Մայիս 30, 2019 02:11 Asia/Yerevan

Ելք դեպի լույս Հանուն գթած և ողորմած Աստծո

 

 

Հովսեփ սուրայի 34-րդ այա

فَاسْتَجَابَ لَهُ رَبُّهُ فَصَرَفَ عَنْهُ کَیْدَهُنَّ إِنَّهُ هُوَ السَّمِیعُ الْعَلِیمُ 

"Աստված լսեց նրա խնդրանքը և ազատեց իր անմեղության դեմ ուղղված ծուղակներից:Միայն Աստաված է լսում(իրեն ապավինողների աղոթքը) եւ տեղյակ է(իր արարծների վիճակի մասին):"

Նախորդ հաղորդման ընթացքում ասացինք, որ Զոլեյխան Հովսեփին սպառնաց բանտ նետել: Սակայն Հովսեփն ինքն էլ Զոլեյխայի ցանկություններից փրկվելու համար նախընտրում էր բանտ ընկնել: Այս այայում ասվում է, որ Աստված լսեց Հովսեփին ու նրան փրկեց կանացի նենգությունից: Հետաքրքիր է, որ Հովսեփին կալանավորելը Զոլեյխայի ցանկությունն էր և նրա հրամանով ի կատար ածվեց: Սակայն այս այան ասում է, որ Հովսեփի բանտարկվելը հենց իր փափագն էր, որը կատարվեց Աստծո  կողմից: Այստեղ թերևս Ղուրանը ցանկանում է  ցույց տալ, որ  չնայած Հովսեփին բանտարկել էր Զոլեյխան, սակայն եթե Աստված չցանկանար, նման բան չէր պատահի: Սա մեծ դաս է հավատացյալների համար, որպեսզի  իմանան թշնամու նենգ դավերը չեն կարող իրականանալ առանց Աստծո կամքի: Ուրեմն պետք է Աստծուն խնդրել, որ խափանի թշնամու սադրանքները:

Այս այայից սովորում ենք

1. Եթե մենք արդարություն փնտրենք, Աստված դրա համար կստեղծի պայմաներ և կիրականացնի մեր ցանկությունը:

2. Զոլեյխան ցանկանում էր Հովսեփին բանտ նետել, որպեսզի պատժեր նրան: Սակայն Հովսեփի համար բանտը մեղք կատարելուց և Աստծուն չհնազանդվելուց փրկվելու միջոց էր:

Հովսեփ սուրայի 35-րդ այա

ثُمَّ بَدَا لَهُم مِّن بَعْدِ مَا رَأَوُاْ الآیَاتِ لَیَسْجُنُنَّهُ حَتَّى حِینٍ 

"Առկա փաստերով հանդերձ(Հովսեփի անմեղության մասին), որոշեցին նրան ժամանակավորապես բանտ նետել:

 

Բռնատիրական վարչակարգերի առանձնահատկություններից է այն, որ պալատականների ու իշխանների անօրինական ու օրինական ցանկությունները դառնում են առանցք, իսկ մնացած մարդիկ համարվում են ստրուկներ: Այսպիսով իշխանավորներն իրավունք ունեն մարդկանց համար որոշումներ կայացնել ըստ իրենց հայեցողության: Եվ ոչ ոք չի քննարկում`այդ որոշումները ճիշտ են թե սխալ:  Հովսեփի ու Զոլեյխայի դեպքում բոլորը հասկացան, որ Զոլեյխան մեղավոր է, նույնիսկ հենց ինքը` Զոլեյխան: Նա խոստովանեց, որ Հովսեփն անմեղ է եղել: Սակայն ի վերջո Եգիպտոսի պալատը եկավ այն արդյունքի, որ Զոլեյխայի պատիվը պահպանելու համար Հովսեփին պետք է բանտ գցել, որպեսզի մարդիկ դադարեն դեպքի մասին խոսել:

 

Այս այայաից սովորում ենք

1. Արդար ու մաքուր լինելը հեշտ չէ: Նրանք, որ արդար են, հատկապես բռնատիրական հասարակության  մեջ, ավելի մեծ վնասներ են կրում:

2. Անբարոյական հասարակության մեջ ցանկասեր անհատներն ազատ են և անմաքուրները` կալանավորված:

 

Հովսեփ սուրայի 36-րդ այա

وَدَخَلَ مَعَهُ السِّجْنَ فَتَیَانَ قَالَ أَحَدُهُمَا إِنِّی أَرَانِی أَعْصِرُ خَمْراً وَقَالَ الآخَرُ إِنِّی أَرَانِی أَحْمِلُ فَوْقَ رَأْسِی خُبْزاً تَأْکُلُ الطَّیْرُ مِنْهُ نَبِّئْنَا بِتَأْوِیلِهِ إِنَّا نَرَاکَ مِنَ الْمُحْسِنِینَ 

"Երկու եիտասարդներից մեկը(թագավորների ծառաներից), որոնք նույնպես բանտարկված էին, Հովսեփին ասաց . Այս գիշեր երազոմս տեսա, որ ձեռքով խաղող էի տրորում: Մյուսն ասաց. Իսկ ես երազումս տեսա, որ գլխիս վրա դրված է հաց, որից կտցում էին թռչունները: Ով դու, որ արդար ես, մեկնաբանիր մեր երազները:"

Հովսեփը Եգիպտոսի իշխանաց իշխանի հրամանով բանտ ընկավ: Նրա հետ կալանավորվեցին նաև երկու պալատականներ, որոնք ըստ երևույթին սխալ արարք էին թույլ տվել: Պալատականները գիշերը քնեցին ու երազ տեսան, և հետո իրենց երազները պատմեցին Հովսեփին: Նրանք տեղյակ էին Հովսեփի ու Զոլեյխայի դեպքի մասին և գիտեին, որ Հովսեփը արդար է: Հիրավի, առաքինի մարդիկ նույնիսկ բանտում բանտարկյալների վստահությանն են արժանանում, որոնք նրանց ասում են իրենց գաղտնիքները:  Երկու պալատականների  երազները զարմանալի էին: Նրանք հասկացել էին, որ իրենց երազները պատահական չեն եղել և հատուկ իմաստ ունեն, որը կապ ունի իրենց բանտարկության հետ: Մեկը ասաց. Ես երազում տեսա, որ գինի եմ պատրաստում և բաժանում: Մյուսն ասաց. Հաց էի բաժանում թռչուններին: Կարևորը բանտում Հովսեփի նկատմամբ գոյություն ունեցող հարգանքն էր, ինչը նրան առանձնացնում էր ուրիշներից: Նրան հարգում էին բոլորը: Հովսեփն ուշադիր էր հիվանդների նկատմամբ, օգնում էր կարիքավորներին: Նա բանտում մարդկային վերաբերմունք ցույց տվեց բոլոր բանտարկյալների նկատմամբ:

Այս այայից սովորում ենք

1. Բարեգործ մարդն ամեն տեղ հարգանքի է արժանանում: Նույնիսկ բանտում և հանցավոր բանտարկյալների շրջանում:

2. Բանտարկյալներին օգնելն ու ծառայելն առաջին քայլն էր, որով Հովսեփը նրանց հրավիրեց դեպի ճշմարիտ ճանապարհ ու հորդերեց միակ Աստծուն  պաշտելու: