Նայիմ Ղասեմ. Մեր համբերությունը սահման ունի. Իսրայելի ագրեսիան գերազանցել է սահմանը 
https://parstoday.ir/hy/news/west_asia-i243446-Նայիմ_Ղասեմ._Մեր_համբերությունը_սահման_ունի._Իսրայելի_ագրեսիան_գերազանցել_է_սահմանը
«Հեզբոլլահի» գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Լիբանանի կառավարության կողմից Դիմադրությունը զինաթափելու որոշումը մեծ սխալ է, և Դիմադրությունը կկանգնեցնի այդ վտանգավոր գործընթացն ու երբեք չի հանձնվի։
(last modified 2026-03-05T06:04:05+00:00 )
Մարտ 05, 2026 09:34 Asia/Tehran
  • Նայիմ Ղասեմ. Մեր համբերությունը սահման ունի. Իսրայելի ագրեսիան գերազանցել է սահմանը 

«Հեզբոլլահի» գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Լիբանանի կառավարության կողմից Դիմադրությունը զինաթափելու որոշումը մեծ սխալ է, և Դիմադրությունը կկանգնեցնի այդ վտանգավոր գործընթացն ու երբեք չի հանձնվի։

Հղում անելով Mehr գործակալությանը, Pars Today-ը հաողորւմ է, որ շեյխ Նայիմ Ղասեմն ասել է. «Մենք հավատարիմ մնացինք Լիբանանի կառավարության հետ կնքված համաձայնագրին, բայց Իսրայելը չհետևեց դրա նույնիսկ մեկ կետին։ Մենք համաձայնեցինք դիվանագիտության ուղուն, բայց այն տասնհինգ ամսվա ընթացքում որևէ արդյունք չտվեց Լիբանանին։ Մենք չարձագանքեցինք Իսրայելի ռեժիմի կրկնվող ագրեսիաներին, որպեսզի չմեղադրվենք դիվանագիտական գործունեությունը խոչընդոտելու մեջ։ Մենք բազմիցս ասել էինք, որ մեր համբերությունն ունի սահման, և որ Սիոնիստական ռեժիմը անցել է սահմանը։ Իսրայելը ձգտում է էքսպանսիոնիզմի և երբեք չի բավարարվի կատարվածով»։