Հուլիս 31, 2019 15:53 Asia/Yerevan

Մի գավաթ անդորր հաղորդաշարի հարգարժան ունկնդիրներ այսօր մեր զրույցի թեման Երեխաների դաստիարակությունն է:Սիրելի ծնողներ այսօր նաև ձեր ուշադրությանը կհանձնենք հոգեբան Իրինա Ծատուրյանի խորհուրդները երեխաների դաստիարակության վերաբերյալ: Ընկերակցեք մեզ:

Դաստիարակության հիմնական նպատակը նոր ծնված երեխայի անձի ձևավորումն ու նրա հետագա զարգացումն է:Դաստիարակությունից է կախված երեխայի ընկալումը շրջապատող իրականության հանդեպ, նրա հարաբերությունները իր և շրջապատող մարդկանց հետ:

Դաստիարակության հարցն այսօր շատ լուրջ է, քանի որ ներկա սերունդն ավելի շատ տեղեկատվություն ունի, շուտ է զարգանում, ուստի հատուկ մոտեցում է պետք:

Մի բան պարզ է, որ երեխային պետք է դաստիարակել մանկուց, այլապես ուշ կլինի: Ինչպես մեր մեծերն էին ասում, «Երեխային բարուրի մեջ պետք է դաստիարակել», այսինքն՝ ծնված օրվանից: Երեխայի ճիշտ դաստիարակության  համար շատ մեծ նշանակություն ունի շրջապատը, սակայն ամեն դեպքում երեխան նախ դաստիարակվում է ընտանիքում, հետո՝ դպրոցում:Ծնողները՝ հայրն ու մայրը, պետք է լրջորեն զբաղվեն երեխայի դաստիարակությամբ:

Երեխաների դաստիարակությունը բարդ, պատասխանատու, բայց շնորհակալ և հետաքրքիր զբաղմունք է: Եվ նրա նշանակությունը չի կարելի չգնահատել, չի կարելի ինքնահոսի թողնել, կամ ամբողջովին վստահել մանկապարտեզին ու դպրոցին: Դեռևս նախնադարյան հասարակության մեջ տոհմը, մարդկային հանրությունը երեխաների դաստիարակությունը հանձնարարում էին առավել խելացի, փորձառու, ուժեղ մարդկանց, որոնք արդեն հատուկ կերպով, հատուկ պայմաններում, քիչ թե շատ hետևողականորեն կազակերպում էին տվյալ հանրության երեխաների, աճող սերնդի զարգացումն ու ձևավորումը: Դաստիարակությունը նպատակաուղղված ներգործություն է երեխաների ու երիտասարդության գիտակցության ու վարքի, նրանց աշխարհայացքի, արարքների, սովորույթների վրա: Հենց դաստիարակությամբ էլ նշանակալի չափով պայմանավորվում են այն փոփոխությունները, որ կրում է մարդը ծնվելու պահից մինչև հասուն դառնալը:

Շրջապատի մարդիկ այսպես թե այնպես ազդում են մարդու մտքերի և արարքների, նրա աշխարհընկալման և իր վրա` անկախ նրանից նա դա ուզում է, թե ոչ: Եվ իհարկե, շատ մեծ է այդ ազդեցությունը երեխաների վրա: Երեխաները սպունգի նման ներծծում են այն ամենը, ինչ կատարվում է նրանց շուրջը: Նրանք մեծ հաճույքով կրկնում են իրենց շրջապատող մարդկանց և ծնողների խոսքերը, միմիկան, ժեստերը, վարքի ձևերը: Կարևոր է, որ ծնողները գիտակցեն, որ հատկապես իրենցից է կախված, թե ապագայում ինչպիսին կդառնա իրենց երեխան: Կլինի նա երջանիկ և վստահ իր ուժերին, թե կլինի կոմպլեքսներով, չարացած աշխարհի վրա` չիմանալով իրեն ինչպես դրսևորի` չունենալով որոշակի գիտելիք, հմտություն և պաշար: Երեխաների դաստիարակության ընթացքում կարելի է և հարկավոր է համաձայնեցնել այն բնավորության գծերը և երեխաների պահվածքը, որոնք հակասում են ծնողի սկզբունքներին: Շատ ծնողներ հատկապես առաջին երեխայի ժամանակ հիմնականում շատ  անվստահ են լինում՝ վախենալով սխալ դաստիարակել իրենց երեխային, որի արդյունքում անվճռականություն են ցուցաբերում, և ի հայտ են գալիս մի շարք բացթողումներ, և երբ երեխան արդեն սկսում է զգալ ծնողի անվստահությունը դաստիարակության գործում, սկսում է մանիպուլյացիայի ենթարկել սեփական ծնողին, որն էլ, բնականաբար, հիմք է ստեղծում համապատասխան բացասական վարքագծի ձևավորմանը:Երեխաների դաստիարակության ժամանակ առաջին հերթին հարկավոր է առաջացնել երեխայի մոտ անհատականություն:

Ինչ է նշանակում լավ ծնող , լավ երեխա և առհասարակ լավ ընտանիք : Հարցին պատասխանում է հոգեբան Իրինա Ծատուրյանը:

Այն ծնողները, որոնք հակված են ավտորիտար դաստիարակչական մեթոդին,

սովորաբար ջղային են, դժգոհ, իշխող, կոպիտ,սահմանափակ են արտահայտում իրենց հույզերը: Նման ծնողի համար երեխային գրկելը, համբուրելը, գովասանքի խոսքեր ասելը լրացուցիչ ճոխություն է և անընդունելի: Նման հարաբերություններում ծնողը միտ ճիշտ է, իսկ երեխան միշտ պետք է ենթարկվող լինի: Այսպիսի դաստիարակչական մեթոդներ կիրառող ծնողների երեխաները սովորաբար լինում են ըմբոստ,վախկոտ, ջղային, դժբախտ և հեշտությամբ են հասակակիցների ազդեցության տակ ընկնում: Նման դաստիարակության արդյունքում տուժում են երեխա-ծնող հարաբերությունները, անխուսափելի են վեճերը:

 

Դաստիարակչական երկրորդ ոճը հանդուրժողականն է: Նման ծնողները ջերմ են և հուզական, բայց շատ սահմանափակ հսկողությամբ, քիչ են մասնակցում երեխայի կյանքին և հեշտությամբ տեղի տալիս երեխայի քմահաճույքներին: Այս ծնողըառավել շահագրգռված է, որ երեխայի հետ չհակադրվի և չվիճաբանի: Նման ընտանիքներում մեծացող երեխաները լինում են անհանգիստ, կարծում են, թե ծնողները չեն մտածում իրենց մասին, թելադրում են ծնողներին իրենց կամքր ևթերահավատությամբ են վերաբերվում նրանց: <<Ժամանակակից>> ընտանիքներում այսօր շատ հաճախ ենք հանդիպում այս երևույթին, երբ մայրը, կամ հայրը գրեթե չեն մասնակցում երեխայի առօրյային:

Երրորդ ոճին հետևող ծնողները լինում են ջերմ, հանգիստ, չափավոր են հսկողության մեջ, քաջալերում եներեխային, հաճախ զրուցում են նրա հետ և կողմնակից են երեխայի անկախությանը: Այս ծնողները հակված են դրական ծնող-երեխա հարաբերություններ ստեղծելուն, նրանց հարաբերություններում իշխում է փոխադարձ հարգանքը: Այսպիսի ընտանիքներում մեծացած երեխաները լինում են ինքնավստահ, ի վիճակի են պատասխանատվություն կրել, անկախ են,անկեղծ:

 

Արդյոք կարելի է երեխային պատժել և ինչ մեթոդներով: Լսենք Հոգեբան Իրինա Ծատուրյանին:

 

Երեխաների դաստիարակության գործում կան մի շարք նրբություններ և կանոններ`

 Հարկավոր է լինել սիրալիր երեխայի հանդեպ: Սերը, գուրգուրանքը փոքրիկին թույլ է տալիս զգալ իրեն պաշտպանված, վստահ իր անձի նկատմամբ:

 Ծնողների պահանջը պետք է լինի մշտական, տրամադրության հետ չփոխի և համապատասխան լինի երեխայի հնարավորությանը: Չի կարելի պահանջել նրանից կատարել իր ուժերից վեր խնդիր: Դա խեղաթյուրում է երեխայի կամքիձևավորումը, նրա նպատակասլացությունը:    Հարկավոր է թողնել, որ փոքրիկը ինքնուրույն գնահատի իր արարքը: Նույնիսկ եթե նա սխալ է գործում, մի շտապեք նրան կանգնեցնել, թողեք վերջացնի, հետո նոր բացատրեք, թե ինչը ճիշտ չի արել: Դա նպաստում է փորձի ձեռքբերմանը և բարձրացնում է նրա ինքնագնահատականը:

    Երեխայի դաստիարակությունը այնպես պետք է կառուցել, որ նրա մոտ գիտելիքի պահանջ ձևավորվի: Խոսքը ոչ միայն դպրոցական կարգապահության, այլ նաև շրջապատող աշխարհի մասին է: Երեխան պետք է իմանա, որ նա կարող է ճանաչել աշխարհը, ինչ որ նոր հետաքրքիր բան հայտնաբերել, կարևոր հայտնագործություններ անել: Երեխան պետք է դրանից հաճույք ստանա: Դրանով ձևավորվում է հետաքրքրությունը:

Ծնողները հաճախ գտնվում են վախի, սարսափի մեջ մտածելով, թե կկորցնեն իրենց երեխաներին, որը մեծ մասամբ կարող է պայմանավորված լինել երեխաների որոշ խրոնիկ հիվանդությունների, հաճախակի հիվանդանալու, սնոտիապաշտության (երազներ, աչք և այլն) հետ, որի արդյունքում երեխաներին թույլ են տալիս նույնիսկ անթույլատրելին, միայն թե նա իրեն լավ զգա, որն էլ երեխայի մոտ առաջացնում է եսասիրություն, կամակորություն և այլ բացասական որակների ձևավորում:

 

Ինչ չի կարելի թույլ տալ երեխայի նկատմամբ:Եթերում է հոգեբան Իրինա Ծատուրյանը:

Հարգանքով վերաբերվեք այն ամենին, ինչ երեխան անում է: Եթե քնելու ժամն է և նա դեռ խաղում է, օգնեք նրան խաղըավարտին հասցնել:

Եթե երեխան սխալ բան է արել, նրան քննադատելու փոխարեն քննադատեք նրա գործողությունները:

Սովորեցրեք լավատեսություն: Ձախողումը փորձ է, որն անհրաժեշտ է ապագա նպատակներին հասնելու համար: Օրինակ`երեխան պարտվել է որևէ մրցույթում, չնայած, որ ինքը շատ էր ուզում հաղթել և երկար ժամանակ պատրաստվել էր: Բացատրեքնրան, որ իր ժամանակավոր անհաջողությունը շատ մեծ փորձ է ապագայում ավելի լավ արդյունքների հասնելու համար:

Անհնար է միշտ հաղթել և ամեն ինչ անել ճիշտ: Բայց պետք է ձգտել դրան: Այնպես որ, եթե ինչ-որ բան չի ստացվում, ապա պետքէ ավելի շատ աշխատել և այդ դեպքում անպայման կհասնի իր ուզած արդյունքին:

Մի պահանջեք երեխայից վարձահատույց լինել այն ամենի համար, ինչ արել եք նրա համար: Դուք  նրան կյանք եք տվել.. ինչպես նա Ձեզ փոխհատուցի նույնը:

 Ասացեք երեխային, որ կյանքում լինում է և՛ ուրախություն, և՛ տխրություն, երջանիկ պահեր և վատ իրավիճակներ:

Ամեն մարդ ունի կոնկրետ ընդունակություն: Ինչքան շուտ երեխան սկսի զբաղվել իր կյանքի գործով, այնքան իրհասակակիցների համեմատ ավելի մեծ հաջողության կհասնի:

Ժան Ժակ Ռուսո-ն ասում է.Երեխան ունի տեսնելու, մտածելու, զգալու իր յուրահատուկ ունակությունը։ Չկա առավել անմիտ բան, քան նրանց այդ ունակությունը մեր փորձով փոխարինելու փորձը։ Եթերում է հոգեբան Իրինա Ծատուրյանը