Հունիս 19, 2019 12:11 Asia/Yerevan

Մի գավաթ անդորր հաղորդաշարի հարգարժան ունկնդիրներ այսօր խոսելու ենք տագնապի մասին: Որպես աղբյուր օգտվել ենք boon.am կայքից: Հաղորդման ընթացքում կներկայացնենք հատվածներ հոգեբույժ, հոգեթերապևտ Արամ Հովսեփյանի և այլ հոգեբանների մասնագիտական խորհուրդներից: Մնացեք մեզ հետ:

 

Տագնապը իրենից ներկայացնում է աղոտ, երկար և անորոշ վախ կապված ապագայում տեղի ունենալիք իրադարձության հետ: Տագնապը առաջանում է այն դեպքերում երբ չկա(և հնարավոր է չի էլ լինելու)իրական վտանգ մարդու համար, սակայն նա սպասում է դրան, ընդ որում նա դեռ չի պատկերցնում թե ինչպես պետք է հաղթահարի այն: Ըստ որոշ հետազոտողների տագնապը իրենից մի քանի էմոցիաների՝ վախի, տխրության, ամոթի և մեղքի զգացման համակցություն է:

Տագնապի զգացումը պատրաստում է օրգանիզմը հնարավոր վտանգին. ուժեղանում է սրտի և զգայարանների աշխատանքը: Երբեմն տագնապի ընթացքում մարդ փորձում է կանխագուշակել իրավիճակի զարգացումը:

Տագնապի խանգարումը դժվար է ախտորոշել: Այն հակված է խրոնիկ ընթացքի, երբեմն ուղեկցվում է այլ խանգարումներով: Տագնապի գերագույն արտահայտումը խուճապային գրոհն է, որը կտրուկ ազդում է վարքի վրա և անկառավարելի բնույթ է կրում: Տագնապային խանգարման դրդապատճառները կապված են լինում մարդու մանկության հետ: Մանկական տարիքում ձեռք բերված ուժեղ վախերն ու ֆոբիաները, ինչպես նաև բնավորության որոշ գծեր կարող են հետագայում պատճառ դառնալ տագնապային խանգարման:

Տագնապը տարբերվում է վախից: Տագնապը անորոշ բնույթ է կրում, ի տարբերություն վախի, որի դեպքում մարդ կարող է նշել, թե ինչն է դրա պատճառը: Տագնապն ունենում է իր ֆիզիկական տեղայնացումը կոկորդում, սրտի կամ արևային հյուսակի շրջանում: Տագնապը դրսևորվում է սեփական կյանքի ու առողջության համար վախով, ինչպես բաց տարածքների վախով: Մարդ խուսափում է գտնվել այնպիսի վայրերում, որտեղ չի կարողանա օգնություն ստանալ: Տագնապի հետ սերտորեն կապված է նաև ձախողվելու՝ ընդունված չլինելու և սխալ դրսևորվելու վախը:

Տագնապին բնորոշ են առանձին ֆոբիաներ՝ փակ տարածքների վախը, օդանավերի վախ և հիվանդանալու վախ: Որոշ դեպքերում տագնապը կարող է վերածվել դեպրեսիայի կամ կպչուն-սևեռուն խանգարման:

Տագնապային խանգարման մասին լսենք Հոգեբույժ, հոգեթերապևտ Արամ Հովսեփյանին:

***

ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ՏԱԳՆԱՊԸ

Եթե մենք ապագայի մասին չանհանգստանայինք և չկասկածեինք մեր ուժերին, դա անհանգստության առիթ կդառնար: Բայց ինչպե՞ս ապրել, երբ տագնապն այնքան մեծ է, որ ոչ թե նպաստում է ուժերի հավաքմանը, այլ ջլատում, խանգարելով գործել և լուրջ որոշումներ ընդունել:

Տագնապից հնարավոր չէ խուսափել, սակայն կարելի է փոքրացնել, նվազեցնել մինչև նորմալ մակարդակ, այնուհետև օգտագործել` որպես ուշադրության և կյանքի համի ուժեղացման խթան: Գիտական հետազոտությունների արդյունքները և փորձագետների փորձը հուշում են ինքնազգացողության բարելավման որոշակի միջոցներ:

ՀԱՃԱԽ ՇԱՐԺՎԵ´Ք

Ով աշխատանքային սեղանի առաջ գրեթե առանց շարժման օրական 6 ժամից ավել է անցկացնում, ավելի ուժեղ են զգում տագնապը և ցնցումները, քան նրանք, ովքեր 3 ժամից ավել չի նստում: Հոգեբանները ճշտում են, որ հարցը ֆիզիկական ծանրաբեռնվածության բացակայության մեջ չէ, այլ անշարժ անցկացնելու երկարատև ժամանակահատվածի: Ամբողջ օրը համակարգչի առաջ անցկացնողները, սակայն երեկոյան սպորտային դահլիճ գնացողները նույնպես հակված են տագնապային իրավիճակների, ինչպես և նրանք, ովքեր 6 ժամ աշխատանքային սեղանի առաջ նստելուց հետո տանը պառկում են բազմոցին: Հարցը շարժումների հաճախության մեջ է, ոչ թե ինտենսիվության:

ԲԱՐՁՐԱՁԱՅՆԵ´Ք ՁԵՐ ՏԱԳՆԱՊՆԵՐԸ

Երբ մեզ կրկին պատում են տագնապալի մտքերը, թվարկեք դրանք, օրինակ` «ես սկսում եմ անհանգստանալ …»: Այնուհետև փորձեք հիշել այն իրավիճակը, երբ Ձեզ մոտ առաջացել են այդ մտքերը և զգացմունքները, որոնք չեն անցնում: Անվանեք ամենաուժեղ զգացողությունը: Առավելագույնս ցայտուն այն արտահայտեք, շեշտադրելով ձայնի, ձեռքերի կամ մարմնի շարժումներով (հարմար է այդ վարժությունն անել ամայի վայրում, որտեղ ձեզ ոչ ոք չի խանգարի, որտեղ կկարողանաք ճչալ կամ կտրուկ շարժումներ անել): Այդ վարժության գաղափարը պարզ է` մեր չարտահայտած զգացմունքները և չիրականացրած գործողությունները դառնում են մտքերի անվերջ շարժման պատճառ: Շրջապտույտը կդադարի միայն, եթե մենք դրանք ընդունակ լինենք արտահայտել:

ԳՐԵ´Ք ԱՅՆ, ԻՆՉ ՄՏԱԾՈՒՄ ԵՔ

Թուղթ վերցրեք և սկսեք գրառել այն, ինչ ձեր մտքին է գալիս: Մի ընտրեք հատուկ խոսքեր, ուշադրություն մի դարձրեք ուղղագրությանը, մի խմբագրեք: Այս վարժության արդյունքում դուրս են գալիս մեր անհանգստությունները և կասկածները, ինչը թույլ է տալիս նայել դրանց կողքից: Նման սկզբունքի վրա է կառուցված հոգեվերլուծության մեջ ազատ զուգակցությունների մեթոդը, յունգիալ վերլուծության մեջ ուղղորդված պատկերացման մեթոդը: Ցանկացած հոգեթերապիա ենթադրում է վստահական և ազատ շփում, այսինքն այն ամենի արտահայտում, ինչն իսկապես անհանգստացնում և տագնապ է պատճառում:

ԼՍԵ´Ք ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ

Դասական, ռոք, ջազ` նշանակություն չունի, գլխավորը, որ այդ երաժշտությունը Ձեզ դուր գա: Միայն այդ դեպքում այն կհանգեցնի արագասրտության նվազեցմանը և շնչառության հանդարտմանը, զարկերակային ճնշման, մկանային լարվածության նվազեցմանը, թթվածնի լավ հագեցմանը, որը կբերի տագնապի և ցնցումների նվազեցմանը: Այդ ազդեցությունը հատուկ նշանակություն ունի տագնապային խանգարումներ ունեցող հիվանդների հետ աշխատանքում:

ՆԱՅԵ´Ք ՁԵՐ ՏԱԳՆԱՊԻ ԵՐԵՍԻՆ


Ըստ սովորության տագնապի և անհանգստության նշաններից փրկվելու համար փորձեք չփախչել, այլ հանգիստ վերապրել տհաճ զգացողությունները: Դուք բավականին արագ կհամոզվեք, որ նույնիսկ ամենաուժեղ տագնապը թուլանում է, իսկ տհաճ զգացողությունները վերանում: Թեթև տագնապային խանգարումների դեպքում «Արա´ այն, ինչից վախենում ես» սկզբունքը կարելի է կիրառել ինքնուրույն, բայց ցանկալի է սկսել մասնագետի հետ` ճիշտ մեկնաբանել արդյունքն ինքնուրույն դժվար կլինի: Հետագայում ամեն անգամ տագնապի մեջ ընկնելով` մենք ամրապնդում ենք հավատը, որ տագնապը կարելի է անցկացնել:

Ինչ անել տագնապային խանգարման դեպքում:Հարցին պատասխանում է Հոգեբույժ Արամ Հովսեփյանը: