Հունվար 11, 2020 13:38 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

 

Հեջր սուրայի 39 և 40-րդ այաներ

قَالَ رَبِّ بِمَا أَغْوَيْتَنِي لَأُزَيِّنَنَّ لَهُمْ فِي الْأَرْضِ وَلَأُغْوِيَنَّهُمْ أَجْمَعِينَ
إِلَّا عِبَادَكَ مِنْهُمُ الْمُخْلَصِينَ

(Էբլիսը)ասաց.«Տեր, քանի որ ինձ մոլորեցրեցիր,ես էլ մարդկանց աչքին (չարիքը) հաճելի կդարձնեմ և բոլորին կհրապուրեմ:
Միայն քո անկեղծ ու ընտրյալ ծառաներդ պիտի  խնայվեն:

Այս այաներն ասում են, քանի որ Ադամի առջև չխոնարհվելը պատճառ դարձավ, որ սատանան վտարվի, նա երդվեց, որ մարդկանց կմոլորեցնի: Իհարկե նա բացառեց այն ազնիվ մարդկանց, որոնք հնազանդ են Աստծուն և արժանանում են Աստծո ուշադրությանը: Նա խոստովանեց, որ այդ մակդանց վրա ուժ չունի և չի կարող նրանց մոլորեցնել: Այս այաներոմ խոսվում է այն մասին, թե ինչպես  է սատանան խառնվում մարդկանց մտքի ու գործերի մեջ և վատ արարքները գեղեցիկ ներկայացնում : Որովհետև եթե մարդը սխալը սխալ տեսնի, սխալ արարք չի գործի: Սակայն  երբ վատը լավ է ներկայացվում և արգելվածը որպես թույլատրելի, մարդը հեշտությամբ դա կատարում է: Այլ խոսքով, սատանան մարդու չի պարտադրում մեղք գործել, այլ նրան գայթակղում է, որ մարդը մեղք գործի: Ինչպես որ սատանան իր մոլորության  համար մեղադրեց Ատծուն և ասաց. "Տեր, դու մոլորեցրեցիր ինձ": Սակայն Աստված ոչ մեկին չի մոլորեցնում: Եվ եթե որևէ մեկը սխալ ճանապարհ է ընտրում, Աստված չի արգելում նրան և չի փակում նրա ճանապարհը: Աստված մարդուն կամք ու հնարավորություն է տվել, որպեսզի նա ընտրի: Իբլիսն իր կամքով անհնազանդ դարձավ և Աստված թույլ տվեց, որ նա անի այն, ինչ ցանկանում է:  Աստված նույնը անում է մեղավոր մարդկանց հետ և մեղք գործելուց անմիջապես հետո նրանց չի պատժում:

Այս այայից սովորում ենք

1, Երբեմն մեղավոր մարդիկ իրենց գործն արդարացնելու համար մեղադրում են Աստծուն:

2, Սատանան մարդուն գայթակղում է` սխալը ճիշտ ներկայացնելով:

Հեջր սուրայի 41 և 42-րդ այաներ

قَالَ هَذَا صِرَاطٌ عَلَيَّ مُسْتَقِيمٌ 
إِنَّ عِبَادِي لَيْسَ لَكَ عَلَيْهِمْ سُلْطَانٌ إِلَّا مَنِ اتَّبَعَكَ مِنَ الْغَاوِينَ

(Աստված) ասաց. Ես եմ փրկության ճանապարհը:

Դու ինձ պաշտողների վրա ոչ մի իշխանություն չունես: Միայն մոլորյալները պիտի ենթակվեն քո իշխանությանը:

Ի պատասխան Սատանայի խոսքին, թե նա բոլորին կմոլորեցնի ու միայն մի քանի մարդու չի կարող մոլորեցնել, Աստված, դիմելով հավատացյալներին, ասում է. "Մի կարծեք, թե դուք գտնվում եք սատանայի իշխանության տակ ու չեք կարող նրանից խույս տալ: Ընդհակառակը, սատանան չի կարող ազդել հավատացյալների վրա: Սատանայի իշխանության տակ գտնվում են նրանք, որ ցականում են մոլորվել": Աստված ճշմարիտ ճանապարհի պահապանն է և թույլ չի տալիս, որպեսզի այդ ճանապարհից  որևէ  շեղում լինի: Ուրեմն սատանան չի կարող ճշմարտությունը մարդկանցից քողարկել:

Այս այաներից սովորում ենք

1, Մեղավորներն իրենց կամքով են ենթարկվում սատանային: Սատանայի գործը գայթակղությունն է և ոչ թե պարտադրանքը:

2, Աղոթքով կարող ենք սատանայից հեռու լինել և մեղք չգործել ու չմոլորվել:

Հեջր սուրայի 43 և 44-րդ այաներ

وَإِنَّ جَهَنَّمَ لَمَوْعِدُهُمْ أَجْمَعِينَ
لَهَا سَبْعَةُ أَبْوَابٍ لِكُلِّ بَابٍ مِنْهُمْ جُزْءٌ مَقْسُومٌ 

Նրանց սահմանված բնակավայրը գեհենն է:
Այդ գեհենը յոթը դուռ ունի:
Յուրաքանչյուր դռան առջև նրանք իրենց համար նախատեսված տեղերը  պիտի ունենան:

Ղուրանը մշտապես մարդկանց զգուշացնում է, որպեսզի մեղք չգործեն: Ընդհանրապես մարգարեների պարտականություններից մեկը մարդկանց զգուշացնելն է: Իսկ դա նշանակում է, որ նրանք սրտացավ են եղել մարդկանց նկատմամբ: Այս այայում Աստված զգուշացնում է, որ սատանային հետևելը տանում է դժոխք: Դիմելով մարդկանց, Ատված ասում է. "Զգուշացեք, որ մեղքը ձեզ գեղեցիկ չներկայացնեն, ձեզ չգայթակղեն ու մի պահ հաճույքի համար չենթարկվեք աստվածային խռովության կրակին : Մադուն կործանող պայմանները բազմազան են: Այնպես չէ, որ բոլոր մոլորվածները մի ձևով են դժոխային դառնում: Սատանան երիտասարդին մի ձևով է մոլորեցնոմ, ծերին` մեկ այլ կերպ, տղամարդուն մի կերպ ևկնոջը` մեկ այլ կերպ: Հարուստին մի կերպ ու աղքատին ` մեկ այլ կերպ:

Այ սայաներից սովորում ենք

1, Դժոխքը, ինչպես դրախտը, ունի աստիճաններ և յուրաքանչյուր մարդ պատժվում է իր մեղքին հավասար:

2, Մարդու կյանքն աշխարհիկ կյանքով չի վերջանում և դրա համար էլ  յուրաքանչյուր ընտրության ժամանակ պետք է մտածել դատաստանի օրվա մասին:

 

Մինչ այլ հանդիպում և այլ մեկնաբանություն՝ ձեզ հաջողություն: