Ապրիլ 18, 2019 01:46 Asia/Yerevan

Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք Ելք դեպի լույս հաղոդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

 

Հուդ սուրայի 108-րդ այա

وَأَمَّا الَّذِينَ سُعِدُوا فَفِي الْجَنَّةِ خَالِدِينَ فِيهَا مَا دَامَتِ السَّمَاوَاتُ وَالْأَرْضُ إِلَّا مَا شَاءَ رَبُّكَ عَطَاءً غَيْرَ مَجْذُوذٍ

"Երջանիկները պիտի բնակվեն արքայության մեջ(բարի արարքնրի պատճառով), քանի դեռ կան երկինքն ու երկիրը և քանի դեռ Աստված կամենում է , չի զրկելու նրանց իր շնորհներից:"

Նախորդ հաղորդումների ժամանակ ասացինք, որ Աստված մարդկանց բաժանել է երկու մասի. երջանիկ և դժբախտ: Նախորդ այաներում խոսեցինք դժբախտների ու դժոխայինների մասին: Իսկ այս այայում խոսելու ենք երջանիկների ու դրախտայինների մասին:  Իհարկե, Աստված իր հնարավորությունները միշտ էլ տալիս է մարդուն: Աստված կարող է մարդուն փրկել դժոխքի կրակից կամ վտարել դրախտից, քանի որ այն աստվածային պարգև է և ոչ թե մեր բաժինը: Իհարկե, Աստված խոստացել է, որ դրախտայիններին չի վտարի դրախտից և նա, ով գնա դրախտ, այնտեղից այլևս դուրս չի գա:

Այս այայից սովորում ենք

1. Եչրջանկության հասնելու համար, մարդու կամքից բացի, դերակատար են նաև այլ հանգամանքներ, այդ թվում` մարգարեների առաջնորդությունը:

2. Դրախտն աստվածային շնորհ է և ոչ թե մեր իրավունքը:

Հուդ սուրայի 109-րդ այա

فَلَا تَكُ فِي مِرْيَةٍ مِمَّا يَعْبُدُ هَؤُلَاءِ مَا يَعْبُدُونَ إِلَّا كَمَا يَعْبُدُ آبَاؤُهُمْ مِنْ قَبْلُ وَإِنَّا لَمُوَفُّوهُمْ نَصِيبَهُمْ غَيْرَ مَنْقُوصٍ

"(Ով մարգարե քո կռապաշտ ցեղի նկատմամբ) ոչ մի կասկած քեզ թույլ մի տուր, քանզի նրանք պաշտում են այն ինչ պաշտել են իրենց նախնիները եւ կատարում նրանց ծիսակարգը: Ու մենք երբեք չենք մեղմելու նրանց համար նախատեսված պատիժները:"

 

Հավատացյալներին մշտապես  սպառնում է  մի վտանգ: Դա կասկածն է: Երբ մարդն սկսում է  կասկածել իր ճանապարհի ճշմարտացիության վրա, սկսում  է թերանալ իր պարտավորությունները կատարելու հարցում: Այս այայում, դիմելով մարգարեին, Աստված ասում է. "Երբեք մի կասկածիր, որ անհավատները սխալվում են": Իհարկե, մարգարեն երբեք չի կասկածում: Այս վտանգը սպառնում է հավատացյալներին: Սակայն այս այան խնդիրը ներկայացրել է դիմելով մարգարեին: Իհարկե, գաղափարային հարցերում մարդ երբեմն պետք է կասկածի: Սակայն կասկածի մեջ մնալը չպետք է երկարի: Մարդը պետք է անցնի վստահության փուլ: Իսկ երբ ճշմարտությոնը պարզվում է, պետք է հավատալ ու անընդհատ չտրվել կասկածանքներին ու գայթակղություններին:

 

Այս այայից սովորում ենք

1. Մարդը պետք է հավատա իր գործին: Եվ եթե նույնիսկ բոլորը դրանից հրաժարվեն պետք է հաստատակամ մնա, եթե համոզված է, որ հասել է ճիշտ արդյունքի:

2. Ավանդույթներին ու նախորդ սերունդներին հետևելը ոչ միշտ է ճիշտ: Հատկապես գաղափարական հարցերում, մարդը պետք է մտածի և ընտրի ճիշտ ճանապարհը:

 

Հուդ սուրայի 110-րդ այա

وَلَقَدْ آتَيْنَا مُوسَى الْكِتَابَ فَاخْتُلِفَ فِيهِ وَلَوْلَا كَلِمَةٌ سَبَقَتْ مِنْ رَبِّكَ لَقُضِيَ بَيْنَهُمْ وَإِنَّهُمْ لَفِي شَكٍّ مِنْهُ مُرِيبٍ 

"Մենք (Հնգամատյան) գիրքը տվեցինք Մովսեսին, և այն դարձավ վեճի առարկա: Եթե երկնային վճիռն աչձակված չլիներ,  անհավատների վիճաբանություններն ավարտված կլինեին: Հիմա նրանք  խարխափում են կասկածի մեջ:"

Այս այան նախորդի շարունակությունն է, որը վերաբերում էր կասկածին: Այան ասում է, որ Մովսեսի հետևորդները կասկածեցին Հնգամատյնաի ճշմարտության կապակցությամբ, ինչպես որ Ղուրանի դեպքում եղավ: Իհարկե, մարդը կասկածի միջոցով մշտապես փորձել է հասնել ճշմարտությանը Սակայն մարդը չի  կարող մշտապես կասկածել: Հարկ է նշել, որ աստվածային գրքի նկատմամբ կասկածանքի համար նախատեսված է ծանր պատիժ, որովհետև մարդկանց ժամանակ է տալիս, որպեսզի իրենց սխալը ճշտեն: Հակառակ դեպքում նրանք կպատժվեն հանդերձյալ կյանքում:

Այս այայից սովորում ենք

 1. Հավատքի հարցում մարդկանց միջև առկա տարաձայնությունը  չպետք է պատճառ դառնա, որ մենք կասկածենք մեր գործին:

2. Մարդը կարող է որևէ արարք կատարել, սակայն  դրա պատիժը ստանալ հետագայոմ: Սա աստվածային ձև է  և չպետք է դա մարդուն գոռոզացնի:

3. Թեև հնգամատյանը և Ղուրանն աստվածային գրքեր են, սակայն  ոմանք դրանցից բխող լույսը չեն տեսնում և կասկածում են դրանց ճշմարտացիությանը:

Մինչ այլ հաղորդում Ձեզ մաղթում ենք ամենայն լավն ու բարին:Աստված Ձեզ հետ: