Գեղարվեստական հաղորդում
Բարի երեկո հարգարժան բարեկամներ։ Ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթ մշակույթի և արվեստի ոլորտում տեղի ունեցած կարևորագույն իրադարձություններին։Հաղորդման շրջանակում լինելու են ռեպորտաժներ,որոնք ներկայացնելու է մեր գործընկերը։ Ընկերակցեք մեզ:
Հայաստանում պարսկերեն լեզվի դասվանդման ընդլայնմանն ուղղված ջանքերի շրջանակում, Երևանում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին և մշակույթի խորհրդական Մոհամմադ Ասադին այցելել են Երևանի թիվ 61 դպրոց, որտեղ դասավանդվում է պարսկերեն։
Այցի ընթացքում պարսկերեն սովորող ուսանողները երգել են ԻԻՀ և ՀՀ պետական օրհներգերը, և ներկայացրել Նոռուզին, պարսկական պոեզիային, Իրանի պատմությանն ու քաղաքակրթությանը նվիրված մշակութային ծրագիր։ Դեսպանատան մշակությին խորհրդական Սոբհանին գոհունակություն է հայտնել դպրոցում պարսկերեն լեզվի դասավանդաման առաջընթացի կապակցությամբ և գնահատել աշակերտների, ուսուցիչների և պատասխանատուների ջանքերը։
Իսրայելի ռեժիմի ագրեսիվ քաղաքականությունը պարզ է անգամ հայտնի արևմտյան մտածողների համար։ Նրանցից շատերը քննադատլ են Գազայում ռեժիմի իրականացրած ոճրագործությունները։
Նրանցից մեկը գերմանացի գրող և բանաստեղծ, 1999 թվականին գրականության Նոբելյան մրցանակակիր Գյունտեր Վիլհելմ Գրասսն է, ով արժանացել է ամերիկյան համալսարանների անհամար մրցանակների և պատվավոր դոկտորի կոչումների՝ որպես նշանավոր գրող և քանդակագործ։ Նա մահացել է 87 տարեկան հասակում Գերմանիայի Լյուբեկ քաղաքի հիվանդանոցում։
2012 թվականին բանաստեղծը հրապարակեց «Այն, ինչ պետք է ասենք» հակաիսրայելական բանաստեղծությունը։Հեղինակը հայտարարեց, որ բանաստեղծությունը գրել է այն բանից հետո, երբ Գերմանիան Իսրայելին վաճառեց միջուկային մարտագլխիկներ կրելու հնարավորությամբ սուզանավեր: Նրա կարծիքով․ «Միջուկային Իսրայելը սպառնում է աշխարհում գոյություն ունեցող փխրուն խաղաղությանը»։Բանաստեղծության մեջ ասվում է․
«Ինչո՞ւ եմ ինքս ինձ արգելելԱնվանելու մի երկրի անունը,Որ տարիներ առաջվանից ձեռք է բերել միջուկային ուժ, թեկուզ գաղտնիՈրևէ վերահսկողությունից դուրս,Քանի որ ստուգելու հնարավորություն չկա․․․»։
Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունների դեմ հանդես եկող մյուս մտածողներին հորդորելով խախտել լռությունը, Գրասսն ասում է․
«Խոստովանեմ, որ ես այլևս չեմ լռելու,Որովհետև Արևմուտքի կեղծավորությունից մարմինս ցավում էԵվ հույս ունեմ, որ մյուսներն էլ կազատվեն լռությունիօց․․․»։
Սիոնիստական ռեժիմին զայրացրեց նոբելյան մրցանակի դափնեկիր Գրասսի բանաստեղծության հրապարակումը։
Մոջալ բեմական անունով Իրանցի ռեփեր՝ Մոջթաբա Ալլահվարդին երկլեզու (անգլերեն-պարսկերեն) երգ է երգել, որտեղ նկարագրում է սիոնիստների սարսափը՝ Իսրայելի ռեժիմի հարձակմանը Իրանի ռազմական պատասխանից, որն այս օրերին դարձել է վիրուսային։
«Քեզ համար տեղ չկա» կոչվող այս երգն ուղղված է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, ովքեր այլ ելք չունեն, քան հանձնվել Իրանի հակագաղութային ռազմավարությանը։
Այս երգում նշվում են տարածաշրջանի անվտանգությունն ապահովելուն ուղղված Դիմադրության ծառայությունները, ինչպես նաև 2020 թվականի հունվարի 8-ին Իրաքում Այն ալ-Ասադ ամերիկյան բազայի վրա Իրանի հայտնի հրթիռային հարձակումը։
Երգի վերջում երգիչը բարձրաձայն ասում է. «Մենք միշտ ասելու ենք՝ մահ Ամերիկային»։
«Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ մարտի վաճառքի տվյալների:
Համլետ Առաքելյանի «Ինչ տխուր է սակայն» բանաստեղծությունների ժողովածուն առաջին տեղում է։ «Ինչ տխուր է սակայն»-ը զգացմունքների պատերազմ է: Գրքի շարքերը կառուցված են զգայությունների և ապրումների պայմանական բաժանումներով: Սա պոեզիա է մերօրյա մարդու մասին` տխուր, բայց ոչ հուսահատ։
Աշոտ Աղաբաբյանի «Սև Հովազ 2» գիրքը երկրորդն է։ Գիրքն Արցախյան պատերազմներն ու մեր օրերն ընդգրկող ժամանակների մասին պատմող գեղարվեստական վեպ է: Ներառում է 1996-2024 թ հունվարի 10-ը տեղի ունեցած իրադարձությունները:
Երրորդ տեղում է Գրիգոր Քեշիշյանի «Շելա»-ն։ «Շելա» վիպակը հավակնում է դառնալ այս ամառվա ամենասիրված գիրքը. հայ երիտասարդի ու հրեա աղջկա անհույս սիրո պատմությունը 1940-ականների Բեյրութում և անցյալի հետ հանդիպումը տասնամյակներ անց:
Մանե Մարտիրոսյանի «Պուտավոր զգեստով աղջիկը. վազող ամպերի հետքերով» գիրքը չորրորդ տեղում է։ «Պուտավոր զգեստով աղջիկը» պատմություն է մի երիտասարդ աղջկա մասին, նրա երազանքների և երբեմն դրանց բացակայության մասին է:
Հինգերորդ տեղում է Գոհար Նավասարդյանի «Ինձ պիոններ չնվիրես» վիպակը: Գիրքն անկեղծ սիրո պատմություն է՝ գրված իրական ապրումների հիման վրա։ Վիպակը մի երիտասարդ զույգի մասին է, որը մի քանի անգամ հանդիպում է շատ պատահական։
Վեցերորդ տեղում է Մարկ Արենի և Վարս Չարենցի հեղինակած «Դարձյալ սիրո մասին» վեպը։ Վեպը հանճարեղ բանաստեղծ, բժիշկ Ռուբեն Սևակի և Յաննի Ապպելի անմահ սիրո պատմությունն է։
Գոհար Նավասարդյանի «Կիսատ օրագիրը» յոթերորդ տեղում է։ Լինում են իրավիճակներ, երբ պայքարելն անհնար է թվում, կյանքը կիսվում է երկու մասի, անցյալն անդադար դեպի իրեն է կանչում, անորոշության մեջ սպասելուց բացի ոչինչ չի մնում անել, իսկ ապագան մշուշոտ է...
Գրիգոր Քեշիշյանի «Հանդիպում անցյալի հետ» գիրքն ութերորդ տեղում է։ Լիբանանից Հայաստան տեղափոխված սովետահայ գրող Գրիգոր Քեշիշյանի «Հանդիպում անցյալի հետ» ժողովածուն ներառում է մի շարք պատմվածքներ և ժամանակին շատ հայտնի ու սիրված «Կտակ» վիպակը:
Իններորդ տեղում է «Բարի գործերի քաղաքը»։ Գիրքը, որն ընթերցողին կգրավի ոչ միայն իր սյուժեով, այլև ժանրային յուրահատկությամբ։ Այն գրել են Մարկ Արենը և հինգ երիտասարդներ:
Տասներորդ տեղում Գրիգի «Friedensdorf» -ն է։ Ի՞նչ է պատերազմը, կա՞ արդյոք խաղաղություն, և ամենակարևորն` ի՞նչ անել հիմա Friedensdorf-ը ինքնակենսագրական, վավերագրական, քաղաքական, միստիկ վեպ է: Զուգահեռ ծավալվող պատումների կենտրոնում պատերազմն է՝ առհասարակ և քառօրյա ու 44-օրյա պատերազմները՝ մասնավորապես:
Ավելի քան երեք տարի «ArtKvartal»-ն իր շուրջ է համախմբել էնտուզիաստ ստեղծագործողների՝ ժամանակակից արվեստի տարբեր ճյուղերում աշխատող նկարիչների, որոնք կարողանում են ստեղծել նորը, հետաքրքիրը, երբեմն՝ աներևակայելին ու զարմացնել թե՛ մտքի թռիչքով, թե՛ ստեղծագործական բազմազանությամբ:
«ArtKvartal»-ի ստեղծագործական թիմը, որը երբեք հանգիստ չի նստում տեղում, միշտ աշխատում է և արարում, արվեստի իրենց սիրելի կենտրոնի տարեդարձը տոնեց «In Time» խորագրով ցուցահանդեսով, որն ավելի հարստացավ «Կաթիլ» խմբի կատարումներով:«ArtKvartal»-ի համահիմնադիր Հարութ Հովհարը պատմում է՝ Պուշկին 4 հասցեի շենքը, որում «ArtKvartal»-ն է, պատմամշակութային հուշարձան է, իսկ ցուցահանդեսում ընդգրկված աշխատանքները ներկայացված են ոչ միայն ցուցասրահում, այլև շենքի մառանում: Այն կառուցվել է 1860-ական թվականներին. Երևանի ամենահին մառաններից է: Մառանում եղել է «Նոյ» և «Արարատ» գինու և կոնյակի գործարանների պահեստը և մի սենյակ, որը ծառայել է որպես լաբորատորիա:
Հարութ Հովհարի խոսքով՝ արվեստագետները ոչ միայն ստեղծագործում, այլև ապրում են «ArtKvartal»-ում, որտեղ նաև «Բաբելոն» թատրոնն է գործում:
«Երեք տարի առաջ ես, Սերո Սողոմոնյանը, Անի Չոփուրյանը որոշեցինք համատեղ ուժերով կյանքի կոչել այս մշակութային նախագիծը: Այստեղ ներկայացված է հայ ժամանակակից արվեստը: Իրականացվում են արվեստի պատմության դասախոսություններ, արտ թերապիաներ: Մենք անդադար աշխատում ենք մշակույթի տարբեր ուղղություններով և ամիսը երկու անգամ ցուցադրություններ ենք կազմակերպում»,-նշում է նկարիչն ու հավելում՝ իրենք առաջնորդվում են հետևյալ սկզբունքով՝ իրավունք ունեն չօգնել ինչ-որ մեկին, ինչ-որ մեկին խանգարելու իրավունք ևս չունեն:
Տոնական «In Time» ցուցահանդեսում ընդգրկված են տասնմեկ նկարչի աշխատանքներ՝ ինստալյացիաներ, լուսանկարներ, քանդակներ և այլն: Եթե մասնագետ չեք ու փորձում եք հասկանալ, թե ինչ է ասել հեղինակը, տարբեր պատասխաններ կարող եք գտնել, իսկ երբ հեղինակն ինքն է մեկնաբանում իր ստեղծագործությունը, զարմացնում է խորաթափանցությամբ:
Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում օրերս տեղի է ունեցել Բրեդ Բյորդի սցենարի վրա հիմնված «Ռատատույ» ներկայացման պրեմիերան:
Այն արժանացել է ինչպես կրտսեր, այնպես էլ հասուն հանդիսատեսի ջերմ ընդունելությանը:
Ներկայացման ստեղծագործական կազմը կարծում է՝ գունեղ և հետաքրքիր բեմադրություն է, որը երկար է մնալու Վանաձորի թատրոնի խաղացանկում:
Գլխավոր հերոսի՝ Ռեմիի կերպարը մարմնավորել է դերասան Էդգար Բարսեղյանը: Նրա խոսքով՝ Ռեմին երազկոտ, մաքրասեր առնետ է, որ ծնված օրից անհաշտ է իր ապրելակերպի հետ ու մտածում է՝ մարդկանց աշխարհում ամեն ինչ այլ է: Կարծում է՝ նրանք ունեն մաքուր սնունդ և տաք անկողին, սակայն չգիտի, թե ինչու են մարդիկ իրար առնետ անվանում:
Ռեժիսոր Ժիրայր Գաբրիելյանը «Ռատատույ» ներկայացման շուրջ աշխատել է մեծ թիմի օգնությամբ, որոնք ամեն ինչ արել են ուշագրավ ներկայացում ստանալու համար: Գունեղ ու հետաքրքիր լինելուց բացի բեմադրությունը կարևոր ուղերձներ ունի, որոնք կարող են դաստիարակչական ազդեցություն ունենալ երեխաների վրա: Ամբողջ ներկայացումը հագեցած է գեղեցիկ ու հետաքրքիր տեխնիկական հնարքներով, որոնք զարմացնում են հանդիսատեսին։
Բեմականացման հեղինակներն են Արմինե Բոյաջյանն ու Նարեկ Մանուչարյանը, բեմանկարչության և զգեստների հեղինակը Լիլիթ Մխիթարյանն է, երաժշտական ձևավորումների և տեխնիկական հնարքների պատասխանատուն՝ Հրանտ Վարդումյանը, լույսի նկարիչներն են Դավիթ Գալստյանն ու Աշոտ Գևորգյանը, դեկորատորն և բուտաֆորիստը՝ Տիգրան Աբգարյանն ու Անահիտ Գևորգյանը։