Մի գավաթ անդորր (155.Տարիք, ընկալում, յուրացում)
Ողջույն սիրելի ունկնդիրներ: Այսօր մեզ սպասում է շատ հետաքրքիր զրույց: Մեր հյուրն է հոգեբան, հոգեվերլուծող, հոգեբանական գիտությունների թեկնածու , դոցենտ Վլադիմիր Միքայելյանը: Մնացեք մեզ հետ:
Այս հաղորդման ընթացքում կիմանանք թե ինչո՞ւ ծնողի վարքը ավելի կարևոր է խոսքից մինչև յոթ տարեկան երեխայի համար, ինչո՞ւ է անհրաժեշտ, որ մայրը անընդհատ խոսի նորածնի հետ, ինչպե՞ս և ո՞վ է դառնում հեղինակություն երեխայի համար և թե ի՞նչ ճակատագրական հետևանք է դա ունենում: Կիմանանք թե ինչքանո՞վ է կարևոր երաժշտությունը ամբողջ կյանքի մաշտաբով և թե ինչո՞ւ է 21 տարեկանը հոգեբանական հասունության ազդարարը:
***
Մինչև յոթ տարեկան երեխան շատ ու շատ բաներ է սովորում: Ի՞նչ ընթացք է ունենում յուրացման այդ տարիքը: Լսենք հոգեբան Վլադիմիր Միքայելյանին:
***
Հեռուստացույցը մեծ նշանակություն ունի խոսքի զարգացման գործում: Երեխան պետք է լսի գեղեցիկ խոսք: Շատ կարևոր է փոքր տարիքից զարգացնել երեխայի ճաշակը, որովհետև նրա ներքին պոտենցիալը շատ մեծ է և մենք այն չենք զարգացնում, եթե նրան հրամցնում ենք անորակ երաժշտություն ու խոսք:
Եթերում հոգեբան Վլադիմիր Միքայելյանն է:
***
Ի՞նչ է տեղի ունենում յոթ տարեկանից հետո: Պատասխանում է հոգեբան Վլադիմիր Միքայելյանը:
***