությունն անսահման է և հնարավոր է, որ նրանցից ոմանք իրենց բարի գործի համար դրախտ մտնեն կամ նրանց համար նախատեսված պատիժը մեղմվի: Պետք է ասել, որ այն գործը, որը կատարվում է այս կյանքի համար և մարդկային դրդապատճառներով և ոչ թե Աստծո գոհունակությունը ձեռք բերելու համար, սահմանափակվում է հենց այս աշխարհում և բարի գործ կատարողները հանդերձյալ կյանքում չեն կարող ստանալ Աստծո պարգև:
Այս այաներից սովորում ենք․
1. Գործի արժեքը որոշում է դրա շարժառիթը: Շատ բարի գործեր կարող են իրականացվել ոչ աստվածային ճանապարհով և դրա համար էլ նման գործերը հանդերձյալ կյանքում որևէ արժեք չունեն:
2. Աստված արդար է և բարի գործը անպատասխան չի թողնում:
3. Նրանք, ովքեր կապված են աշխարհիկ կյանքին, հանդերձյալ կյանքում չունեն դրախտ մտնելու հնարավորություն:
Ավարտվեց մեր այսօրվա հաղորդումը: Աստված ձեզ պահապան: