Մարտ 31, 2019 06:33 Asia/Yerevan

Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք Ելք դեպի լույս հաղոդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Հուդ սուրայի 96 և 97-րդ այաներ

وَلَقَدْ أَرْسَلْنَا مُوسَى بِآيَاتِنَا وَسُلْطَانٍ مُبِينٍ 

إِلَى فِرْعَوْنَ وَمَلَئِهِ فَاتَّبَعُوا أَمْرَ فِرْعَوْنَ وَمَا أَمْرُ فِرْعَوْنَ بِرَشِيدٍ

<Մենք ուղարկեցինք Մովսեսին, հստակ այաներով, դեպի Փարավոն եւ արքունիք:

Բայց պալատականները հետևեցին Փարավոնի հրամանին: Նրանով հանդերձ, որ այդ հրամանը զարգացման եւ փրկության հնարավորություն չէր տալիս>:

Սամուդ ցեղի ճակատագրի ավարտից հետո, որին անդրադարձանք նախորդ այաներում, այս այաներում անդրադարձ է կատարվում Մովսեսին և Փարավոնին և ասվում է, որ հակառակ նախկին ցեղերի, երբ մարգարեներն էին դեպի մարդկանց ուղարկվում, Մովսեսը Փարավոնի հրավերով գործուղվեց , ու այնուհետև նշանակվեց Իսրայելի ժողովրդի առաջնորդ: Բնական է, որ քանի դեռ Իսրայելի ժողովուրդը ենթարկվում էր Փարավոնին, նրանց առաջնորդել հնարավոր չէր: Իհարկե պալատականները շատ կարևոր դեր ունեին Փարավոնի իշխանությունը պահպանելու հարցում: Ուստի, Փարավոնից բացի, նրա կողմնակիցները նույնպես պետք  է լինեին Մովսեսի ուշադրության կենտրոնում: Սակայն ոչ Փարավոնը և ոչ էլ նրա պալատականները չընդունեցին Մովսեսի հրավերը:

Այս այաներից սովորում ենք

1. Բռնատերերի դեմ պայքարը հանուն ազատության ու մարդկանց փրկության, եղել է մարգարեների կարևոր առաքելություններից մեկը:

2. Այն օրենքները , որոնք հասարակության մեջ հաստատվում են բռնատերերի միջոցով, արգելք են հանդիսանում հասարակության զարգացման համար: Եվ միայն աստվածային օրենքներն են նպաստում մարդուկատարելագործմանը:

 

Հուդ սուրայի 98-րդ այա

يَقْدُمُ قَوْمَهُ يَوْمَ الْقِيَامَةِ فَأَوْرَدَهُمُ النَّارَ وَبِئْسَ الْوِرْدُ الْمَوْرُودُ

<Հարության օրը Փարավոնն իր ժողովրդի գլուխն անցած է, նա պիտի առաջնորդի դեպի դժոխքի կրակները, որոնք նրանց համար սարսափելի բնակավայր պիտի դառնա »:

Փարավոնի հրամանները ոչ միայն չօգնեցին որ հասարակությունը զարգանա, այլ մարդկանց դեպի դժոխքի ճանապարհ էին տանում: Փարավոնին հետևողները հետագայում գնացին դժոխք ու նրանց փրկության համար ելք չկար:

Այս այայից սովորում ենք

1. Դատաստանի օրը աշխարհիկ կյանքի արտացոլանքն է: Այն, հանդերձյալ կյանքում ստանում ենք այնպիսի արարքների պատասխանը ինչպիսիք կատարում ենք այս աշխարհում: 

2. Այն քայլերը, որ մարդուն առաջ են տանում, նպաստում են, որ նա դրախտ գնա:

 

Հուդ սուրայի 99 և 100-րդ այաներ

وَأُتْبِعُوا فِي هَذِهِ لَعْنَةً وَيَوْمَ الْقِيَامَةِ بِئْسَ الرِّفْدُ الْمَرْفُودُ 

ذَلِكَ مِنْ أَنْبَاءِ الْقُرَى نَقُصُّهُ عَلَيْكَ مِنْهَا قَائِمٌ وَحَصِيدٌ 

< Այս կյանքում անեծքով ուղեկցվեցին եւ հանդերձյալ կյանքում նույնը կլինի: Եւ ինչպիսի վատ նվեր է նրանց տրվում>:

<(Ով մարգարե)Քեզ այս օրինակները բերում ենք նախորդների պատմություններից: Դրանցից որոշների  նշանները դեռ կանգուն են, իսկ ոմանցը հիմնովին կործանվել են>:

Փարավոնների վերջն այս կյանքում Նեղոսի գետում խեղդվելն է, ինչն Աստծո զայրույթի նշանն է և խորհրդանշում է այն, որ Փարավոնի հետևորդները նույնպես նման ճակատագրի կարժանանան: Նման մարդիկ միայն անեծքի են արժանի: Իսկ Ղուրանն անդրադառնալով այս ցեղերի ճակատագրերին, նպատակ է ունեցել ոչ թե վերածվել պատմական գրքի, այլ մարդկանց հնարավորություն տալ  դասեր քաղել: Այայի վերջում Ղուրանն ասում է. մարդկային նախորդ ցեղերից մնացած ժառանգությունը ցույց է տալիս, թե նրանք ինչպես են ոչնչացել:

Այս այաից սովորում ենք

1. Ղուրանը լավագույն միջոցն է նախնիների պատմության հետ ծանոթանալու համար:

2. Ղուրանի պատմություններն իրական են և ազդում են ունկնդրողի վրա: Ոստի քարոզելիս պետք է օգտվել Ղուրանի այաներից:

 

Հուդ սուրայի 101-րդ այա

وَمَا ظَلَمْنَاهُمْ وَلَكِنْ ظَلَمُوا أَنْفُسَهُمْ فَمَا أَغْنَتْ عَنْهُمْ آلِهَتُهُمُ الَّتِي يَدْعُونَ مِنْ دُونِ اللَّهِ مِنْ شَيْءٍ لَمَّا جَاءَ أَمْرُ رَبِّكَ وَمَا زَادُوهُمْ غَيْرَ تَتْبِيبٍ

<Նրանց բնակիչների հանդեպ մենք չենք անօրինություն գործողը:Նրանք իրենց ձեռքերով պատրաստեցին իրենց կորուստը ու այն չաստվածները, որոնց պաշտում էին, ոչ միայն իրենց չազատեցին երկնային պատիժներից, այլ ավելի արագացրին իրենց վախճանը>:

Բնական աղետների , ինչպես` ջրհեղեղի և երկրաշարժի ժամանակ, որոշ ազգեր ոչնչացել են: Ղուրանի այաների համաձայն,  սա Աստծո զայրույթի նշանն է, որն ի հայտ է եկել բնական աղետների տեսքով: Ուրեմն նման աղետները, որոնց ընթացքում զոհվում են մարդիկ, մարդկանց փորձութան միջոց են: Մարդը պետք է իմանա, որ Աստված ոչ մի մարդու նկատմամբ չարիք չի գործում: Մարդն ինքն է իրեն վնասում:

Այս այայից սովորում ենք

1. Մարդու ճակատագիրը կախված է հենց իրենից:

2. Աստվածային պատժի առջև ոչ ոք չի կարող դիմադրել:

 

Բարեկամներ այս ծրագրով ավարտվեց Շաիպի մասին այաների մեկնությունը:Հաջորդ հաղորումների ժամանակ կանդրադառնանք Մովսեսի եւ Փարավորնի մասին այաներին:Մինչ այլ հաղորդում Ձեզ մաղթում ենք ամենայն լավն ու բարին:Աստված Ձեզ հետ: