Գեղարվեստական հաղորդում (151)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը:
ԵՊՀ-ի Իրանագիտության ամբիոնի հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ նույն ամբիոնի վարիչ իրանագետ Վարդան Ոսկանյանի և այդ ամբիոնի դասախոսների ու ասպիրանտուրականի մի խումբ ուսանողներ մասնակցեցին Երևանում Իրանի դեսպանատանը կազմակերպված միջոցառմանը, որին ներկա էր նաև Երևանում ԻԻՀ դեսպանը:
Միջոցառման սկզբում Վարդան Ոսկանյանը շնորհակալություն հայտնելով նման միջոցառում կազմակերպելու մտահղացման կապակցությամբ անդրադարձավ Հայաստանում պարսից լեզվի ուսուցմանն ու իրանագիտության անցյալին և հայտարարեց, ԵՊՀ-ի Իրանագիտության ամբիոնը Կենտրոնական Ասիայում ու Կովկասում պարսից լեզվի ուսուցման ու իրանագիտության ամենահին կենտրոններից է, որ իր աշխատանքը սկսել է 1919 թվականին ԵՊՀ-ի հիմնադրման հետ միաժամանակ:
ԵՊՀ-ի Իրանագիտության ամբիոնի վարիչը նաև անդրադառնալով Ռուսաստանում, Գերմանիայում, Ավստրիայում ու աշխարհի այլ երկրներում իրանագիտության ամբիոններ ստեղծելու հայ իրանագետների ու դասախոսների դերակատարությանը, հավելեց. «Այս պահին ԵՊՀ-ի Իրանագիտության ամբիոնի տարբեր բաժիններում սովորում են ավելի քան 136 ուսանողներ, որոնց դաստիարակության գործին լծված են 22 պրոֆեսորներ, դասախոսներ ու դասատուներ»:
Միջոցառման ժամանակ Երևանում ԻԻՀ լիազոր և արտակարգ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին ԵՊՀ-ի Իրանագիտության ամբիոնի մատուցած ծառայությունների ու իրագործած ջանքերի կապակցությամբ իր երախտագիտությունը հայտնելով վերջին տարիներին պարսկերեն լեզվի ուսանողների թվի հավելումը Հայաստանի համալսարաններում ու դպրոցներում դասախոսների ու ուսուցիչների ջանքերի, նաև դեսպանատան աջակցության արդյունքը համարելով, հավելեց. «Վերջին դարերին հայության և այլ ազգությունների մշակույթն ու քաղաքակրթությունն այնպես է շաղախվել իրանցիների հետ, որ այս պահին իրանական տարբեր ազգություններ ու թայֆաներ իրար կողքի և խաղաղ կերպով ապրում են ԻԻՀ-ի դրոշի ներքո»:
Ողջ տարվա ընթացքում Հայաստանում անցկացվելու են մեծանուն բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներ։ Մեկնարկը տրվել է հենց նրա ծննդյան օրը՝ հունվարի 20-ին, կազմակերպվել էր այցելություն բանաստեղծուհու շիրմին՝ Կոմիտասի անվան պանթեոն, նախօրեին Հայաստանի գրողների միությունում կայացել էր հոբելյանական միջոցառում, մարվել էր նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակը» թեմային:
Panorama.am-ը Սիլվա Կապուտիկյանի տուն - թանգարանի տնօրեն Արմենուհի Դեմիրճյանից տեղեկացավ, որ պլանավորել են ողջ տարվա ընթացքում կազմակերպել միջոցառումներ։ Նախորդ տարվա նոյեմբերից արդեն մեկնարկել է «100 ծառ Կապուտիկյանին» ծառատունի ծրագիրը մարզերում, որը շարունակվելու է նաև այս տարի։
Նա տեղեկացրեց, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանավորությամբ Կապուտիկյանի գրքերի վերահրատարակման ծրագիր ունեն, նախատեսում են երկու հատորով վերահրատարակել արձակ գործերը։
«Երեկ երեք գրիք շնորհանդես եղավ։ «Մեղուները» վերահրատարակել է տուն-թանգարանը, մյուս երկուսը՝ բանաստեղծությունների ժողովածու են։ Այսինքն, արդեն երեք գիրք դրել ենք սեղանին, ուզում ենք հիմա պոեզիայից դուրս գանք ու անցնենք արձակի»,- ասաց Ա. Դեմիրճյանը։
Տուն-թանգարանն ունի նաև թարգմանություններ ծրագիր, ցանկանում են Կապուտիկյանի աշխատանքները թարգմանել եվրոպական կարևոր լեզուներով։
Թանգարանը տարեկան 2500-2700 այցելու է ունենում, այդ թվում նաև զբոսաշրջիկներ։
Հարցին, արդյո՞ք Կապուտիկյանի ստեղծագործական ժառանգությունն ուսումնասիրության կարիք ունի, թե այն ամբողջությամբ բացահայտված, ներկայացված է հանրությանը, նա ասաց. «Երբեք չենք կարող սպառել մեծերին, Կապուտիկյանին հատկապես։ Ճիշտ է՝ նա հրատարակել էլ իր հիմնական ստեղծագործությունը, բայց թանգարանում կան երկեր, որոնք մշակման կարիք ունեն։ Ամեն դեպքում ընդամենը երկու գիտական աշխատություն է գրվել՝ հրապարակախոսության, պոեզիայի համար, ես պատրաստվում եմ ամբողջ ժառանգությանն անդրադառնալ որպես դոկոտարականի թեմա։ Կան թարգամանությունների անսպառ մի պաշար։ Ահռելի աշխատանք կա անելու»։
87 տարեկան հասակում մահացել է ֆրանսիացի կոմպոզիտոր Միշել Լեգրանը։ Այս մասին գրում է «Ռիա նովոստի»-ն։
Միշել Լեգրանը կոմպոզիտոր Ռայմոնդ Լեգրանի (1908-1974 թթ.) և հայազգի դիրիժոր Ժակ Հելյանի քույր՝ Մարսել Տեր-Միքայելյանի որդին է։ 1942-1949 թվականներին Փարիզի կոնսերվատորիայում Միշել Լեգրանը սովորել է դաշնամուր, գիր և գրականություն, ուսուցիչներից են եղել Լուսյետ Դեսկավն ու Նադիա Բուլանժեն: Ինչպես իր քույրը՝ Քրիստիան Լեգրանը, ով եղել է վոկալ ջազային տարբեր խմբերի անդամ, Միշել Լեգրանը նույնպես տարվում է ջազով, 1947 թվականին Դիզի Գիպելսիի համերգն ունկնդրելուց հետո։ Միշելը մի քանի տարի անց սկսում է համագործակցել վերջինիս հետ և 1952 թվականին Դիզիի եվրոպական համերգների համար գրում է լարային նվագախմբի համար նախատեսված երաժշտություն։ Սրա համար Միշել Լեգրանը արժանանում է 3 Օսկար մրցանակների։
Ռոտերդամի 48-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում տեղի կունենա կինոռեժիսորներ Նարինե Մկրտչյանի և Արսեն Ազատյանի «Նրա մասին կամ թե ինչպե՞ս նա չվախեցավ արջից» գեղարվեստական լիամետրաժ ֆիլմի համաշխարհային պրեմիերան։
«Մենք յոթերորդ անգամ ենք մասնակցում այս փառատոնին: 1992 թվականին փառատոնի հետ համատեղ արտադրել ենք «Ռադիո Երևան» կինոնկարը»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Արսեն Ազատյանը:
Նա ասաց, որ պրեմիերայից հետո ֆիլմը կներկայացվի բազմաթիվ փառատոներում, իսկ դեկտեմբերին նախատեսվում է դրա հայաստանյան պրեմիերան:
Ժապավենն ընտրվել է փառատոնի պաշտոնական՝ «Deep Focus/Signature» ծրագրում, որտեղ ընդգրկված են կինոյում մեծ վաստակ և հեղինակություն ունեցող հայտնի ռեժիսորների և հեղինակների նոր ստեղծագործություններ։
Նարինե Մկրտչյանը և Արսեն Ազատյանը հեղինակ են մեկ տասնյակից ավելի ֆիլմերի, որոնք մասնակցել են ավելի քան 60 միջազգային առաջնակարգ կինոփառատոների (Բեռլին, Ռոտտերդամ, Լոկառնո, Բուսան, Մոսկվա, Մոնրեալ, Սիդնեյեւայլն), ունեն մրցանակներ և լայն արձագանք մամուլում։
Նրանք հայ հասարակությանը հայտնի են «Բոբո», «Ռադիո Երևան», «Անդրեյ», «Ճամփեզրին», «Անառակ որդու վերադարձը», «Ապակե կախազարդը» և այլ կինոնկարներով։
Լոնդոնի հանրահայտ «Ֆինբորո» թատրոնի բեմ կբարձրանա Հայոց ցեղասպանությանը նվիրված «Գազանը լուսնի վրա» ներկայացումը, որը պատմում է արհավիրքից մազապուրծ զույգի կյանքի մասին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` բեմադրությունը հանրության դատին կհանձնվի հաջորդ շաբաթ:
Ցեղասպանությունից փրկված Արամը հավատում է, որ կարող է նոր կյանք սկսել օտար երկրում, երբ իրեն միանա իր դեռահաս հարսնացուն` Սեդան, որը նույնպես վերապրել է Մեծ եղեռնը: Սակայն զույգը դժվարանում է ներդաշնակ ընտանիք կազմել և երջանիկ ապրել, քանի որ Արամը տարված է ընտանիք ստեղծելու մտքով, որպեսզի փոխարինի այն ընտանիքը, որը կորցրել է, իսկ 15-ամյա Սեդան, ով կաղապարված է հին ավանդույթներով, փորձում է նոր կյանք սկսել այլ երկրում:
Կազմակերպիչների նախաձեռնությամբ ներկայացումից հետո թատերասերները կարող են Հայոց ցեղասպանության և դրա հետևանքների մասին քննարկումներ ունենալ Կոմիտասի ինստիտուտի ներկայացուցիչ Արա Սարաֆյանի, Հայկական տեղեկատվական և խորհրդատվական կենտրոնի ներկայացուցիչ Միսակ Օհանյանի հետ:
Վերջին տարիներին Մերձավոր Արևելքի երկրներում վնասված ձեռագրերը կվերականգնվեն Մատենադարանում Հայաստանի մասնագետների օգնությամբ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարան ինստիտուտի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը:
«Նախատեսվում է մի նոր խոշոր ծրագիր իրականացնել, որի հիմքերը դրվել են 2018 թվականին: Լիբանանից և Սիրիայից ձեռագրերի 9 վերականգնող ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ եկան Հայաստան, և Մատենադարանի մասնագետները մեկշաբաթյա դասընթաց կազմակերպեցին՝ որակավորման բարձրացման, գիտելիքների խորացման նպատակով: Ասեմ, որ մեր գործընկերները շատ գոհ էին արդյունքներից: ՅՈՒՆԵՍԿՕ-ի համար այն համարվեց հաջող ծրագրերից մեկը»,-ասաց Վահան Տեր-Ղևոնդյանը:
Արված աշխատանքի հիման վրա մի ավելի խոշոր ծրագրի հիմքերն են դրվել: Սիրիայում, Իրաքում վերջին տարիներին մշակութային արժեքները մեծապես վնասվել են, բավական տուժել են: Վահան Տեր-Ղևոնդյանի խոսքով, նախատեսվում է, որ Մատենադարանը դառնա տարածաշրջանային կենտրոն նման ձեռագրերի վերականգնման համար:
«Դրանք խումբ առ խումբ կբերվեն Հայաստան, կվերականգնվեն և կվերադարձվեն: Սա, կարծում եմ, կունենա ինչպես մշակութային, այնպես էլ քաղաքական նշանակություն: Ուրախությամբ ուզում եմ ասել, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի միջև վերջերս կայացած հանդիպմանը ևս այդ հարցը քննարկվել է: Սպասում ենք ծրագրի վերջնական հաստատմանը»,-ասաց Մատենադարանի տնօրենը:
Հայտարարվել են «Օսկար» մրցանակաբաշխության հավակնորդները։ «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում «Օսկարի» հավակնում է ութ ժապավեն՝ Փիթեր Ֆարրելլիի «Կանաչ գիրք», Ալֆոնսո Կուարոնի «Ռոմա», Բրդելի Կոպերի «Աստղը ծնվեց», Բրայան Սինգերի «Բոհեմական ռապսոդիա», Ռայան Քուգլերի «Սև հովազ», Սփայք Լիի «Կլանի սև անդամը», Յորղոս Լանտիմոսի «Ֆավորիտուհի», Ադամ Մաքքեյի «Իշխանություն»։
«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում հավակնորդներն են՝ մեքսիկացի ռեժիսոր Ալֆոնսո Կուարոնը՝ «Ռոմա», լեհ ռեժիսոր Պավել Պավլովսկին՝ «Սառը պատերազմ», հույն ռեժիսոր Յորղոս Լանտիմոսը՝ «Ֆավորիտուհի», ամերիկացի ռեժիսոր՝ փայք Լին՝ «Կլանի սև անդամը», Ադամ Մաքքեյը՝ «Իշխանություն»։
Մրցանակը հանձնվում է 24 անվանակարգում։ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հավակնորդները կարող են լինել 5-10, մյուս անվանակարգերում՝ 5-ական։ Հավակնորդներին ներկայացնելուց հետո կայանալու է քվեարկության երկրորդ էտապը, որի ժամանակ Ամերիկյան կինոարվեստի ակադեմիայի անդամները մինչև փետրվարի 19-ը կորոշեն դափնեկիրներին։
«Օսկար» 91-րդ մրցանակաբաշխությունը կայանալու է փետրվարի 24-ին «Դոլբի» թատրոնում:
Մեքսիկացի դերասան Խորխե Անտոնիո Գերրերոն, ով «Ռոմա» ֆիլմում մարմնավորել է Ֆերմինի դերն ու առաջադրվել է «Օսկարի», Միացյալ Նահանգների հյուպատոսարանից երեք անգամ մերժում է ստացել մուտքի վիզայի հարցով։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, գրել է Excelsior-ը։ Դերասանը, ամենայն հավանականությամբ, չի կարող մասնակցել Ամերիկյան կինոակադեմիայի 91-րդ մրցանակաբաշխությանը։
Դերասանի խոսքով, վիզա ստանալու փորձերը դարձել են «անմոռանալի տեսարան»: Գերրերոն պատմել է, որ հյուպատոսարան այցերից մեկի ժամանակ աշխատակիցը հայտարարել է, որ դերասանը փորձում է ԱՄՆ-ում աշխատանք գտնել։
Լոնդոնում Phillips աճուրդային տունը վաճառվել է Հոկտեմբերյան հեղափոխության առաջնորդ, ԽՍՀՄ փաստացի ղեկավար Վլադիմիր Լենինի երկու դիմանկար, որոնց հեղինակը Էնդի Ուորխոլն է։ «Լենին» նկարը վաճառվել է 45 հազար ֆունտով (62,5 հազար դոլար), «Կարմիր Լենին» նկարը՝ 65 հազար ֆունտ (84,6 հազար դոլար)։
Հաղորդվում է, որ երկու կտավն էլ Ուորխոլը նկարել է իր կյանքի վերջին շաբաթվա ընթացքում՝ 1987 թվականին։
Աճուրդը կայացել է հունվարի 24-ին։ Աճուրդում վաճառվել են Ուորխոլի այլ աշխատանքներ ևս, նաև Պաբլո Պիկասոյի։