Դեկտեմբեր 07, 2019 13:25 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Աբրահամ սուրայի 40 և 41-րդ այաներ

رَبِّ اجْعَلْنِی مُقِیمَ الصَّلَاةِ وَمِنْ ذُرِّیَّتِی رَبَّنَا وَتَقَبَّلْ دُعَاءِ 

رَبَّنَا اغْفِرْ لِی وَلِوَالِدَیَّ وَلِلْمُؤْمِنِینَ یَوْمَ یَقُومُ الْحِسَابُ

Տեր,թող, որ ես կարողանամ աղոթել ու իմ սերունդը հավատարիմ մնա աղոթքին: Լսիր իմ աղոթքը, 

ներիր ինձ, ներիր իմ հոր և մոր ու հավատացյալներին, հարության օրը:

 

Երբ Աբրահամն իր կնոջը` Հաջարին և որդուն` Իսմայիլին բնակեցրեց Մեքքայի անապատային քաղաքում, ասաց. Տեր Աստված, նրանց բերել եմ այստեղ, որպեսզի աղոթքի հիմքը դնեմ: Աբրահամն իր և իր ժառանգորդների համար նույնպես աղոթում է, որ նրանք աղոթեն և Աստված ընդունի նրանց աղոթքը: Մարգարեները և աստվածային առաջնորդները միայն իրենց աղոթքի մասին չէին մտածում: Նրանք իրենց պատասխանատու էին համարում, որպեսզի աղոթքի մշակույթը հաստատուն մնար հասարակության մեջ: Իսկ եթե այդ աղոթքը ամրապնդվեր, ոչ միայն աղոթքը կլիներ, այլ նաև կլինեին ճշմարիտ աղոթողներ, ովքեր հեռու կլինեին անհամեստությունից: Այնուհետև Աբրահամն աղոթում է, որպեսզի Աստված ների իրեն, իր ընտանիքն ու բոլոր հավատացյալներին: Դա նշանակում է, որ աղոթքը միայն անձնական չէ և կարող է համընդհանուր բնույթ կրել: Իսկ իսլամական աղբյուրներոմ մուսուլմաններին պատվիրվում է, որ նախքան իրենց համար աղոթելը, աղոթք կատարեն ուրիշների համար և նրանց բարիք ցանկանան:

Այս այաներից սովորում ենք

1. Աստծո արարածներն աղոթողներ են առ Աստված, ինչը Աստծո վեհության և փառքի նշանն է:

2. Աղոթելիս պետք է մտածենք և մեր նախնիների և մեր ապագա սերունդների մասին:

Աբրահամ սուրայի 42 և 43-րդ այաներ

وَلَا تَحْسَبَنَّ اللَّهَ غَافِلًا عَمَّا یَعْمَلُ الظَّالِمُونَ إِنَّمَا یُؤَخِّرُهُمْ لِیَوْمٍ تَشْخَصُ فِیهِ الْأَبْصَارُ

مُهْطِعِینَ مُقْنِعِی رُءُوسِهِمْ لَا یَرْتَدُّ إِلَیْهِمْ طَرْفُهُمْ وَأَفْئِدَتُهُمْ هَوَاءٌ 

Մի կարծեք, որ Աստված  անուշադիր է  չարերի արարքների նկատմամբ: Նա պայմանական ժամ է տալիս իր պատիժը գործադրելուց առաջ:

մինչև այն օրը, երբ բոլոր աչքերը(սարսափից) հառվեն (դեպի երկինք): Նրանք շփոթահար են ու սարսափահար, գլուխները վեր են պահել, աչքերը անշարժ են և սրտերը դատարկ:  

Այս այաները, դիմելով իսլամի մարգարեին և բոլոր հավատացյալներին, ասում են."Եթե տեսնում եք, որ բռնատերերը ապրում են ապահով կյանքով և չունեն որևէ դժվարություն, մի կարծեք, որ Աստված տեղյակ չէ նրանց գործից և չի կարող նրանց պատժել: Աստված իր իմաստությամբ բոլոր մարդկանց, թե լավ թե վատ,  տվել է այն հնարավորությունը, որպեսզի  իրենց ընկալման համաձայն  անեն այն, ինչ կարող են և դրա պատիժը կամ պարգևը ստանան հանդերձյալ կյանքում: Իհարկե երբեմն մեղքը տարածվում է հասարակության շրջանում և Աստված աղետներ է ուղարկում մարդկանց համար: Սակայն նա չի զրկում մարդկանց կամքից, որպեսզի նրանք զգան, որ այն, ինչ կատարեն, աստվածային պատիժն ու պարգևը կստանան անմիջապես

Այս այայից սովորում ենք

1. Աստված իմաստուն է, հզոր և արդար: Նա հսկում է իր արարածների գործերը:

2. Աստված բոլորին ժամանակ է տալիս, այդ թվում նաև բռնատերերին ու մեղավորներին: Սակայն դա չի նշանակում, որ Աստված գոհ է նրանց արարքներից:

Աբրահամ սուրայի 44 և 45-րդ այաներ

وَأَنْذِرِ النَّاسَ یَوْمَ یَأْتِیهِمُ الْعَذَابُ فَیَقُولُ الَّذِینَ ظَلَمُوا رَبَّنَا أَخِّرْنَا إِلَى أَجَلٍ قَرِیبٍ نُجِبْ دَعْوَتَکَ وَنَتَّبِعِ الرُّسُلَ أَوَلَمْ تَکُونُوا أَقْسَمْتُمْ مِنْ قَبْلُ مَا لَکُمْ مِنْ زَوَالٍ

وَسَکَنْتُمْ فِی مَسَاکِنِ الَّذِینَ ظَلَمُوا أَنْفُسَهُمْ وَتَبَیَّنَ لَکُمْ کَیْفَ فَعَلْنَا بِهِمْ وَضَرَبْنَا لَکُمُ الْأَمْثَالَ

(Ով մարգարե)զգուշացրու մարդկանց պատժի օրվա մասին,երբ ամբարիշտները պիտի գոչեն. Տեր, մի քիչ էլ սպասիր և ժամանակ տուր մեզ Քո խոսքդ պիտի անենք ու հնազանդվենք առաքյալներիդ: (Բայց նրանց պիտի ասվի). դուք երդում չե՞ք տվել արդյոք, որ երբեք ձեզ չի սպառնա ոչնչացումն ու կործանումը: 
Դուք մինչև իսկ բնակվեցիք անօրեն մարդկանց մեջ : Ձեզ համար պարզ դարձրինք,թե նրանց հետ ինչ արեցինք և ձեզ առակներ ներկայացրինք: 

 

Այս այաներն ասում են. Իմացեք, որ եթե ասվածային պատիժն իջնի աշխարհիկ կյանքում, որքան էլ Աստծուն խնդրեք, պատիժը չի վերադառնա: Որովհետև այն հավատքը, որ գալիս է աստվածային պատիժը տեսնելուց արժեք չունի, քանի որ այն վախի արդյունք է: Այնուհետև, դիմելով բռնատերերին, այան ասում է. Ինչու՞ դաս չեք առնում ձեր նախորդ սերունդներից, որոնց տեղը զբաղեցրել եք և որոնց քաղաքներում ապրում եք: Դուք տեսել եք նրանց պատիժները: Եվ ինչու եք ասում, որ եթե Աստված հզոր է, թող ուղարկի իր պատիժները: Ինչու՞ եք կարծում, որ դուք անմահ եք և ոչ  մի բան ձեզ չի վնասելու:

Այս այաներից սովորում ենք

1. Մեղավորները մի օր զղջալու են: Սակայն այդ ժամանակ ուշ է լինելու և նրանք չեն կարողանալու ապաշխարել:

2. Աստծո վարդապետությունը միշտ եղել է կայուն և պետք է անցյալի պատմությունն ուսումնասիրել ու դրանից դաս քաղել:

Հաջորդիվ  կներկայացնենք Ղուրանի այլ այաների մեկնաբանություն: Ցտեսություն: