Ելք դեպի լույս 429
Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Հեջր սուրայի 32 և 33-րդ այաներ
قَالَ يَا إِبْلِيسُ مَا لَكَ أَلَّا تَكُونَ مَعَ السَّاجِدِينَ
قَالَ لَمْ أَكُنْ لِأَسْجُدَ لِبَشَرٍ خَلَقْتَهُ مِنْ صَلْصَالٍ مِنْ حَمَإٍ مَسْنُونٍ
(Աստված) հարցրեց.« Ով Էբլիս Ինչու՞ երկրպագողների հետ չես:Էբլիսը պատասխանեց .
«Ես ինչպե՞ս կարող եմ երկրպագել մարդու, որին ստեղծել ես չորացած, սև ու գարշելի հոտով կավից՝
Այս այաները խոսում են այն մասին, որ Իբլիսը չկատարեց Աստծո հրամանը, քանի որ իրեն վեր դասեց մարդուց, որը ստեղեծվել է հողից: Նա քմծիծաղելով ասաց. "Ես ինչպես խոնարհվեմ հողից ստեղծված էակի առջև": Նա մոռացավ, որ Ադամին ստեղծել էր Աստված և հրամանը Աստծունն էր: Իսկ եթե Ադամը հրամայեր, նա կարող էր ասել. "Եթե ես քեզանից առաջ եմ ստեղծվել, ինչու՞ պետք է խոնարհվեմ քո առջև": Սակայն երբ Աստված է հրամայում և եթե դա նույնիսկ լիներ մի փոքրիկ քար, Իբլիսը պետք է հնազանդվեր:
Այս այայից սովորում ենք
1, Գոռոզությոնը վտանգավոր է և կարող է նույնիսկ սպառնալ հրեշտակներին, որոնք աստվածային թագավորությա մեջ են գտնվում: Դա կարող է նույնիսկ ուղղված լինել Ատծո դեմ: 2,Ռասիստական գերազանցությունը սատանայական գաղափարախոսություն է: Բոլոր արարածները հավասար են Աստծո առջև և միայն Աստված է որոշում, թե ով է ավելի գերակա:
Հեջր սուրայի 34 և 35-րդ այաներ
قَالَ فَاخْرُجْ مِنْهَا فَإِنَّكَ رَجِيمٌ
وَإِنَّ عَلَيْكَ اللَّعْنَةَ إِلَى يَوْمِ الدِّينِ
Այդ ժամանակ (Աստված) ասաց. Դուրս արի նրանց(հրեշտակների) տեղից:
Դու կդասվեց վտարվածների շարքին:Իմ անեծքը քեզ հետ պիտի լինի մինչև դատաստանի օրը:
Երբ Իբլիսը խոստովանեց, որ անհնազանդ է դարձել և որևէ արդրացում չգտավ դրա համար, Աստված նրանից խլեց այն դիրքը, որ նա զբաղեցնում էր : Աստված ասաց. "Մինչև դատաստանի օրը զրկվելու ես իմ բարությունից": Ինչպես ասվում է որոշ աղբյուրներում, Իբլիսը, որ գտնվում էր հրեշտակների շարքում, չհնազանդվեց Աստծո հրամանին, չխոնարհվեց Ադամի առջև ու արժանացավ Աստծո անեծքին:"
Այս այայից սովորում ենք
1, Գոռոզամտությունը մարդուն նվաստացնում է: Սատանան գոռոզամիտ էր և նվաստացավ Աստծո կողմից:
2, Եբեմն մի անհնազանդություն ոչնչացնում է մի ողջ կյանքի աղոթքն ու հավատքը: Այդպես մարդ կարող է մի գդալ թույն խմել այն դեպքում, երբ մի կյանք ապրել է առողջ:
Հեջր սուրայի 36 և 38-րդ այաներ
قَالَ رَبِّ فَأَنْظِرْنِي إِلَى يَوْمِ يُبْعَثُونَ
قَالَ فَإِنَّكَ مِنَ الْمُنْظَرِينَ
إِلَى يَوْمِ الْوَقْتِ الْمَعْلُومِ
(Իբլիսը) պատախսանեց. Տեր Աստված, մինչև հարության օրը վրեժդ հետաձգիր:
Աստված ասաց նրան Քեզ շնորհեց,
անշուշտ մինչև այն օրը, որի ժամանակը ճշտորոշված է:
Երբ սատանան հասկացավ, որ մինչև դաստաստանի օրը անիծվել է Աստծո կողմից, Աստծուն խնդրեց մինչև այդ օրը կենդանի մնալ: Եվ քանի որ Աստված բոլորին հնարավորություն է տալիս, Իբլիսին նույնպես տվեց այդ հնարավորությունը: Իհարկե ոչ թե մինչև դատաստանի օրը, այլ մինչև այն ժամանակ, որ Աստված է հարմար է գտնում: Հետաքրքիրն այն է, որ Սատանան ներողություն խնդրելու փոխարեն և ապաշխարելու փոխարեն Աստծուց խնդրեց իրեն ժամանակ տալ և Աստված կատարեց նրա ցանկությունը:
Այս այաներից սովորում ենք
1, Երբ Աստված սատանային՝ որպես իր ամենամեծ թշնամու ցանկությունն իրականացրեց ու նրան ժամանակ տվեց: Ուստի մենք երբեք չպետք է հուսահատվենք Աստծո գթությունից:
2, Սատանայի նպատակը մեզ մոլորեցնելն է և մենք պետք է զգույշ լինենք` առաքինի ու ասվածավախ լինելով մեզ պաշտպանենք այդ գայթակղությունից:
Մինչ այլ հանդիպում և այլ մեկնաբանություն՝ ձեզ հաջողություն: