Հունվար 12, 2020 13:35 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

 

Հեջր սուրայի 54-56-րդ այաներ

قَالَ أَبَشَّرْتُمُونِی عَلَى أَنْ مَسَّنِیَ الْکِبَرُ فَبِمَ تُبَشِّرُونَ ﴿۵۴﴾

قَالُوا بَشَّرْنَاکَ بِالْحَقِّ فَلَا تَکُنْ مِنَ الْقَانِطِینَ ﴿۵۵﴾

قَالَ وَمَنْ یَقْنَطُ مِنْ رَحْمَةِ رَبِّهِ إِلَّا الضَّالُّونَ ﴿۵۶﴾

 

(Աբրահամը) պատասխանեց. իմ ծերության օրերին ինչպես կարելի է այսպիսի պատգամ:Ինչպիսի հրաման:

(Հրեշտակներն) ասացին. ճշմարտությունն ենք ասում,. մի հուսահատվիր:

Աբրահամը պատասխանեց. ով կարող է հուսահատվել աստվածային գթությունից, բացի ամբարիշտներից:

Ինչպես նշեցինք, հրեշտակները հայտնվում են Աբրահամին և նրան պատգամում, որ նա որդի է ունենալու: Աբրահամը զարմանոմ է և չի հավատում, որ ծերության օրոք կարող է որդի ունենալ: Սակայն  հրեշտակներն ասում են, որ դա իրականություն է և մարդը ցանկացած տարիքում չպետք է  հուսահատվի Աստծո բարությոնից:

Այս այաներից սովորում ենք

1. Ատված կարող է կատարել այն, ինչ ցանկանա: Բնական է, որ մարդու համար որոշ հրաշքներ զարմանալի են, եթե անգամ նա մարգարե լինի: Սակայն այդ հրաշքները կապ չունեն աստվածապաշտության հետ:

2. Մարգարեներին մշտպես ուղեկցել են Աստծո նախազգուշացումները, ինչպես. Մի եղիր հուսահատվածներից: Չպետք է մոռանանք, որ մարգարեները միշտ եղել են մաքուր:

Հեջր սուրայի 57 և 58-րդ այաներ

قَالَ فَمَا خَطْبُکُمْ أَیُّهَا الْمُرْسَلُونَ ﴿۵۷﴾

قَالُوا إِنَّا أُرْسِلْنَا إِلَى قَوْمٍ مُجْرِمِینَ ﴿۵۸﴾

 

(Աբրահամը) ասաց Ով պատգամաբերներ, , ձեր առաքելության նպատակն ի՞նչ է:

Ասացին.«Մենք ուղարկված ենք մի ոճրագործ ժողովրդի բնաջնջելու համար:

Աբրահամի և հրեշտակների միջև տեղի է ունենում մի խոսակցոթյուն, որից պարզվում է, որ Ղովտի ցեղը պետք է ոչնչանա: Պետք է ասել, որ Ղովտը Աբրահամի ենթակա, քարոզող մարգարեներից էր: Ուստի հրեշտակները նախ Աստծո այդ որոշման մասին տեղեկացնում են Աբրահամին:

Այս այայներից սովորում ենք

1. Հրեշտակները կատարում են Աստծո հրամանը: Նրանք հավատացյալների համար աղոթում են, իսկ մեղավորների համար ուղարկում Աստծո պատիժը:

2. Եթե որևէ մեղք տարածվեց մարդկանց միջև, ուրեմն Աստծո պատիժն իջնելու է:

Հեջր սուրայի 59 և 60-րդ այա

إِلَّا آلَ لُوطٍ إِنَّا لَمُنَجُّوهُمْ أَجْمَعِینَ ﴿۵۹﴾

إِلَّا امْرَأَتَهُ قَدَّرْنَا إِنَّهَا لَمِنَ الْغَابِرِینَ ﴿۶۰﴾

 

Միայն Ղովտի ընտանիքն ենք ազատելու:

Բացի նրա կինը, ով (քաղաքում)մնացողներից ու(կործանվողներից) է լինելու:  

Բնականաբար, եթե Աստված ոչնչացնի որևէ քաղաք, ուրեմն ոչ մի տարբերություն չի լինի լավի ու վատի միջև և բոլորը կոչնչանան: Ուստի հրեշտակներն Աբրահամին ասում են. Ղովտի գերդաստանը, որը մեղավոր չէ, չի պատժվի: Նրանք պետք է լքեն քաղաքը: Սակայն Ղովտի կինը, որը նրա թշնամին էր, այդ մասին տեղեկացրեց  անհավաներին, ինչի համար պատժվեց: Եվ Ղովտի ընտանիքը պետք է լքեր քաղաքն այնպես, որ ոչ ոք, նույնիսկ նրա կինն այդ մասին չիմանար:

 

Այս այաներից սովորւմ ենք

1. Մարգարեի իսկական հետևորդները չեն ենթակվում աշխարհիկ պատիժների և Աստված նրանց փրկության համար հնարավորություն է  ստեղծում:

2. Մարգարեների ուսմունքների հիմքը եղել է կանոնը, և ոչ թե բարեկամական կամ այլ տեսակի կապերը: Եվ այստեղ շատ ավելի կարևոր են կրոնական, քան բարեկամական կապերը: Դրա համար էլ Ղովտի կինը ենթարկվեց Աստծո պատժին:

Հեջր սուրայի 61-64-րդ այաներ

فَلَمَّا جَاءَ آلَ لُوطٍ الْمُرْسَلُونَ ﴿۶۱﴾

قَالَ إِنَّکُمْ قَوْمٌ مُنْکَرُونَ ﴿۶۲﴾

قَالُوا بَلْ جِئْنَاکَ بِمَا کَانُوا فِیهِ یَمْتَرُونَ ﴿۶۳﴾

وَأَتَیْنَاکَ بِالْحَقِّ وَإِنَّا لَصَادِقُونَ ﴿۶۴﴾

 

Երբ հրեշտակները հասան Ղովտի տուն,

Ղովտն ասաց նրանց. դուք ինձ օտար եք:

Նրանք ասացին.«Անտարակույս, մենք բերել ենք այն, որին (քո ցեղը) չեր հավատում:

Մենք ճշմարտությունն ենք ասում երբեք չենք խաբել:

Ինչպես արդեն ասացինք, հրեշտակներն առաքելություն էին ստացել ոչնչացնել Ղովտի ցեղը: Նրանք հայտնվել էին Աբրահամի մոտ, հարգելով նրան: Այդ ժամանակ նրանք Արահամին պատգամեցին նաև նրա որդու ծնունդը: Իսկ երբ նրանք հեռացան Աբրահամից, գնացին Ղովտի մոտ: Ղովտը նրանց չճանաչեց: Իսկ քանի որ հրեշտակներն ունեին գեղեցիկ տեսք, Ղովտը վախեցավ, որ նրանք բռնության կենթարկվեն իր մեղավոր ցեղի կողմից: Հրեշտակները ներկայացան ու ասացին, որ բերել են Աստծո պատիժը նրա ցեղի համար:

Այս այայից սովորում ենք

1. Աստվածային պատիժները պետք է լուրջ ընդունել ու չկասկածել դրանց:

2. Աստվածային պատիժները հիմնված են արդարության վրա:

Մինչ այլ հանդիպում և այլ մեկնաբանություն՝ ձեզ հաջողություն: