Հունվար 11, 2020 13:49 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Հանուն գթած և ողորմած Աստծո

Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Հեջր սուրայի 45-48-րդ այաներ

إِنَّ الْمُتَّقِينَ فِي جَنَّاتٍ وَعُيُونٍ
ادْخُلُوهَا بِسَلَامٍ آمِنِينَ
وَنَزَعْنَا مَا فِي صُدُورِهِمْ مِنْ غِلٍّ إِخْوَانًا عَلَى سُرُرٍ مُتَقَابِلِينَ 
لَا يَمَسُّهُمْ فِيهَا نَصَبٌ وَمَا هُمْ مِنْهَا بِمُخْرَجِينَ

 Իսկ Աստծուց երկնչողներին բաժին են հասնելու պարտեզները և աղբյուրները:
(Նրանց պիտի ասվի. )մտեք խաղաղության ու անդորրի մեջ:
Մենք նրանց սրտերից հանել ենք նախանձն ու թշնամանքը: Նրանք տեղավորվել են անկողինների վրա` երես երեսի և իրար նկատմամբ եղբայրական սիրով:
Երանության բնակավայրի մեջ ոչ ոք չի տառապելու ու նրանք այնտեղից դուրս չեն բերվելու:

Այս այաները խոսում են դրախտում առաքինի մարդկանց տեղի մասին, անդրադառնալով այն փաստին, որ նրանք, ովքեր աշխարհիկ կյանքում հեռու մնան մեղքից ու լինեն բարեպաշտ, Աստված նրանց կպարգևի դրախտային բազում բարիքներ` առողջություն, հոգու խաղաղություն, ապահովություն: Հատկանշական է, որ այս այաները կարևորում են այն, որ  հավատացյալն իր սրտում չպետք է ունենա քեն ու հոռետեսություն: Որովհետև քանի դեռ դրանք մարդկանց սրտոմ են, նա չի կարող մտնել դրախտ: Դրախտը հոռետեսության  վայր չէ: Այնտեղ տիրում են խաղաղությունն ու ապահովությունը: Հակառակ աշխարհիկ կյանքին, որտեղ շատերն ունեն նյութական ապահովվածություն, սակայն չունեն հոգեկան խաղաղություն: Եվ հակառակը` հանդերձյալ կյանքում դրախտայինների համար գոյություն ունեն բոլոր բարիքները: Այդ թվում` հաճելի միջավայր, առողջ ու ապահով կյանք, որտեղ չկա ոչ մի խանգարող հանգամանք և մարդիկ իրար հետ բարեկամ են:

Այս այաներից սովորում ենք

1. Պետք է հեռու մնալ մեղքից, քանի որ դրանով մարդը կստանա հավերժական երջանկություն:Ուրեմն չպետք է հանդերձյալ կյանքը փոխենք աշխարհիկ կյանքի հետ:

2.Դրախտի բարիքները համապարփակ են: Մարդն այնեղ ունի հոգեկան, նյութական, անհատական, հասարակական ապահովություն: Դրախտի բնակիչներն ունեն բազմաթիվ բարիքներ: Սակայն դրանցից ամենակարևորն այն է, որ հանդերձյալ կյանքում մարդը ձեռք է բերում Աստծո գոհունակությունը:

3. Այն հասարակությունն ու ընտանիքը, որտեղ գոյություն ունեն առճակատումներ ու բախումներ, դրախտային չէ:

Հեջր սուրայի 49 և 50-րդ այաներ

نَبِّئْ عِبَادِي أَنِّي أَنَا الْغَفُورُ الرَّحِيمُ
وَأَنَّ عَذَابِي هُوَ الْعَذَابُ الْأَلِيمُ

Քարոզիր իմ ծառաներին, որ ես գթած ու ողորմած եմ:

Եվ իմ պատիժներն ահավոր են:

Այս այաները, դիմելով մեղավորներին, ասում են. Եթե ապաշխարեք ու վերադառնաք, իմացեք, որ Աստված բարի է ու գթառատ և կների ձեր մեղքերը: Սակայն եթե շարունակեք մեղք գործել, իմացեք, որ կստանաք Աստծո պատիժը և չեք կարողանա դրանից փախչել:

Այս այայից սովորում ենք

1. Մարգարեն առաքելություն ունի Աստծո բարությունն ու գթությունը հասցնել մարդկանց ու նրանց հույս տալ, որ Աստված բարի է ու ներող:

2. Աստծո բարությունը նրա զայրույթից գերակա է: Սակայն չպետք է այդպիսով գոռոզանանք: Հակառակ դեպքում կդառնանք դժոխային:

Հեջր սուրայի 51-53-րդ այաներ

وَنَبِّئْهُمْ عَنْ ضَيْفِ إِبْرَاهِيمَ
إِذْ دَخَلُوا عَلَيْهِ فَقَالُوا سَلَامًا قَالَ إِنَّا مِنْكُمْ وَجِلُونَ
قَالُوا لَا تَوْجَلْ إِنَّا نُبَشِّرُكَ بِغُلَامٍ عَلِيمٍ

Պատմիր նրանց Աբրահամի հյուրերի պատմությունը:
Պատմիր, թե ինչպես վախեցավ Աբրահամը, երբ նրանք մոտեցան ու բարևեցին նրան:
Նրանք ասացին.մի վախենա, մենք եկել ենք քեզ ավետելու, որ իմաստուն զավակ ես ունենալու:

Այս այաներն անդրադառնում են այն դեպքին, երբ Աստծո հրեշտակները մարդու կերպարով  եկան Աբրահամի մոտ, սակայն նա չճանաչեց հրեշտակներին ու վախեցավ նրանցից: Սակայն նրանք ասացին, որ եկել են Աստծո կողմից և պարտականություն ունեն Աբրահամին պատգամել որդու ծնունդը, որը հետագայում իմաստուն կդառնա:Նրա անունը կլինի Իսահակ և կհիշվի պատմության ընթացքում: Հատկանշական է, որ Աստված Աբրահամի երկու որդիների դեպքում պատգամ է ուղարկել: Առաջին անգամ` Իսմայիլի համար, որը ծնվել էր Հաջարից և երկրորդ անգամ Իսահակի համար, որը Սառայի որդին էր: Այս պատգամները նրա համար էին, որովեհետև Աբրահամը ծեր էր ու չէր կարող երեխա ունենալ: Սակայն Աստված հատուկ ուշադրություն դարձրեց իր առաքինի արարածին, կատարեց նրա աղոթքն ու նրան պարգևեց որդիներ:

Այս այաներից սովորում ենք

1. Աստծո կամոք, հրեշտակները երբեմն հայտնվում են որպես մարդ և մարդիկ կարող են նրանց չճանաչել  ինչպես եղավ Աբրահամի դեպքում:

2. Բարևելը երկնային քաղաքավարություն է: Հրեշտակները նույնպես հանդիպելիս բարևում են:

3. Մարգարեների կյանքի պատմությունը լավագույն օրինակն է առաքինի ու բարեպաշտ մարդկանց համար:

Մինչ այլ հանդիպում և այլ մեկնաբանություն՝ ձեզ հաջողություն: