Մի գավաթ անդորր (148. Երիտասարդ տարիքի հոգեբանություն)
Ողջույն հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Հաղորդաշարի ընթացքում ՝ այսօր արդեն 148-րդը, քննարկել ենք տարբեր թեմաներ , շոշափելով տարիքային տարբեր խմբերի ներկայացուցիչների հոգեբանական հարցեր: Շատ ենք խոսել մանկական հոգեբանական հարցերի մասին: Որոշեցինք այսօր քննարկել տարիքային այն խմբի հոգեբանական առանձնահատկությունները, որոնց մասին քիչ է խոսվել: Խոսքը երիտասարդների մասին է:
Հաղորդման հյուրն է Կարինե Խաչատուրյանը : Որպես աղբյուր օգտվել ենք «Փսիլայֆ oնլայն» ռադիոյի «Տարիքի գաղտնիքները» հաղորդաշարից: Մնացեք մեզ հետ:
............................
Նախ տեսնենք, թե ի՞նչ բնութագրում է տրվել երիտասարդության համար:
Երիտասարդությունը (20-23 տարեկանից-30 տարեկան), անհատական զարգացման փուլ է, որն ընդգրկում է պատանեկության ավարտից մինչև մոտավորապես 30 տարեկան, երբ մարդը այս կամ այն չափով հաստատվում է «հասուն» կյանքում։ Երիտասարդությունն, առաջին հերթին, ընտանիքի ստեղծման, ընտրած մասնագիտության յուրացման, հասարակական կյանքի և նրանում սեփական դերի նկատմամբ վերաբերմունքի որոշարկման ժամանակն է։
Յուրաքանչյուր տարիքում տեղի են ունենում տվյալ տարիքին բնորոշ փոփոխություններ։ Երիտասարդությանը հատուկ է օպտիմիզմը ` նույն ինքը լավատեսությունը ։ Մարդը սկսում է իրացնել իր կյանքի մտահղացումը, նա լեցուն է ուժով և էներգիայով, իր նպատակներն ու իդեալներն իրագործելու ցանկությամբ։ Երիտասարդության տարիքում առավել հասանելի են մասնագիտական գործունեության ամենաբարդ տեսակները, առավել ամբողջական և ինտենսիվ ընթանում է շփումը, առավել հեշտ հաստատվում և զարգանում են ընկերական և սիրային հարաբերությունները։
Լսենք հոգեբան Կարինե Խաչատուրյանին:
........................
Առաջարկում ենք կարճ ընդիմջում.
Նախորդ հաղորդման թեման էր ինքնուրունությունն ու սեփական կարծիքի ձևավորումը: Այդ կապակցությամբ մեզ զանգահարել է մեր ունկնդիրներից մեկը և կիսվել իր կարծիքով: Լսենք նրան:
.........................
Երիտասարդությունը ինքնաիրացման համար ամենաօպտիմալ ժամանակն է. ակտիվորեն փնտրվում են նպատակների իրականացման նոր հնարավորություններ։
Երիտասարդությունը ամենարժեքավոր տարիքն է, որն իր սովորություններով, արժեքներով, ճաշակով ազդում է ամբողջ հասարակության արժեքների, սովորությունների վրա։ Երիտասարդությունը որպես տարիքային զարգացման փուլ ամենագրավիչն է։
Մարդու կյանքի և զարգացման մեջ ամեն մի տարիք իր տեղն է զբաղեցնում իրեն բնորոշ առանձնահատկություններով, ձեռքբերումներով ու դժվարություններով հանդերձ։ Երիտասարդության տարիքը ևս առանձնանում է, քանի որ այն համարվում է հասուն կյանքի սկիզբ։ Որոշ գիտնականներ հասունության սկիզբը անվանում են նաև պատանեկություն , որոշներն էլ վաղ հասունություն։
Եթերում հոգեբան Կարինե Խաչատուրյանն է:
.........................
Վաղ հասունության կամ երիտասարդության տարիքը համարվում է ընտրության իրավունքի տարիք: Այդ տարիներին է մարդը սկսում կրել ավելի լուրջ պատասխանատվություն: Երիտասարդին հնարավորություն է տրվում ներգրավվել հասարակական ակտիվության բոլոր ձևերում: Այս փուլում են ընդունվում կարևոր որոշումներ, մշակվում է կյանքի ոճը, շարունակվում կամ ավարտվում է մասնագիտական կրթությունը: Մարդը մասնագիտական դերեր է ստանձում, ձևավորվում է համապատասխան շփման միջավայր: Շատերը ստեղծում են իրենց սեփական ընտանիքները, ունենում երեխաներ։ Ձևավորվում և յուրացվում են ամուսնական և ծնողական դերերը։ հասարակական պայմանների այսպիսի փոփոխությունը առաջ է բերում համապատասխան փոփոխություններ: Մենք իրերին սկսում ենք այլ կերպ նայել, մեզ այլ կերպ ենք պահում, փոխվում են մեր համոզմունքները դիրքորոշումներն ու արժեքները։ Ձևավորվում է կայուն աշխարհայացք, որը ենթադրում է հասարակության մեջ և կյանքում սեփական տեղի, սեփական հնարավորությունների, ընդունակությունների , հետաքրքրությnւնների իմաստավորում։