Ելք դեպի լույս 426
Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Հեջր սուրայի 12 և 13-րդ այաներ
کَذَلِکَ نَسْلُکُهُ فِی قُلُوبِ الْمُجْرِمِینَ
لَا یُؤْمِنُونَ بِهِ وَقَدْ خَلَتْ سُنَّةُ الْأَوَّلِینَ
Ահա այսպես ենք մենք Ղուրանը հանցավորների սրտերում մտցնում:
Սակայն նրանք բնավ չեն հավատալու, իրենցից առաջ եկած ժողովուրդներն էլ այսպես էին վերաբերվում:
Նախորդ հաղորդման մեջ խոսեցինք Ղուրան իջեցվելու մասին: Այս այաներն ասում են, որ ինչպես նախորդ ցեղերը, որ ճշմարտությունը լսեցին, հասկացան, սակայն չհավատացին, որոշ մարդիկ էլ, որ լսում կամ ընթերցում են Ղուրանը, ընկալում են այդ գրքի ճշմարտությունները: Սակայն նրանք նոյնպես չեն ընդունում այդ ճշմարտությունները: Այսպիսով ներկայացվում է երկու ձև: Առաջին ձևը աստվածային ավանդույթն է, որի համաձայն` անհավատներին ներկայացվում է ամեն ինչ, որպեսզի նրանք հանդերձյալ կյանքում չասեն, թե չեն լսել Աստծո խոսքը: Իսկ մյուսը վերաբերում է նրանց, ովքեր կարծրամիտ են ու չեն կարողանում ընդունել ճշմարտությունը:
Այս այայից սովորում ենք
1. Աստված բոլոր մարդկանց համար առաջնորդվելու հնարավորություն է ստեղծում, որպեսզի նրանք, իմանալով այդ ճշմարտությունը, որոշում ընդունեն և պատրվակ բերելու հնարվորություն չունենան:
2, Այն ինչ մարդուն թույլ չի տալիս ընդունել ճշմարտությունը, մեղքն է:
Հեջր սուրայի 14 և 15-րդ այաներ
وَلَوْ فَتَحْنَا عَلَیْهِمْ بَابًا مِنَ السَّمَاءِ فَظَلُّوا فِیهِ یَعْرُجُونَ
لَقَالُوا إِنَّمَا سُکِّرَتْ أَبْصَارُنَا بَلْ نَحْنُ قَوْمٌ مَسْحُورُونَ
Նույնիսկ եթե երկնքի դռները բացենք ձեր առջև և նրանք տեսնեն հրեշտակների վայրը,
նորից հավատքի չեն գա ու կփնտրեն պատրվակներ, ասելով, որ դա կախարդանք է :
Այս այաներից սովորում ենք
1, Ճշմարտությունը պետք է միայն հասկանալ: Որքան էլ որ որոշ մարդիկ հասկանում են ճշմարտությունը, հնարավոր է, որ նրանցից շատերը կարծրամիտ լինեն ու հավատքի չգան:
2, Նա, ով չի ցանկանում ընդունել ճշմարտությունը, ամենամեծ հրաշքներն էլ տեսնելու դեպքում միևնույն է հավատքի չի գա:
Հեջրս սուրայի 16-18-րդ այաներ
وَلَقَدْ جَعَلْنَا فِی السَّمَاءِ بُرُوجًا وَزَیَّنَّاهَا لِلنَّاظِرِینَ
وَحَفِظْنَاهَا مِنْ کُلِّ شَیْطَانٍ رَجِیمٍ
إِلَّا مَنِ اسْتَرَقَ السَّمْعَ فَأَتْبَعَهُ شِهَابٌ مُبِینٌ
Մենք երկնքում աշտարակներ տեղադրեցինք և դրանք դասավորեցինք այնպես,
որ նայողների համար հաճելի լինի:Մենք նրանց պաշտպանեցինք լքված յուրաքանչյուր սատանայից:
Թե ձեզանից մեկը համարձակվի գաղտագողի այնտեղ մտնել մի բան լսելու համար, բոցերով պիտի շրջապատվի:
Նախորդ այաներում ասացինք, որ անհավատներին ու հակառակորդներին թույլ տանք տեսնել հրեշտակներին երկնքում ու լսել նրանց խոսքերը, նրանք նորից չեն հավատալու: Այս այաներն ասում են. "Իհարկե, Աստծո փառքին մոտենալն այնքան հեշտ չէ, որովհետև սատանաները ցանկանում են մուտք գործել այնտեղ: Սակայն Աստված թույլ չի տա և երկնային կրակով նրանց կվտարի": Աստված երկինքը շատ գեղեցիկ է ստեղծել. գիշեր թե ցերեկ: Եվ այս ամենը տեղի է ունենում Աստծո կամքով:
Այս այաներից սովորում ենք
1, Մոլորակները և դրանց պտույտը աստվածապաշտության նշաններից մեկն են:
2, Երբ սատանան փորձի ներթափանցել մարդկանց մեջ, պետք է նրան վռնդել:
3, Հասարակությունը պետք է ապահով լինի լրտեսներից:
Հեջր սուրայի 19 և 20-րդ այաներ
وَالْأَرْضَ مَدَدْنَاهَا وَأَلْقَیْنَا فِیهَا رَوَاسِیَ وَأَنْبَتْنَا فِیهَا مِنْ کُلِّ شَیْءٍ مَوْزُونٍ
وَجَعَلْنَا لَکُمْ فِیهَا مَعَایِشَ وَمَنْ لَسْتُمْ لَهُ بِرَازِقِینَ
Մենք երկիրը տարածեցինք ու այնտեղ հաստատեցինք լեռները: Բոլոր տնկիները ծաղկեցրինք այնտեղ` հիանալի համեմատությամբ:
Մենք այնտեղ դրեցինք ամեն ինչ, որ որպես սնունդ անհրաժեշտ է ձեզ և նույնպես նրանց համար,որոնց դուք չեք կերակրում:
Այս այաները խոսում են այն բարիքների մասին, որ Աստված տվել է մարդուն, ասելով, որ բնությունը, ինչպես լեռները, դաշտերը, ծառերը, ստեղծվել են Աստծո իմաստնության շնորհիվ և ոչ թե պատահական: Դա եղել է նրա համար, որպեսզի Աստված ապահովի մարդու կյանքի միջոցները: Իհարկե, բացի մարդուց, երկրի վրա ապրում են նաև այլ կենդանի էակներ, որոնց ապրուստի միջոցը նույնպես հոգացել է Աստված:
Այս այաներից սովորում ենք
1. Աստծո ամենամեծ բարիքներից մեկը բույսերն են: Հակառակ դեպքում մարդը կզրկվեր շատ բարիքներից:
2. Աստված ապրուստի միջոց է տվել և մարդուն և բոլոր կենդանիներին: Իսկ եթե կա որևէ խնդիր, ապա այն ստեղծում է մարդը:
Մինչ այլ հանդիպում և այլ մեկնաբանություն՝ ձեզ հաջողություն: