Ելք դեպի լույս 344
Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն գթության եւ խաղաղության մարգարե Մոհամմադին: Բարեւ Ձեզ: Հրավիրում ենք ունկնդրելու Ելք դեպի լույս հաղորդումը, որում Ղուրանի այաները ներկայացվում են մատչելի մեկնաբանությամբ:
Հուդ սուրայի 20-րդ այա.
أُولَئِكَ لَمْ يَكُونُوا مُعْجِزِينَ فِي الْأَرْضِ وَمَا كَانَ لَهُمْ مِنْ دُونِ اللَّهِ مِنْ أَوْلِيَاءَ يُضَاعَفُ لَهُمُ الْعَذَابُ مَا كَانُوا يَسْتَطِيعُونَ السَّمْعَ وَمَا كَانُوا يُبْصِرُونَ
"Այս աշխարհում նրանք չեն կարող Աստծուն անկարող դարձնել ու չպետք է կարողանան պաշտպանվել նրա զայրույթից: Նրանց կրած չարչարանքներն ահավոր են լինելու, որովհետև չուզեցին ոչ տեսնել և ոչ էլ լսել:"
Նախորդ այաներում ասացինք, որ նա, ով թույլ չտա, որ մարդիկ ընթանան աստվածային ճանապարհով, պատժի կարժանանա և' աշխարհիկ և' հանդերձյալ կյանքերում : Այս այայում ասվում է. "Թսղ նրանք չկարծեն, որ կկարողանան փախչել Աստծո զայրույթից կամ հաղթահարել այն":Այնուհետև այան ասում է, որ նման մարդկանց տանջանքը կրկնակի է, որովհետև նրանք ոչ միայն իրենք են մոլորվել, այլ նաև ուրիշներին են մոլորեցնում, կրելով նաև նրանց մեղքը: Իսլամական աղբյուրներում ասվում է, որ մոլորված գիտնականների պատիժը մի քանի անգամ ավելին է, քան անգետներինը:
Այս այայից սովորում ենք.
1. Դատաստանի օրը ո'չ հանցավորներն են կարող փախչել վճռից, և ո'չ էլ բռնատերերն են կարող աջակցություն ստանալ:
2. Տգիտությունը խլացրել է անհավատների ականջներն ու կուրացրել նրանց: Նրանք չեն կարողանում տեսնել ու լսել ճշմարտությունը:
Հուդ սուրայի 21 և 22-րդ այաներ․
أُولَئِكَ الَّذِينَ خَسِرُوا أَنْفُسَهُمْ وَضَلَّ عَنْهُمْ مَا كَانُوا يَفْتَرُونَ
لَا جَرَمَ أَنَّهُمْ فِي الْآخِرَةِ هُمُ الْأَخْسَرُونَ
"Նրանք կորստյան մատնեցին իրենց հոգիները և իրենց հնարած երևակայական չաստվածների ոչնչացումը տեսան:"
"Ոչ մի կասկած չկա, որ հանդերձյալ կյանքում նրանք լինելու են ամենադժբախտները:"
Նախորդ այաներում խոսեցինք մոլորված ղեկավարների մասին: Այս այայում ասվում է, որ նրանք կորցրել են իրենց հեղինակությունը և բարոյական հարստությունը և մեծ վնաս են կրել: Իսլամական մշակույթում, աշխարհը ներկայացված է որպես մի շուկա, որտեղ մարդիկ իրենց գործի ու կյանքի կապիտալը վաճառքի են հանում: Իսկ գնորդները բազմաթիվ են` Աստված, սատանան, այլոք և նույնիսկ ցանկասիրությունը: Այստեղ միայն Աստված է, որ մեր կապիտալը գնում է ամենաբարձր գնով: Եթե Աստծուց բացի մեր կյանքն ուրիշներին վաճառենք, մեծ վնաս ենք կրելու: Որովհետև այն, ինչ ձեռք ենք բերել աշխարհիկ կյանքում, ավարտվում է, մեզ զրկելով դրախտային կյանքից:
Այս այաներից սովորում ենք․
1.Երբ մարդը կորցնում է իր հարստությունը կամ պաշտոնը, դա համարվում է կորուստ: Սակայն ամենամեծ կորուստն այն է, երբ մարդը կորցնում է իր մարդկությունը:
2. Աշխարհիկ կյանքի վնասները հնարավոր է փոխհատուցել, սակայն կյանքն այլևս հնարավոր չէ վերադաձնել և հնարավոր չէ փոխհատուցել:
Հուդ սուրայի 23-րդ այա․
إِنَّ الَّذِينَ آمَنُوا وَعَمِلُوا الصَّالِحَاتِ وَأَخْبَتُوا إِلَى رَبِّهِمْ أُولَئِكَ أَصْحَابُ الْجَنَّةِ هُمْ فِيهَا خَالِدُونَ
"Իսկ այն հավատացյալները, որոնք առաքինի են, իրենց հույսը դնում են Աստծո վրա և հավիտենապես բնակվելու են Աստծո երանության բնակավայրում:"
Մոլորվածներն աշխարհիկ կյանքում կորցնելով ճիշտ ճանապարհը, հանդերձյալ կյանքում մուտք են գործում դժոխք: Բարեպաշտ հավատացյալները, որ խոնահրվում են Աստծո առջև, մեծ օգուտ են ստանում և մուտք գործում Աստծո դրախտը: Այս այան խոսում է հենց այդ խոնարհության մասին: Այն ասում է, որ հավատացյալները չպիտի գոռոզամիտ դառնան, որովհետև գոռոզամտությունը հարիր չէ այն մարդուն, ով խոնարհվում է Աստծո առջև: Բնականաբար, անհավատները գոռոզամիտ են, իսկ հավատացյալները պետք է խոնարհ լինեն, իհակե միայն միակ Աստծո առջև:
Այս այայից սովորում ենք․
1. Մարդը միայն իր արարքով չէ որ հավատացյալ է: Նա պետք է նաև սրտանց ու բարոյապես հավատացյալ լինի, որպեսզի ստանա Աստծո պարգևը:
2. Ճիշտ դաստիարակության մեջ պետք է նկատի առնել և' խրախուսանքը և' պատիժը: Որովհետև այսպիսով մոլորվածները պատժվում են, իսկ առաքինիները` խրախուսվում:
Հուդ սուրայի 24-րդ այա․
مَثَلُ الْفَرِيقَيْنِ كَالْأَعْمَى وَالْأَصَمِّ وَالْبَصِيرِ وَالسَّمِيعِ هَلْ يَسْتَوِيَانِ مَثَلًا أَفَلَا تَذَكَّرُونَ
“Մարդկանցից ոմանք նման են խուլերի և կույրերի, իսկ ոմանք` լսողների ու տեսնողների: Իրար հավասար կնկատվե՞ն արդյոք նրանք: Ինչո՞ւ չեք մտածել այս օրինակի մասին:"
Այս այաների ավարտին, Ղուրանը բերում է մի պարզ օրինակ, որպեսզի ցույց տա հավատացյալների ու անհավատների վիճակը: Անհավատները չեն տեսնում ու չեն լսում ճշմարտությունը և պատրաստ չեն այն ընդունել: Իսկ հավատացյալները բանականությամբ լսում են ճշմարտության խոսքը և ընդունում այն: Սակայն մարդիկ հաճախ մոռանում են այս ճշմարտությունը և դաս չեն քաղում դրանից: Ինչպես որ մարդու մարմինն ունի աչք ու ականջ և լսում ու տեսնում է ճիշտն ու սխալը, մարդու հոգին նույնպես ունի աչք ու ականջ և ընկալում է բարոյական արժեքները:
Այս այայից սովորում ենք․
1. Մարդն ինչպես և կենդանիները, տենում է ամեն ինչ: Սակայն մարդը կենդանիներից տարբերվում է նրանով, որ կարղանում է բարոյական ճշմարտությունները նույնպես տեսնել:
2.Լավի ու վատի, տգեղի ու գեղեցիկի, բարեգործի ու չարագործի միջև համեմատությունը Ղուրանի ձևերից է` մարդկանց դաստիարակելու գործում:
Ավարտվեց մեր այսօրվա հաղորդումը: Աստված ձեզ պահապան: