Դեկտեմբեր 09, 2019 12:37 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ: Ավարտվեց Աբրահամ սուրան: Այս ծրագրում կներկայացնենք Ղուրանի 15-րդ սուրան, որը կոչվում է Հեջր: Սուրան ունի 99 այա և մարգարեին ներշչնվել է Մեքքայում` նրա գաղթից առաջ: Հեջրը քաղաք էր, որտեղ ապրում էր Սալեհ մարգարեի ցեղը: Այս անունը հիշատակվել է այս սուրայի 80 -րդ այայում:

Նախ Հեջր սուրայի 1-3 այաները

 

بِسْمِ اللَّهِ الرَّحْمَنِ الرَّحِیمِ

الر تِلْکَ آیَاتُ الْکِتَابِ وَقُرْآنٍ مُبِینٍ 

رُبَمَا یَوَدُّ الَّذِینَ کَفَرُوا لَوْ کَانُوا مُسْلِمِینَ

ذَرْهُمْ یَأْکُلُوا وَیَتَمَتَّعُوا وَیُلْهِهِمُ الْأَمَلُ فَسَوْفَ یَعْلَمُونَ

Ալեֆ, Լամ, ռա: Ահա սրանք են նշաններն այն գրքի և լուսավոր ու լուսավորիչ Ղուրանի:

Անհավատները մի օր պիտի զղջան իսլամ չընդունելու համար:

Թույլ տուր, որ նրանք վայելեն աշխարհի հաճույքները և իրենց սրտերում քաղցր հույսեր պահեն:Ուրեմն շուտով հասկանալու են:

Այս սուրան, ինչպես նախորդ սուրաները, խոսում են Ղուրանի բարձր դիրքի մասին և այն մասին, թե Ղուրանի այաներն ինչ դեր ունեն մարդկանց ճշմարտությունը ներկայացնելու հարցում: Հեջր սուրան ղուրանի մյուս սուրաների նման, սկսվում է հնչյուններով, որը ցույց  է տալիս այս գրքի և մյուս աստվածային գրքերի միջև եղած տարբերությունը:
Հաջորդ այաները խոսում են մեկ ուրիշ կարևոր  խնդրի մասին: Այն մասին, որ անահավատները աշխարհիկ և հանդերձյալ կյանքում երազում են  մուսուլման լինել և ստանալ դրախտային բարիքները: Սակայն դրանք միայն երազանքներ են: Նրանք այդ ուղղությամբ որևէ քայլ չեն կատարում, վարում են ցոփ կյանք ու պատրաստ չեն իրենց զրկել ոչ մի բանից`հանուն հավատքի: Ուրեմն, ո'վ հավատացյալներ և ո'վ Մուհամմեդ, թողեք, որ նրանք շուտով ճաշակեն  իրենց ցոփ կյանքի հետևանքները: Բնական է, որ անհավատներն այն ժամանակ են լքվում, երբ պատրաստ չեն ընդունել ճշմարտությունը և տրամաբանորեն հավատքի գալ: Նրանք ընդհակառակը, ապստամբում են և անհնազանդ են դառնում: Աստված մարգարեներին ուղարկում է`այս մարդկանց ճշմարտությունը ցույց տալու համար: Սակայն նրանք պատրաստ չեն ընդունել ճշմարտությունը: Ուրեմն  չպետք չէ անհանգստանալ ու մտահոգվել, թե ինչու նրանք հավատքի չեն գալիս:

Այս այաներից սովորում ենք

1. Նրանք, ովքեր ծաղրում են մուսուլմաններին, մի օր երազելու են, որ հավատացյալ լինեին:

2. Միայն լավ լինելու ցանկությունը բավական չէ: Պետք է քայլ կատարել և այդ ուղղությամբ աշխատել:

3. Չպետք է անտեղի ժամանակ վատնել նրանց համար, ովքեր անհնազանդ են: Որովհետև նրանց հետ աշխատելն ապարդյուն է:

4. Աստված այնքան բարի է, որ նույնիսկ անհավատներին չի զրկում բարիքներից: Սակայն նրանք դա չեն գնահատում:

Հեջր սուրայի 4-րդ  և 5-րդ այաներ

وَمَا أَهْلَكْنَا مِنْ قَرْيَةٍ إِلَّا وَلَهَا كِتَابٌ مَعْلُومٌ

مَا تَسْبِقُ مِنْ أُمَّةٍ أَجَلَهَا وَمَا يَسْتَأْخِرُونَ

Նախապես նշանակված է այն քաղաքների կործանումը, որոնք մենք բնաջնջեցինք

Ոչ մի ժողովուրդ չի կարող արագացնել կամ դանդաղեցնել իր վախճանը

Այս այաներն ասում են, որ եթե Աստված անհավատներին աշխարհում ժամանակ է տալիս, այն անսահման չէ: Այդ ժամանակը որոշված է Աստծո կողմից: Եվ երբ ժամանակը գա, մեղավոր ցեղը կոչնչանա ու դա ոչ ոք չի կարող կանխել:  Իհարկե, երբեմն մահը վրա է հասնում անխուսափելիորեն և ոչ ոք այն չի կարող կանխել: Սակայն երբեմն աղոթքով կամ բարի գործ անելով, կարելի է մահվան գալուստն ուշացնել:

Այս այայից սովորում ենք

1. Աստված նույնիսկ անհավատներին է ժամանակ տալիս: Սակայն այդ ժամանակն ավարտվում է:

2. Ոչ միայն անհատները, այլև ցեղերն ու ազգերն ունեն  ավարտ, որը որոշված է Աստծո կողմից:

 

Հեջր սուրայի 6-րդ այա

وَقَالُوا يَا أَيُّهَا الَّذِي نُزِّلَ عَلَيْهِ الذِّكْرُ إِنَّكَ لَمَجْنُونٌ

Անահավատներն ասացին (Մարգարեին). "Ով դու, որ( ասում ես) (Ղուրանի) խոսքը քեզ ներշնչվել է, հիրավի դու խելագար ես:"

Այս այան խոսում է  այն մասին, թե ինչպես են անհավատները վերաբերվում աստվածային մարգարեներին: Այան ասում է. "Նրանք մարգարեներին խենթ են անվանում, իսկ իրենց` խելացի: Նրանց կարծիքով, նա, ով Աստծո կողմից ներշնչվում է, խելագար է և դրա համար է նման խոսքեր ասում": Իհարկե արաբական տգիտության ժամանակաշրջանում խելագարը նա էր, ով ջիննաների ազդեցության տակ հատուկ վարքեր էր ցույց տալիս: Արաբները համոզված էին, որ բանաստեղծը նա է, ով կապվում է ջիննայի հետ և հորինում բանաստեղծություն: Սակայն մարգարեների նկատմամբ նման վերաբերմունքը ապացուցում է, որ անհավատները մշտապես օգտվել են նվաստացնելու, ծաղրելու և վիրավորելու ձևից: Դրանից բացի, անհավատնրը չունեն որևէ տրամաբանական բացատրություն` աստվածային մարագարեների աստվածային ուսմունքների վերաբեյալ և դիմում են ծաղրանքի: Սա այն վիճակն է, որ շարունավում է  առ այսօր: Եվ փոխարեն որևէ տրամաբանություն օգտագրծեն իրենց տեսակետները արտահայտելու համար, անհավատները փորձում են ծաղրել մուսուլմաններին և նրանց սրբությունները:

Այս այաներից սովորում ենք

1. Հավատացյալները պետք է դիմանան հակառակորդների հերյուրանքներին:

2. Նրանք, ովքեր ոչ մի կերպ չեն ընդունում ճշմարտությունը, իրենց համարում են գիտնական, իսկ աստվածային մարգարեներին `խելագար:

Մինչ այլ հանդիպում և այլ  մեկնաբանություն՝ ձեզ հաջողություն: