Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները
Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս տարածաշրջանների անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին, այդ թվում ԼՂ-ի հակամարտության կապակցությամբ ՀՀ վարչապետի հայտարարությանը, Ռուսաստանի ԱԳ նախարարի Հայաստան կատարած այցին և Վրաստանում հակաամերիկյան ցույցին:
-------------------------
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է.«Ադրբեջանի ղեկավարները Ղարաբաղն առանց ժողովրդի են ուզում»
Փարիզի խաղաղության համաժողովում ունեցած ելույթում Նիկոլ Փաշինյանն ասել է.«Ադրբեջանի առաջնորդները մի կողմից ուզում են Ղարաբաղի տարածքը միացնել Ադրբեջանին, մյուս կողմից խուսափում են բանակցել այս տարածքի ժողովրդի հետ»:
Փարիզի խաղաղության համաժողովին Հայաստանի վարչապետի արտահայտությունները ցույց են տալիս, որ Ղարաբաղի հակամարտության հարցով Երևան-Բաքու բանակցություններին Ղարաբաղի իշխանությունների մասնակցության մասին Հայաստանի դիրքորոշումները այնքան էլ չեն փոխվել:
Չպետք է անտեսել այն հավանականությունը, որ Հայաստանի վարչապետը ժողովրդի աջակցությունը ձեռք բերելու համար փորձում է ընդունելի դիրքորոշումներ որդեգրել: Հատկապես երբ անցկացված վերջին սոցհարցումները խոսում են Փաշինյանի ժողովրդականության 21-23 տոկոսանոց անկման մասին
Այն դեպքում երբ Ադրբեջանը շեշտը դնում է հայկական զինված ուժերի առանց նախապայմանների Ղարաբաղից դուրսբերման վրա, Հայաստանի իշխանությունը կարևորում է Ղարաբաղի տեղական կառավարության իշխանության պահպանման անհրաժեշտությունը:
Հակամարտող կողմերի նման դիրքորոշումը փորձագետները համարում են միմյանց նկատմամբ վստահության բացակայության արդյունքը: Այս կապակցությամբ ռուս հայտնի քաղաքական վերլուծաբան և փորձագետ Գեորգի Ֆեդորովն ասել է.«Երևանի ու Բաքվի միջև անվստահությունը Ղարաբաղյան հակամարտության չկարգավորման հիմնական արգելքն է, մինչդեռ այս հակամարտության լուծումը պետք է երկարատև ընթացքով անցնի»:
---------------------
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքական մեկնաբան Երվանդ Բոզոյանն անդրադարձել է վարչապետ Փաշինյանի՝ ԼՂ-ի թեմայով փարիզյան հայտարարություններին:
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի խոսքով` վարչապետի՝ Փարիզում արած հայտարարությունն իր մեջ ենթադրում է նոր փաստաթուղթ, որը պետք է տարբերվի այն փաստաթղթերից, որ եղել են մինչև այսօր, սակայն նման բան չկա։
--------------------
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստան կատարած այցի ընթացքում ընդգծեց երկու երկրի հարաբերությունների ընդլայնման նշանակությունն ու նաև Երևանին ցուցաբերվող Մոսկվայի համակողմանի աջակցությունը:
Սերգեյ Լավրովը Երևանում այցելելով պատերազմի ցուցահանդեսը հայտարարեց, որ Ռուսաստանի և Հայաստանի բարեկամությունն ու հարաբերությունները տարածաշրջանում անվտանգության ու կայունության երաշխիքն են:
Վերջին մի քանի տարիների ընթացքում անվտանգության, նաև երրորդ կողմին ընդդիմանալու կապակցությամբ կարևոր պայմանագրեր կնքելուց բացի Ռուսաստանն ընդլայնելով Հայաստանի տարածքում իր ներկայությունն ամրապնդել է այդ երկրում իր դիրքերը: Միևնույն ժամանակ Հայաստանի երկրորդ մեծ քաղաք՝ Գյումիրում գտնվող Ռուսաստանի 102-րդ ռազմաբազան ներքին ու տարածաշրջանային կայունություն ստեղծելուց բացի նաև անդորր է ստեղծել Հայաստանի ժողովրդի ու կառավարության համար: Իրականության մեջ այս ռազմաբազան ռազմավարական մեծ նշանակություն ունի ռուսների համար և շարունակ եղել է Երևանի իշխանությունների ուշադրության կենտրոնում:
Բացի այդ Հայաստանի տարածքում ռուսական ռազմաբազայի գոյությունը երկու երկրների միջև առավել սերտ ու խոր հարաբերությունների հաստատման հող է պատրաստել: Նաև չպիտի անտեսել այն փաստը, որ Հայաստանի տարածքում ռուսական ռազմաբազայի գոյությունը ԼՂ-ի հակամարտության կարգավորման գործընթացը որոշ չափով փոխել է հօգուտ Հայաստանի:
---------------------
Իրանի Մազանդարան նահանգի նահանգապետ Ահմադ Հոսեյնզադեգանը և Հայաստանի Լոռու մարզի մարզպետ Անդրեյ Ղուկասյանը համագործակցության հուշագիր են ստորագրել Իրանի և Հայաստանի մշակութային հարաբերությունների և տնտեսական ու առևտրական համագործակցությունների զարգացման, և տարբեր ոլորտներում, այդ թվում՝ գյուղատնտեսության, արդյունաբերության, առևտրի, զբոսաշրջության ոլորտներում հարաբերությունների ամրապնդման նպատակով:
Կողմերն ընդգծել են զբոսաշրջության զարգացման, մարզական խմբերի միջև փորձի փոխանակման, առողջապահության, համատեղ ներդրումային նախագծերի իրականացման, երկկողմ ցուցահանդեսների կայացման և հարաբերությունների զարգացման ու խորացման վրա:
Մազանդարանի նահանգապետը հայտարարել է Հայաստանին բոլոր տեսակի գյուղատնտեսական և այգեգործական մթերքների, մսամթերքի, կաթնամթերքի և բուժական բույսերի մատակարարման պատրաստակամության մասին:
---------------------
ԻԻՀ-ի իրավապահ մարմինների միջազգային ոստիկանության պետ բրիգադային գեներալ Հադի Շիրզադն Իրանի իսլամական հանրապետության և Հայաստանի հանրապետության ոստիկանությունների միջև երկուստեք ոստիկականան հարցեր քննարկելու նպատակով, Թեհրանում հանդիպում ու բանակցություն է ունեցել ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Արթուր Մարտիրոսյանի հետ:
Գեներալ Շիրզադն այդ հանդիպման ժամանակ անդրադառնալով երկու երկրի վաղեմի ու բարեկամական կապերին ու մշակութային ընդհանրություններին, հանդես է եկել Իրանի և Հայաստանի իրավապահ մարմինների պատասխանատուների միջև շփումներ և Ինտերպոլի շրջանակում Թեհրանի ու Երևանի միջև համագործակցության կոչով:
Հանդիպման ժամանակ կողմերը կարևորել են քրեական, սահմանային, թմրանյութերի ու կրթական ոլորտներում և փորձագիտական պատվիրակությունների փոխանակման և մասնագիտական հանձնաժողովների ձևավորման հարցերում համագործակցելու և տարբեր հանցագործությունների, հատկապես անդրազգային կազմակերպված հանցավորության ոլորտում փախուստի դիմած հանցագործներին արտահանձնելու ուղղությամբ արդյունավետ քայլեր անելու անհրաժեշտությունը:
Գեներալ Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել ԻԻՀ իրավապահ մարմինների միջազգային ոստիկանությանը, մասնագիտական ոստիկանություններ այցելելու ուղղությամբ համակարգումների համար:
----------------------
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում առանձնազրույց ունեցավ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։
Ֆրանսիայի նախագահը շնորհակալություն է հայտնել վարչապետին համաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար եւ նշել, որ կարեւորում է բարեկամ Հայաստանի հետ համագործակցության զարգացումը տարբեր ուղղություններով։
Իր հերթին վարչապետ Փաշինյանը եւս շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության եւ համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար։ Վարչապետը նշել է, որ տարբեր առիթներով հանդիպումները նոր ազդակ են հաղորդում երկկողմ կապերի զարգացմանն ու ամրապնդմանը։
Նիկոլ Փաշինյանը եւ Էմանուել Մակրոնը քննարկել են հայ-ֆրանսիական հարաբերությունների օրակարգային հրատապ հարցեր, անդրադարձել են նաեւ մուտքի արտոնագրերի ազատականացման ՀՀ-ԵՄ երկխոսության մեկնարկի ուղղությամբ իրականացվող քայլերին։
Կողմերը կարեւորել են բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը եւ այդ ուղղությամբ ձեռք բերել համապատասխան պայմանավորվածություն։
-------------------------
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հազարավոր մարդիկ վանկարկել են «Մահ Ամերիկային» կարգախոսը, ի նշան բողոքի միասեռականության մասին ֆիլմի ցուցադրման:
Վրացի ցուցարարները, հավաքվելով Թբիլիսիի «Ամերիյանի» կինոսրահի դիմաց , «Մահ Ամերիկային» կարգախոսներ են վանկարկել և փորձել են արգելել ֆիլիմի ցուցադրումը: Թբիլիսիի ոստիկանությունը գրոհով ցուցարարների վրա ձերբակալ է տասնյակ մարդկանց:
Ֆիլմը, որը նպաստում է համասեռամոլությանը, համատեղ ձեռնարկություն է Վրաստանի և Շվեդիայի միջև: Վրացի ցուցարարները մեղադրում են ԱՄՆ-ին և արևմտյան երկրներին, որ նման ֆիլմեր ցուցադրելով փորձում են փոխել Վրաստանի ժողովրդի մշակույթն ու ինքնությունը: Կասկած չկա, որ ԱՄՆ-ը և եվրոպական որոշ կառավարություններ միանման մեթոդներով, փորձում են փոխել աշխարհի տարբեր ժողովուրդների մշակույթն ու հավատալիքները: Գռեհիկ ֆիլմերի պատրաստելը և ցուցադրելը այս մեթոդներից մեկն է:
Սա առաջին դեպքը չէ, որ վրացիներն անցկացնում են հակաամերիկյան ցույցեր: Ավելի վաղ և Վրաստանում ռազմական բազա կառուցելու ԱՄՆ-ի ջանքերի ընթացքում, այս երկրի ժողովուրդը խիստ հակադարձել է ԱՄՆ-ի ջանքերին:
Հակաամերիկյան բողոքի ցույցերը Վրաստանում, հատկապես 2017 և 2018 թվականներին, անցկացվել են Թբիլիսիում և Վրաստանի մի շարք այլ քաղաքներում:
Այս բողոքի ցույցերը վկայում են, որ Վրաստանի ժողովուրդը չի ցանկանում, որպեսզի ամերիկյան մշակույթը տարածվի կամ ԱՄՆ-ը ռազմական բազա տեղակայի իրենց երկրում: Սակայն ստեղծված իրավիճակում Վրաստանին անհրաժեշտ են Վաշինգտոնի դրամաշնորհներն իրենց տնտեսական զարգացման համար: