Ելք դեպի լույս 428
Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Հեջր սուրայի 26 և 27-րդ այաներ
وَلَقَدْ خَلَقْنَا الْإِنْسَانَ مِنْ صَلْصَالٍ مِنْ حَمَإٍ مَسْنُونٍ
وَالْجَانَّ خَلَقْنَاهُ مِنْ قَبْلُ مِنْ نَارِ السَّمُومِ
Մենք մարդուն չորացած, սև ու գարշելի հոտով կավից ստեղծեցինք:
Նրանից առաջ մենք տաք ու վառող կրակից ստեղծել էինք ոգիները:
Այս այաները խոսում են մարդու և ոգու արարչագործության մասին, ասելով, որ մարդու հիմքը ջրից ու հողից է իսկ ոգունը` կրակից: Ղուրանում արարչագործության մասին տարբեր այաներ կան: Դրանցից կարելի է հասկանալ, որ մարդու արարչագործությունը նման չի եղել կենդանիներին: Մարդը էվոլյուցիայի ենթարկված կենդանի չէ: Առաջին մարդուն` Ադամին, Աստված ստեղծեց հողից ու նրան կյանք տվեց: Եվ իհարկե, մարդու գոյությունն ապահովում է այն սնունդը, որ հողից է աճում: Որոշ այաներում խոսվում է այս մասին: Օրինակ Քահաֆ սուրայի 37-րդ այայում ասվում է, որ մարդը սկզբում ստեղծվեց հողից, ապա` սաղմից: Սակայն մարդուց բացի, կան անտեսանելի էակներ` ոգիներ, որոնք եղել են մարդուց առաջ և մարդկանցից ավելի շատ են: Ղուրանում խոսվում է նրանց մասին և նույնիկ մի սուրա վերաբերում է նրանց: Ղուրանում ջինը կամ ոգին այն էակն է, որին Աստված դիմում է ու նա հասկանում է Աստծո խոսքը: Ջիները ինչպես մարդիկ, կին են ու տղամարդ և կարող են սերունդ ունենալ: Նրանցից ոմանք հավատացյալ են և ոմանք` անհավատ: Իբլիսը(սատանան), որ խաբեց Ադամին ու Եվային, ջին է: Եվ քանի որ նա Աստծուն պաշտեց, հայտնվեց հրեշտակների շարքում: Սակայն երբ Աստված հրամայեց խոնարհվել Ադամին, չնհնազանդվեց ու անհավատ դարձավ:
Այս այաներից սովորում ենք
1. Մարդու հոգին է, որ ցույց է տալիս նրա արժեքը և ոչ թե մարմինը: Որովհետև մարմինը հողից է:
2. Հավատացյալ մարդը անարժեք հողից է : Հավատացյալը ոչ միայն զգում, այլև առանց տեսնելու հավատում է ջիննաներին ու հրեշտակներին:
Հեջր սուրայի 28 և 29-րդ այաներ
وَإِذْ قَالَ رَبُّکَ لِلْمَلَائِکَةِ إِنِّی خَالِقٌ بَشَرًا مِنْ صَلْصَالٍ مِنْ حَمَإٍ مَسْنُونٍ
فَإِذَا سَوَّیْتُهُ وَنَفَخْتُ فِیهِ مِنْ رُوحِی فَقَعُوا لَهُ سَاجِدِینَ
Ապա Աստված ասաց իր հրեշտակներին. Ես մարդուն ստեղծում եմ չոր կավից ՝սև ու գարշելի հոտով :
Երբ իմ աշխատանքն ավարտեմ և իմ շնորհիվ կենդանություն տամ նրա առջև երկրպագեք :
Այս այաները խոսոմ են այն մասին, որ Աստված մարդու արարչագործության նախաձեռնության մասին կիսվեց հրեշտակների հետ: Այս մասին կարելի է կարդալ Ղուրանի որոշ սուրաներում: Այս այաներից կարելի է հասկանալ, որ հրեշտակների արարչագործությունը եղել է նախքան մարդու արաչագործությունը : Այդ այաների համաձայն, Աստված հրամայում է խոնարհվել մարդու առջև ոչ թե որովհետև մարդը ստեղծվել է հողից, այլ որովհետև Աստված իր շունչը փչեց նրա մեջ և մարդը հատուկ ուշադրության է արժանացել Աստծո կողմից: Պարզ է, որ երբ ասվում է, որ Աստված իր հոգին փչեց մարդու մեջ, դա միայն շնչելուն կամ ապրելուն չի վերաբերում, որովհետև կենդանիները նույնպես շնչում են: Խոսքն այն ընդունակությունների մասին է, որ Աստված նվիրել է մարդուն և մարդը հնարավորություն ունի ձեռք բերել գիտություն և իմաստություն: Մարդու առջև հրեշտակների խոնարհվելը սովորական արարողություն չէր: Դա խոնարհում էր մարդու սերնդի առջև: Որովհետև հրեշտակները ստեղծվել էին, որպեսզի ծառայեն մարդուն:
Այս այաներից սովորում ենք
1, Մարդը երկկողմանի էակ է` նյութական ու բարոյական: Ուստի ունի բնազդային և բարոյական ու հոգևոր կարիքներ:
2 ,Մարդը աստվածային հատկությունների դրևսորումն է և Աստված այսպիսի կարողություն է տվել մարդուն:
Հեջր սուրայի 30 և 31-րդ այաներ
فَسَجَدَ الْمَلَائِکَةُ کُلُّهُمْ أَجْمَعُونَ
إِلَّا إِبْلِیسَ أَبَى أَنْ یَکُونَ مَعَ السَّاجِدِینَ
Ու բոլոր հրեշտակները երկրպագեցին նրան:
Միայն Էբլիսը խուսափեց լինել երկրպագողների հետ:
Այստեղ խոսվում է այն մասին, որ երբ Աստված հրամայում է խոնարհվել մարդու առջև, բոլոր հրեշտակները դա անում են, քանի որ նրանք մշտապես կատարում են միայն Ատծո հրամանները: Մեկ այլ այայում ասվում է, որ նրանք երբեք անհնազանդ չեն լինում Աստծուն: Սակայն այստեղ ասվում է , որ Իբլիսը, ով այլ այաների համաձայն ջիներից էր, ուներ հակառակելու կարողություն: Նա չհնազանդվեց Աստծուն ու չխոնարհվեց մարդուն, քանի որ իրեն մարդուց առավել էր համարում: Նրա սխալն այն էր, որ իրեն Ադամի հետ համեմատելու փոխարեն, պետք է կատարեր Ադամի առջև խոնարհվելու վերաբերյալԱստծո հրամանը:
Այս այաներից սովորում ենք
1, Նրանք, ովքերպատրաստ չեն աղոթողների շարքերում լինել ու նրանց հետ միասին խոնարհվել, սատանյական հոգի ունեն:
2, Հավատացայալ մարդը ոչ մի պատճառ ու փիլիսոփայություն չի փնտրում Աստծո հրամանների համար, որպեսզի եթե դրանք չհասկանա, հակառակվի դրանց:
Մինչ այլ հանդիպում և այլ մեկնաբանություն՝ ձեզ հաջողություն: