Ելք դեպի լույս 423
Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Աբրահամ սուրայի 46 և 47-րդ այաներ
وَقَدْ مَکَرُوا مَکْرَهُمْ وَعِنْدَ اللَّهِ مَکْرُهُمْ وَإِنْ کَانَ مَکْرُهُمْ لِتَزُولَ مِنْهُ الْجِبَالُ
فَلَا تَحْسَبَنَّ اللَّهَ مُخْلِفَ وَعْدِهِ رُسُلَهُ إِنَّ اللَّهَ عَزِیزٌ ذُو انْتِقَامٍ
Նրանք լարեցին իրենց բոլոր թակարդները, բայց նրանց դավադրություններն ակներև են Աստծո մոտ, եթե նույնիսկ նրանց դավադրությունները լեռները շարժելու չափ հզոր լինեն:
Ուրեմն երբեք մի կարծեք, որ Աստված իր մարգարների տված խոստումները դրժում է: Նա հզոր է և վրեժն իր ձեռքերում է:
Նախորդ այաներում անդրադարձ եղավ բռնատերերի վիճակին, նրան, թե ինչ է սպասվում նրանց հանդերձյալ կյանքում և որ նրանք դաս չեն քաղում իրենց նախնիներից: Այս այան ասում է, որ յուրաքանչյուր սադրանք մասին, որ նյությում են բռնատերերը, Աստված տեղյակ է և կարող է դրանք չեզոքացնել: Եթե նրանք մտածում են, կարող են լեռները ոչնչացնել, և այդպիսով դուրս են եկել Աստծո տիրապետությունից:Եվ չկարծեն նաև, որ այն խոստումները, որոնք տվել է Ասված իր մարգարեներին` ճշմարտության հաղթանակի և բռնության ոչնչացման մասին սուտ են եղել և չեն իրականանալու: Որովհետև ոչ մի ուժ չի կարող դիմադրել Աստծո առջև: Եվ եթե Աստված կամենա, ոչ ոք չի կարող փախչել նրա խիստ պատժից:
Այս այաներից սովորում ենք
1. Եթե աստվածային օգնությունն ուշանում է, հավատացյալները չպետք է կասկածով լցվեն իրենց հավատքի նկատմամբ:
2. Աստված բռնատերերին ու անհավատներին իր իմաստությամբ ժամանակ է տալիս և ոչ թե մոռացել է այդ մասին:
Աբրահամ սուրայի 48-րդ այա
یَوْمَ تُبَدَّلُ الْأَرْضُ غَیْرَ الْأَرْضِ وَالسَّمَاوَاتُ وَبَرَزُوا لِلَّهِ الْوَاحِدِ الْقَهَّارِ
(Պիտի գա այն օրը), երբ երկինքներն ու երկիրը կերպարանափոխ լինեն: Բոլորը պիտի ներկայանան միակ ու հաղթական Աստծո դատսատանի առջև:
Դատաստանի օրվա նշաններից այն է, որ այդ ժամանակ երկինքների ու երկրի ողջ համակարգը խառնվում է: Ղուրանի տարբեր այաներում խոսվել է այդ մասին: Հնարավոր է, որ լինելու է երկրաշարժ և լեռներն իրենց տեղից շարժվելու են: Արևը մայր է մտնելու և երկնքի աստղերն իրար մեջ խառնվելու են, ավարտվելու է ներկա համակարգը և ստեղծվելու է նոր համակարգ: Մահացածները վերակենդանանալու են և կանգնլու են Աստծո առջև`իրենց պարգևը կամ պատիժը ստանալու համար: Մի դատարան, որտեղ միակ և հզոր Աստված է դատում:
Այս այայից սովորում ենք
1. Եթե ասված բռնատերերին ու անհավատներին այս աշխարհում չպատժի, հանդերձյալ կյանքում նրանք չեն խուսափելու պատժից:
2.Հանդերձյալ կյանքն այն տեղը չէ, որտեղ բռնատերերը ճաշակելու են Աստծո բարությունը: Այնտեղ նրանք տեսնելու են Աստծո զայրույթը:
Աբրահամ սուրայի 49 և 50-րդ այաներ
وَتَرَى الْمُجْرِمِینَ یَوْمَئِذٍ مُقَرَّنِینَ فِی الْأَصْفَادِ
سَرَابِیلُهُمْ مِنْ قَطِرَانٍ وَتَغْشَى وُجُوهَهُمُ النَّارُ
Այն ժամանակ դուք պիտի տեսնեք ամբարիշտներին, որոնք շղթայակապ են իրար:
Նրանք կուպրից զգեստներ պիտի կրեն, կրակը պիտի պատի նրանց դեմքը:
Այս այաները խոսում են այն մասին, թե հանցագործներն ինչպես են պատժվելու հանդերձյալ կյանքում: Նրանք այլ հանցագործների կողքին կրելու են ֆիզիկական ու հոգեկան չարչարանքներ: Դժոխայինները ծածկվելու են կուպրով, որն ունի գարշելի հոտ ,նման է սև ձյութի և ավելի է սաստկացնելու հրկիզումը:
Այս այայից սովորում ենք
1. Ղուրանը հանդերձյալ կյանքն այնպես է նկարագրում. որ կարծես այն հենց հիմա ենք տեսնում: Դա արվում է, որպեսզի չկարծենք, թե նման բան հնարավոր չէ:
2. Թերևս կարելի է ասել, որ այն հագուստները, որ հագնում են հանցագործները և որով իրենց գոռոզամտությունն են ցույց տալիս, հանդերձյալ կյանքում դառնալու են նրանց պատժի առարկաները:
Աբրահամ սուրայի 51 և 52-րդ այաներ
لِیَجْزِیَ اللَّهُ کُلَّ نَفْسٍ مَا کَسَبَتْ إِنَّ اللَّهَ سَرِیعُ الْحِسَابِ
هَذَا بَلَاغٌ لِلنَّاسِ وَلِیُنْذَرُوا بِهِ وَلِیَعْلَمُوا أَنَّمَا هُوَ إِلَهٌ وَاحِدٌ وَلِیَذَّکَّرَ أُولُو الْأَلْبَابِ
Որովհետև Աստված յուրաքանչյուր մարդու արարքը փոխարինում է: Նա իր վճռիռների մեջ ճշգրիտ է:
Այս ճշմարտությունները հայտնում եմ մարդկանց, որպեսզի նրանց միջոցով նախազգուշացվեն ու նրանք իմանան, որ Նա միակ Աստված է և որպեսզի խրատվեն իմաստունները:
Սուրան վերջում ասում է, որ դատաստանի օրը տարածվելու է Աստծո արդարությունը և յուրաքանչյուր գործ, բարի թե չար, ստանալու է իր պատասխանը, քանի որ Աստված տալիս է բոլորի պատասխանը: Մարգարեների ուսմունքները և երկնային գրքերը նույնպես զգուշացնում են հանցավորներին, որ դաս քաղեն: Հատկապես նրանք, որ հասկանում են: Հակառակ դեպքում նրանք մոլորվելու են և յուրաքանչյուր մոլորություն նրանց տանելու է դեպի ավելի մեծ շեղումների:
Այս այաներից սովորում ենք
1. Ոչ մի գործ այս աշխարհում անպատասխան չի մնա: Աստծո մոտ ամեն ինչ գրանցվում է:
2. Մարդկանց չպետք է միայն ներկայացնել ճիշտն ու սխալը : Պետք է զգուշացնել սխալի մասին:Իմանալը բավական չէ: Պետք է նաև ուշադիր լինել:
Ղուրանի այլ այաների մեկնաբանություն կներկայացնենք հաջորդիվ:Ցտեսություն: