Ելք դեպի լույս 405
Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Ռադ սուրայի 23 և 24-րդ այա
جَنَّاتُ عَدْنٍ يَدْخُلُونَهَا وَمَنْ صَلَحَ مِنْ آبَائِهِمْ وَأَزْوَاجِهِمْ وَذُرِّيَّاتِهِمْ وَالْمَلَائِكَةُ يَدْخُلُونَ عَلَيْهِمْ مِنْ كُلِّ بَابٍ
سَلَامٌ عَلَيْكُمْ بِمَا صَبَرْتُمْ فَنِعْمَ عُقْبَى الدَّارِ
Նրանք պիտի մտնեն Եդեմի պարտեզների մեջ, ու եթե իրենց ծնողները, կանայք ու զավակներն արդար են եղել, միևնույն շնոհները պիտի վայելեն: Այնտեղ նրանք պետք է ընդունեն հրեշտակների, որոնք բոլոր դռներից պիտի մտնեն:
Հրեշտակները պիտի ասեն նրանց. «Խաղաղություն ընդ ձեզ, դուք համբերատար եղաք, ուրեմն հիմա վայելեք այն երջանկությունը, որին արժանացաք ձեր համբերատարության շնորհիվ:
Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք որ իսկական հավատացյալները համբերատար են, ուշադիր են ուրիշների նկատմամբ և կատարում են իրենց կրոնական պարտականությունները: Նրանք նաև դիմացկուն են դժվարությունների դիմաց: Այս այան ասում է, որ այս առանձնահատկությունների համար, նրանք դատաստանի օրը մտնելու են դրախտ և հրեշտակները նրանց առջև խոնարհվելու են: Նման մարդիկ բնականաբար դաստիարակվել են լավ ընտանիքներում և իրենց ծնողների համար լավ զավակներ են: Նրանք իրենց կողակցին ընտրելիս նույնպես ընտրում են նրանց, ովքեր հավացյալ են ու ազնիվ: Եվ այդ պատճառով, այս մարդիկ իրենց կողակիցների, ծնողների ու երեխաների հետ են մտնում դրախտ: Սակայն կան նաև մարդիկ, ովքեր կարող են դրախտ չգնալ, քանի որ չունեն վերոնշյալ առանձնահատկությոնները:
Որաշ աղբյոուրների համաձայն, առաքինի առաջնորդը պետք է ունենա որոշակի առանձնահատկություններ: Ինչպես ասում է Աստծո մարգարեն. Հետևեք Ալիին, որովհետև այդպիսով դուք ձեր ճանապարհն եք հարթում դեպի դրախտ: Ինչպես հրեշտակներն են աղոթում այս կյանքում ապրող հավատացյալների համար, իսկ հանդերձյալ կյանքում ծառայում նրանց:
Այս այաներից սովորում ենք.
1. Դրախտային ընտանիքն այն ընտանիքն է, որի անդամների միջև կա համերաշխություն:
2. Համբերությունը կատարելագործվելու աղբյուրն է: Մարդն այն ժամանակ է կատարելագործվում, երբ կարողանում է դիմանալ գայղթակղություններին և կատարել իր բոլոր կրոնական պարտավորությունները:
3. Տուն կամ որևէ այլ տեղ մտնելիս ողջունելը հատուկ է հրեշտակներին:
Ռադ սուրայի 25-րդ այա
وَالَّذِينَ يَنْقُضُونَ عَهْدَ اللَّهِ مِنْ بَعْدِ مِيثَاقِهِ وَيَقْطَعُونَ مَا أَمَرَ اللَّهُ بِهِ أَنْ يُوصَلَ وَيُفْسِدُونَ فِي الْأَرْضِ أُولَئِكَ لَهُمُ اللَّعْنَةُ وَلَهُمْ سُوءُ الدَّارِ
Նրանք, որ խզեն Աստծո հետ դաշինքը /այն կնքելուց հետո/ , նրանք, որ կբաժանեն այն, ինչ Աստված է միացրել, և անօրինություն կտարածեն երկրի վրա, պիտի անեծքներով բեռնված գահավիժեն գեհենի մեջ:
Ղուրանում խոսվում է նրանց մասին, ովքեր ունեն տրամաբանություն և հետևում են շարիաթին ու իրենց կրոնական ուսմունքներին և հավատարիմ են աստվածային պայմանին: Այս այաները խոսում են նրանց մասին, ովքեր աստվածային պայմաններից հրաժարվում են: Նրանք խզում են իրենց կապերն առաքինի մարդկանց հետ և շփվում նրանց հետ, ովքեր այդպիսին չեն: Բնականաբար նման մարդիկ, հեռանալով Ասծուց և մարդկությունից, կատարում են այնպիսի անբարո արարքներ, որոնք վնասում են և' իրենց և' հասարակությանը: Արդյունքում նրանք և' աշխարհիկ և' հանդերձյալ կյանքերում զրկվում են աստվածային բարիքներից: Բարեկամների և հարազատների հետ մշտական շփում ունենալն աստվածահաճո արարք է: Իսկ նրանք, ովքեր չեն հետևում Աստծո կրոնին, ուշադիր չեն նաև իրենց ընտանիքին ու մերձավորներին:
Այս այայից սովորում ենք
1. Որպեսզի մարդն իմանա, թե որն է ճիշտն ու սխալը, կարող է համեմատել հավատացյալների ու անհավատների արարքները:
2. Բոլոր մոլորությոնների ու անբարոյականության սկիզբն այնտեղ է, որտեղից մարդը հեռանում է Աստծուց ու երկնային կրոններից:
Ռադ սուրայի 26-րդ այա
اللَّهُ يَبْسُطُ الرِّزْقَ لِمَنْ يَشَاءُ وَيَقْدِرُ وَفَرِحُوا بِالْحَيَاةِ الدُّنْيَا وَمَا الْحَيَاةُ الدُّنْيَا فِي الْآخِرَةِ إِلَّا مَتَاعٌ
Աստված իր կամքով բաժանում կամ խնայում է շնորհները: Նրանք այս աշխարհի վայելքներին են տրվում, բայց որքան աննշան են այդ վայելքները հավիտենական երանության համեմատ:
Այս այան, խոսելով երկու խմբերի մասին, ասում է. Աստված է, որ շնորհում է բարիք կամ զրկում դրանից: Եվ դա կատարվում է համակարգված կերպով: Իհարկե, եթե անհավատներն աշխարհիկ կյանքում օգտվում են բարիքներից, պետք է ասել, որ դա չնչին է այն հսկայական շնորհի համեմատ, որ Աստված պարգևելու է հանդերձյալ կյանքում: Ուրեմն չպետք է այս երկուսը համեմատել, քանի որ այն, ինչ ձեռք է բերվում աշխարհիկ կյանքում, անցողիկ է: Կարևորն այն է, որ երբ մարդը ստանում է աստվածային շնորհը, երախտապարտ լինի ու չգոռոզանա: Եվ կամ երբ կորցնում է այդ բարիքները, չհուսախաբվի: Պետք է հասկանալ, որ աստվածային համակարգը հիմնված է իմաստութան վրա: Աշխարհը մարդու համար փորձության դաշտ է, իսկ հանդերձյալ կյանքը` վարձատրության վայր:
Այս այայից սովորում ենք
1. Մեր հանապազօրյա հացն Աստծո ձեռքում է և կապ չունի մարդկանց ագահության հետ:
2. Աշխարհն անցողիկ է, չնայած որ շատ մարդիկ խաբվում են դրա արդուզարդին:
Հարգելի բարեկամներ ավարտվեց եւս մեկ հաղորդում:Մաղթում ենք Ձեզ ամենայն լավն ու բարին: