Ելք դեպի լույս 343
Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն գթության եւ խաղաղության մարգարե Մոհամմադին: Բարեւ Ձեզ: Հրավիրում ենք ունկնդրելու Ելք դեպի լույս հաղորդումը, որում Ղուրանի այաները ներկայացվում են մատչելի մեկնաբանությամբ:
Հուդ սուրայի 17-րդ այա․
أَفَمَنْ كَانَ عَلَى بَيِّنَةٍ مِنْ رَبِّهِ وَيَتْلُوهُ شَاهِدٌ مِنْهُ وَمِنْ قَبْلِهِ كِتَابُ مُوسَى إِمَامًا وَرَحْمَةً أُولَئِكَ يُؤْمِنُونَ بِهِ وَمَنْ يَكْفُرْ بِهِ مِنَ الْأَحْزَابِ فَالنَّارُ مَوْعِدُهُ فَلَا تَكُ فِي مِرْيَةٍ مِنْهُ إِنَّهُ الْحَقُّ مِنْ رَبِّكَ وَلَكِنَّ أَكْثَرَ النَّاسِ لَا يُؤْمِنُونَ
"Նրանք պիտի հավատան իր վարդապետությանը, ովքեր հնազանդվեն Մարգարեի պատվիրաններին: Պատվերներ, որոնք կտա մարգարեին ընկերակցող մեկը, ով եկավ Հնգամատյանից հետո և որում փայլում են աստվածային լույսն ու գութը: Իսկ չհավատացողները կենթարկվեն դժոխքի չարչարանքներին: Թող Ղուրանը ոչ մի կասկած չառաջացնի քո մեջ: Երկնքից իջած ճշմարտություն է այն և սակայն մարդկանց մեծամասնությունը համառում են իրենց անհավատության մեջ: "
Մի խումբ մարդիկ չհավատացին իսլամի մարգարեին: Նրանց թվում էին Մադինայի հրեաները, որոնք տարբեր պատրվակներով հրաժարվեցին ընդունել Ղուրանի ճշմարտացիությունը և իսլամի մարգարեի առաքելությունը: Այս այայում, Աստված , դիմելով նրանց, ասում է . "Միթե՞ դուք չեք հավատում Մովսեսի առաքելությանն ու Հնգամատյանի ճշմարտացիությանը: Ուրեմն ինչո՞ւ եք զարմանում, որ Աստված այդ նույն պատասխանատվությունը հանձնել է մեկ ուրիշի: Ի՞նչ պատճառ կար, որպեզի Մովսեսից հետո այլևս ոչ մի մարգարե չհայտնվի: Մի՞թե դուք Հնգամատյանում չեք կարդացել Մոհամմադի գալստյան նշանների մասին: Եթե դուք հավատում եք Հնգամատյանին, ուրեմն պետք է հավատաք նաև Մոհամմադին ու նրա գրքին` Ղուրանին: Հակառակ դեպքոմ, ձեր տեղը մյուս անհավատների պես դժոխքում կլինի": Իհարկե, այս այայում ասվում է , որ Հնգամատյանում խոսվել է ոչ միայն իսլամի մարգարեի ճշմարտացիության մասին, այլ նաև վկայություն է արվել մարգարեի գերդաստանից մեկ ուրիշ անձնավորության մասին: Նշվում է , որ այդ մարդը եղել է իմամ Ալին, ում կյանքը հիմնված էր ճշմարտության վրա և ով առաջինն էր, որ հավատաց մարգարեին: Իհարկե, իմամ Ալին Մոհամմադին ենթարկվեց ոչ նրա համար, որ իր հարազատն էր: Քանի որ օրինակ Աբու Լահբը մարգարեի հորեղբայրն էր և մշտապես ճնշում էր նրան: Ղուրանի սուրաներից մեկում ասվում է, որ նրան պետք է մեկուսացնել: Այաները խոսում են այն մասին, որ եթե անգամ մեծամասնությունը չի հավատում ճշմարտությանը, հավատացյալ մարդը չպետք է կասկածի տակ առնի իր հավատքը, քանի որ Ղուրանն Աստծո խոսքն է և նրա մեջ չկա ոչ մի սխալ խոսք:
Այս այայից սովորում ենք․
1. Ճշմարիտ հավատացյալների առկայությունը երկնային մարգարեների ճշմարտացիության ապացույցներից է:
2. Մեծամասնությունը երբեք չի կարող ճշմարտության համար հիմք ծառայել: Ճշմարտության աղբյուրը բանականությունն է ու ներշնչանքը:
Հուդ սուրայի 18 և 19-րդ այաներ․
وَمَنْ أَظْلَمُ مِمَّنِ افْتَرَى عَلَى اللَّهِ كَذِبًا أُولَئِكَ يُعْرَضُونَ عَلَى رَبِّهِمْ وَيَقُولُ الْأَشْهَادُ هَؤُلَاءِ الَّذِينَ كَذَبُوا عَلَى رَبِّهِمْ أَلَا لَعْنَةُ اللَّهِ عَلَى الظَّالِمِينَ
الَّذِينَ يَصُدُّونَ عَنْ سَبِيلِ اللَّهِ وَيَبْغُونَهَا عِوَجًا وَهُمْ بِالْآخِرَةِ هُمْ كَافِرُونَ
"Աստծուն ստախոս հռչակելուց բացի ավելի մեծ ոճիր կա՞ արդյոք: Այս հանցանքները գործողները կանգնելու են նրա դատաստանի առջև և վկաներն ասելու են. ահա մարդիկ, ովքեր Ամենակարողի դեմ սրբապիղծ խոսքեր ասացին: Մի՞թե Աստծո անեծքը չպիտի թափվի ամբարիշտների վրա:"
"Նրանք, որ իրենց նմաններին հեռացնում են Աստծո ճանապարհից, նրանք, որ սխալ են մեկնաբանում նրա կրոնը,և երբեք չեն հավատում հանդերձյալ աշխարհին: "
Այս աշխարհում անկարող չպիտի՞ դարձնեն զԱստված ու չպե՞տք է կարողանան պաշտպանվել նրա զայրույթից: Նրանց կրած չարչարանքներն ահավոր են լինելու, որովհետև չուզեցին ոչ տեսնել և ոչ էլ լսել"։
Աստվածային մարգարեներից մեկի առաքելությունը ժխտելը նշանակում է Աստծուն ինչ որ սուտ վերագրել: Այդպիսով անհավատները ցանկանում են ցույց տալ, որ Աստված անկարող է և այլևս չի կարող մարգարե ուղարկել: Այս այաներն ասում են, որ նա, ով Աստծուն որևէ սուտ խոսք վերագրի, դատաստանի օրը պետք է պատասխան տա դրա համար և այնտեղ չի կարող հերքել իր խոսքը: Ղուրանի այաների համաձայն, դատաստանի օրը յուրաքանչյուր ժողովրդի մարգարեներն ու աստվածային առաքյալները դառնում են վկաներ: Ասվում է նաև, որ յուրքանչյուր մարդու հետ երկու հրեշտակ վկայություն են տալիս նրա գործերի մասին: Բնականաբար, այսքան վկաների առկայությամբ այլևս հնարավոր չէ որևէ բան ժխտել: Քանի որ դատարաններում երբեմն երկու կամ չորս վկայի վկայությունների հիմամբ հնարավոր է լինում վճիռ կայացնել: Նման մարդիկ ոչ միայն հանդերձյալ, այլ նաև աշխարհիկ կյանքում արժանանում են Աստծո անեծքին, զրկվելով Աստծո անսահման գթությունից: Որովհետև դա մեծ հանցանք է մարդկանց մտածողության ու մշակույթի վերաբերյալ: Նրանք ոչ միայն իրենք են մոլորվել, այլ նաև փորձել են մոլորեցնել ուրիշներին, խեղաթյուրելով և սխալ ներկայացնելով Աստծո ճանապարհը:
Այս այաներից սովորում ենք․
1. Նրանք, ովքեր առնչվում են խոսքի ու գրչի հետ, պետք է զգույշ լինեն իրենց խոսքի ու գրածի համար, քանի որ նրանց նույնիսկ ամենափոքր սխալը կարող է մարդկանց շեղել ճանապարհից:
2. Աստծո ճանապարհը պարզ ճանապարհ է, և թշնամիները մարդկանց այդ ճանապարհից հեռացնելու համար տարածում են սնոտիապաշտություն և մոլորեցնում նրանց:
Ավարտվեց մեր այսօրվա հաղորդումը: Աստված ձեզ պահապան: