Ելք դեպի լույս 372
Հանուն գթած և ողորմած Աստծո Շարունակում ենք Ելք դեպի լույս հաղորդաշարը և այս հաղոդման ժամանակ մատչելի կերպով ներկայացնելու ենք Ղուրանի մեկնաբանությունը:
Հովսեփ սուրայի 19 և 20-րդ այաներ
وَجَاءَتْ سَيَّارَةٌ فَأَرْسَلُوا وَارِدَهُمْ فَأَدْلَى دَلْوَهُ قَالَ يَا بُشْرَى هَذَا غُلَامٌ وَأَسَرُّوهُ بِضَاعَةً وَاللَّهُ عَلِيمٌ بِمَا يَعْمَلُونَ
وَشَرَوْهُ بِثَمَنٍ بَخْسٍ دَرَاهِمَ مَعْدُودَةٍ وَكَانُوا فِيهِ مِنَ الزَّاهِدِينَ
<Ջրհորի մոտից անցնող մարդիկ մեկին իջեցրին, որ իրենց համար ջուր բարձրացնի: Երբ մարդն դույլն իջեցրեցի ջրի մեջ, գոչեց. Ինչպիսի բարեգթություն, ահա մի տղա: Հովսեփին վերցրին իրենց հետ.( որպեսզի նրան որպես ստրուկ վաճառեն): Սակայն Աստված ծանոթ էր նրանց արարքներին>:
<Հովսեփին ծախեցին մի քանի արծաթով, ու ազատվեցին նրանից>:
Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ եղբայրները Հովսեփին գցեցին ջրհորը: Հայրը մտահոգվեց Հովսեփի համար: Սակայն երբ որդիները տուն մտան, սկսեցին լացել, որպեսզի իրենց ցավակից ներկայացնեն և հայրը չմտածի, թե իրենք որևէ սադրանք են նյութել:
Իսկ ինչ պատահեց Հովսեփին: Նա որոշ ժամանակ մնաց ջրհորում: Եվ մի օր ջրոհրի մոտ կանգ առած քարավանից մի մարդ դույլն իջեցրեց ջրհորը, որ այնտեղից ջուր հանի ուղևորների համար: Նա դույլը պարանով նետեց ու Հովսեփը կախվելով պարանից , դուրս եկավ ջրհորից: Քարավանի ուղևորները մտածեցին, որ կարելի է Հովսեփին որպես ստրուկ վաճառել: Նրան թաքցրին ու տարան ստրկավաճառների շուկա: Նրանք որոշեցին Հովսեփին վաճառել էժան գնով:
Այ սայայից սովորում ենք
1. Երբեմն մտերիմ մարդիկ կարող են իրար համար լուրջ խնդիրներ առաջացնել: Սակայն Աստծո գթությամբ հնարավոր է, որ օտարները տվյալ մարդուն փրկեն, չնայած նրանց առաջնային նպատակը փրկելը չի եղել:
2.Որոշ մարդիկ օտարներին նայում են որպես ապրանք : Նրանք զրկված են մարդկային ու բարոյական արժեքներից:
Հովսեփ սուրայի 21-րդ այա
وَقَالَ الَّذِي اشْتَرَاهُ مِنْ مِصْرَ لِامْرَأَتِهِ أَكْرِمِي مَثْوَاهُ عَسَى أَنْ يَنْفَعَنَا أَوْ نَتَّخِذَهُ وَلَدًا وَكَذَلِكَ مَكَّنَّا لِيُوسُفَ فِي الْأَرْضِ وَلِنُعَلِّمَهُ مِنْ تَأْوِيلِ الْأَحَادِيثِ وَاللَّهُ غَالِبٌ عَلَى أَمْرِهِ وَلَكِنَّ أَكْثَرَ النَّاسِ لَا يَعْلَمُونَ
<Եգիպտացին, որ գնեց Հովսեփին, ասաց իր կնոջը. Լավ վարվիր այս տղայի հետ, նա մի օր մեզ կարող է օգտակար լինել: Որպես զավակ որդեգրենք նրան: Ահա այսպես Հովսեփին հաստատեցինք Եգիպտոսում ու նրան սովորեցրինք գուշակել ապագան: Բարձրյալի կամքն անպայման կկատարվի և մարդիկ մեծ մասամբ չգիտեն այս ճշմարտությունը>:
Երբ քարավանի մարդիկ Հովսեփին տարան վաճառելու, Եգիպտոսի պալատաի ներկայացուցիչը՝ Եգիպտոսի Ազիզը, գնեց գեղեցիկ պատանուն ու նրան տարավ իր տուն, որպեսզի նա և' տնային գործերն անի և' օգնի իր կնոջը: Այդ մարդն ու իր կինը չունեին երեխա և հույս էլ չունեին, որ կունենան: Աստված այս այայում ասում է, Երբ Հովսեփը մտավ այդ տուն, հնարավորություն ստեղծվեց, որպեսզի նա հզորանա և նրա երազն իրականոթյուն դառնա:
Աս այայից սովորում եք
1. Հովսեփն այնքան դուր եկավ պալատականին, որ նա Հովսեփին ընդունեց որպես որդի, չնայած նա իր ստրուկն էր:
2. Շատ դժվարություններ մշտական չեն և երբեմն դրանք ունենում են լավ ավարտ, ինչպես որ Աստծո կամքով Հովսեփը ջրհորի փոսից վերև բարձրացավ:
Հովսեփ սուրայի 22-րդ այա
وَلَمَّا بَلَغَ أَشُدَّهُ آتَيْنَاهُ حُكْمًا وَعِلْمًا وَكَذَلِكَ نَجْزِي الْمُحْسِنِينَ
<Երբ Հովսեփը հասունացավ, նրան տվեցինք գիտություն և իմաստություն, որոնք առաքինության վարձատրություններն են>:
Աստված այս պատմության մեջ անդրադառնում է Հովսեփի բարոյական արժեքներին: Հովսեփը մեծացավ Եգիպտոսի Ազիզի տանը, սակայն լինելով առաքինի եւ հավատացյալ մարդ աստվածային շնորհների արժանացավ ու ստացավ դրանք:Սա աստվածային ավանդույթ է: Առաքինիները հենց աշխարհիկ կյանքում էլ ստացել են իրենց պարգևը: Աստված մարգարեներին ընտրում է հասարակ մարդկանց միջից: Նրանք փորձության են ենթարկվում, որպեսզի կարողանան կրել այդ բեռը և արժանանալ մարգարե լինելուն:
Այս այաից սովորում ենք
1. Մարգարեների գիտության մի մասն Աստծո կողմից է և ձեռքբերովի չէ:
2.Աստվածային առաքելությունն ընդունելու համար տվյալ անձը պետք է ունենա հնարավորություն, ինչի մասին տեղյակ է միայն Աստված:
3. Մտավոր ու ֆիզիկական կարողությունն աստվածային շնորհ ստանալու համար բավական չէ: Անձը պետք է լինի նաև առաքինի ու բարերար:
Ավարտում ենք այս հաղորդոմը: Ցտեսություն, մինչ նոր հաղորդում:Աստված Ձեզ պահապան: