Մայիս 09, 2019 07:24 Asia/Yerevan

Ողջույն գթության մարգարե Մոհամմադին: Ձեզ հրավիրում ենք ունկնդրելու Ելք դեպի լույս հաղորդումը, որում Ղուրանի այաները ներկայացվում են մատչելի մեկնաբանությամբ:

 

Հովսեփ սուրայի 11 և 12-րդ այաներ

قَالُوا يَا أَبَانَا مَا لَكَ لَا تَأْمَنَّا عَلَى يُوسُفَ وَإِنَّا لَهُ لَنَاصِحُونَ

أَرْسِلْهُ مَعَنَا غَدًا يَرْتَعْ وَيَلْعَبْ وَإِنَّا لَهُ لَحَافِظُونَ 

<Նրանք ասացին Հակոբին. Ինչու՞ Հովսեփին մեզ չես վստահում: Մենք նրա նկատմամբ ուշադիր կլինենք>:

<Թույլ տուր, որ նա մեզ հետ մեկնի վաղը, որպեսզի ազատ լինի ու իրեն տա մանկության զվարճանքներին: Մենք նրա պահապանները կլինենք>:

 

Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ Հովսեփի եղբայրները սկզբում որոշեցին նրան սպանել, այնուհետև փոխեցին իրենց որոշումը և որոշեցին նրան  գցել ջրհորը: Ապա իրենց ծրագիրն իրագործելու համար նրանք գնացին իրենց հոր մոտ և հարցերցին, թե ինչու՞ է նա Հովսեփին առանձնացրել և թույլ չի տալիս, որ իրենց հետ դաշտ գալ ու խաղալ: Հենց այս ճանապարհով էլ նրանք կարողացան Հովսեփին իր հորից բաժանել: Եվ չնայած Հակոբը սրտանց դեմ էր Հովսեփի գնալուն, սակայն չհակառակեց:

 

Այս այաներից սովորում ենք

1. Ամեն տեսակ ստերին չպետք է հավատալ: Հովսեփի եղբայրները, ովքեր նպատակ ունեին   դավաճանել նրան ու իրենց հորը, այնպես ձևացրեցին, թե իրենց կամքը բարի է:

2. Նախանձը պատճառ է դառնում, որ մարդը ստի նույնիսկ իր ամենամտերիմ մարդկանց:

3. Երիտասարդն իհարկե պետք է ունենա  առողջ ապրելակերպ, սակայն  պետք է զգույշ լինել, որ ուրիշները չօգտվեն այս առիթից:

 

Հովսեփ սուրայի 13-րդ այա

قَالَ إِنِّي لَيَحْزُنُنِي أَنْ تَذْهَبُوا بِهِ وَأَخَافُ أَنْ يَأْكُلَهُ الذِّئْبُ وَأَنْتُمْ عَنْهُ غَافِلُونَ 

<Հակոբն ասաց. Ես նրան ձեզ եմ հանձնում դողդողալով: Վախենում եմ, որ ձեր անուշադրության պատճառով նա գայլի որս դառնա>:

Նրանով հանդերձ, որ Հակոբն Աստծո մարգարեն էր, սակայն նա նաև Հովսեփի հայրն էր: Ու դա պատճառ էր դառնում, որ նա թույլ չտար Հովսեփին իրենից առանձնացնել: Սակայն քանի որ Հովսեփը պատանի էր, որը պետք է կամաց կամաց անկախանար,  Հակոբը թույլ տվեց, որ նա եղբայրների հետ մեկնի դաշտ: Ալ խոսքով, վտանգի հավանականությունը չպետք է պատճառ դառնա նրան տանը բանտարկելու համար: Երեխային պետք է թույլ տալ լինել անկախ: Սակայն երեխային դաստիարակելիս պետք է զգույշ լինել և նրան մշտապես զգուշացնել:

 

Այս այայից սովորում ենք

1. Երեխաներին դաստիարակելու հարցում չպետք  է մոռանալ երկու բան. նախ պետք է ստեղծել պայմաններ երեխայի անկախության համար, որպեսզի նա կայանա ժամանակին և պետք է երիտասարդին զգուշացնել վտանգների մասին:

2. Վտանգները աչքաթող անելու դեպքում հնարավոր են մեծ վնասներ:

 

Հովսեփ սուրայի 14. րդ այա

قَالُوا لَئِنْ أَكَلَهُ الذِّئْبُ وَنَحْنُ عُصْبَةٌ إِنَّا إِذًا لَخَاسِرُونَ

<Ասացին.Եթե նրան գայլը հոշոտի, չնայած, որ մենք ուժեղ ենք(ու նրան կպաշտպանենք)ուրեմն այդ դեպքում մենք միայն նենգամիտներ ենք>:

  Հովսեփի եղբայրները մտածել էին նրան վերացնել իրենց ճանապարհից: Ի պատասխան Հակոբի, որը մտահոգված էր Հովսեփի համար, ասացին, որ իրենք ուժեղ են և կարող են պաշտպանել նրան: Վերջապես հայրը համաձայնեց: Սակայն չի նշանակում, որ նրանք, ովքեր ուժեղ են նաև վստահելի են: Նրանք թեև ուժեղ էին, սակայն նպատակ ունեին դավաճանելի  Հովսեփին ու իրենց հորը: Հովսեփը դա զգացել էր, սակայն չէր կարողանում ապացուցել:

 

Այս այայից սովորում ենք

1. Հաճախ երիտասարդները իրենց բազկի ուժից գոռոզանում են և լուրջ չեն վերաբերում վտանգին: Իսկ մեծերն ավելի զգույշ են վտանգների նկատմամբ:

2. Որոշ մարդիկ իրենց չար նպատակներին հասնելու համար պատրաստ են ամեն ինչի: Նրանք պատրաստ են նույնիսկ խաբեությամբ իրենց խայտառակել:

 

Հովսեփ սուրայի 15-րդ այա

فَلَمَّا ذَهَبُوا بِهِ وَأَجْمَعُوا أَنْ يَجْعَلُوهُ فِي غَيَابَتِ الْجُبِّ وَأَوْحَيْنَا إِلَيْهِ لَتُنَبِّئَنَّهُمْ بِأَمْرِهِمْ هَذَا وَهُمْ لَا يَشْعُرُونَ

<Եղբայրները մեկնեցին, իրենց հետ տանելով Հովսեփին, որպեսզի նետեն ջրհորի մեջ: Այդ ժամանակ մենք Հովսեփին ասացինք, որ մի օր այս արարքը պիտի հիշեցնի իր եղբայրներին, բայց նրանք չեն հասկանալու>:

Հովսեփի եղբայրները նրան առանձնացրին հորից ու իրենց հետ դաշտ տարան: Նրանք Հովսփեին տեղավորեցին ջրհորում` մի քարի վրա, որպեսզի նա կարողանա խոռոչում մնալ, ու ծարավից չմեռնել: Այդտեղ նա կարող էր նաև պահպանվել կենդանիներից, ցրտից ու անապատի շոգից: Մյուս կողմից հնարավոր էր, որ քարավանները անցնեին այդ ճանաարհով ու փրկեին նրան: Աստված այստեղ մխիթարեց պատանի Հովսեփին, որը հնարավոր էր որ մենակությունից ու մթությունից վախենար: Աստված ասաց նրան. Եթե քեզ այստեղ թողեցին, մի տխրիր, որովհետև շուտով կստեղծվեն այնպիսի պայմաններ, որ եղբայրներդ կվերդառանան ու դու նրանց հետ կխոսես իրենց սխալ քայլի մասին:

 

Այս այայից սովորում ենք

1. Աստվածային ներշնչանքը միայն մարգարեների համար չէ: Այն կարող է  լինել նաև արդար մարդկանց համար: Հովսեփը այդ ժամանակ մարգարե չէր, սակայն աստվածային խոսքը հասավ նրան: Ապագայի նկատմամբ հույսը մեծ հարստություն է` կյանքը շարունակելու համար: Աստված Հովսեփի մեջ վառ պահեց ապրելու ցանկությունը և հույսը:

3. Դժվարությունների ու մենության  ժամանակ պետք է հույսը դնել աստվածային շնորհների վրա ու չհուսահատվել:

Ավարտում ենք այս հաղորդոմը: Ցտեսություն, մինչ նոր հաղորդում: