Ելք դեպի լույս 433
Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Հեջր սուրայի 65-66-րդ այաներ
فَأَسْرِ بِأَهْلِکَ بِقِطْعٍ مِنَ اللَّیْلِ وَاتَّبِعْ أَدْبَارَهُمْ وَلَا یَلْتَفِتْ مِنْکُمْ أَحَدٌ وَامْضُوا حَیْثُ تُؤْمَرُونَ ﴿۶۵﴾
وَقَضَیْنَا إِلَیْهِ ذَلِکَ الْأَمْرَ أَنَّ دَابِرَ هَؤُلَاءِ مَقْطُوعٌ مُصْبِحِینَ ﴿۶۶﴾
(Ով Ղովտ) այս գիշեր ընտանիքիդ հետ դուրս արի քաղաքից, գնա նրանց հետևից : Ձեզանից ոչ մեկը թող հետ չնայի: Գնացեք այնտեղ, ուր ձեզ կհրամայվի:
Մենք նրան ասացինք հանցավորների դեմ արձակված վճռի մասին, որովհետև այդ ժողովուրդը պիտի բնաջնջվեր արևածագից առաջ:
Այս այաները խոսում են այն մասին, թե հրեշտակներն ինչպես ներկայացրին Ղովտի ու նրա գերդաստանի հեռացումը քաղաքից և դրա համար նախատեսված ժամանակը: Այստեղ նաև ասվում է, որ նրանք հաստատում են, որ Աստծո պատժին անպայման գալու է և այդ ցեղը ոչնչանալու է: Նրանք, ովքեր ծաղրում էին Աստծո պատիժը և ասում էին ."Եթե դու ճիշտ ես, ուրեմն շուտ ուղարկիր պատիժը", արժանի են, որ հենց այս աշխարհում ստանան այդ պատիժը:
Այս այայից սովորում ենք
1. Երբ Աստված պատժում է, թացն ու չորը միասին չեն պատժվում: Միայն մեղավորներն են ենթարկվում պատժի: Իսկ հավատացյալներն Աստծո կամոք փրկվում են:
2. Աստծո պատիժը տարածվում է հասարակության մեջ այն ժամանանակ, երբ դրա բոլոր անդամները մեղք են գործում:
Հեջր սուրայի 67-69- րդ այաներ
وَجَاءَ أَهْلُ الْمَدِینَةِ یَسْتَبْشِرُونَ ﴿۶۷﴾
قَالَ إِنَّ هَؤُلَاءِ ضَیْفِی فَلَا تَفْضَحُونِ ﴿۶۸﴾
وَاتَّقُوا اللَّهَ وَلَا تُخْزُونِ ﴿۶۹﴾
Քաղաքի բնակիչներն ուրախ ու զվարթ եկան (Ղովտի տուն):
Ղովտը ասաց նրանց. նրանք իմ հյուրերն են, նրանց մի անպատվեք:
Երկնչեք Աստծուց և նախատինքով մի ծածկեք ինձ:
Երբ հրեշտակները մտան Ղովտի տուն, նրա կինը, ով համագործակցում էր անհավատների հետ, նրանց պատմեց, որ Ղովտի տուն նման հյուրեր են եկել: Եվ նրանք իրենց ցանկությունները բավարարելու համար շրջապատեցին Ղովտի տունը: Ղովտը գնաց նրանց մոտ ու ասաց, որ նրանք իր հյուրերն են և խնդրեց նրանց չնեղել:
Այս այաներից սովորում ենք
1. Մեղավոր հասարակության մեջ մարդիկ միմյանց քաջալերում են մեղք գործել:
2. Հյուրը պետք է հատուկ նշանկություն ունենա հյուրընկալի համար և վերջինս պետք է պաշտպանի նրա իրավունքները:
Հեջր սուրայի 70 և 71-րդ այաներ
قَالُوا أَوَلَمْ نَنْهَکَ عَنِ الْعَالَمِینَ ﴿۷۰﴾
قَالَ هَؤُلَاءِ بَنَاتِی إِنْ کُنْتُمْ فَاعِلِینَ ﴿۷۱﴾
Նրանք պատասխանեցին. միթե մենք չարգելեցինք քեզ աշխարհի բնակիչներից որևէ մեկին (որպես հյուր ընդունելուց) :
Ղովտը պատասխանեց. «Եթե ցանկանում եք մի (ճիշտ)գործ կատարել,ահա ձեզ իմ աղջիկները:
Երբ Ղովտը մարդկանց խնդրեց հարգել իր հյուրերին, նրանք պահանջկոտ մարդու նման հայտարարեցին. Դու իրավունք չունեիր այս մարդկանց հրավիրել քո տուն: Վռնդիր նրանց ու թող նրանք գան մեզ մոտ: Ղովտը, որ գիտեր մարդկանց նպատակների մասին, ասաց. " Ինչու՞ եք իմ հյուրերի մասին վատ մտածում: Ամուսնացեք իմ աղջիկների հետ ու հրաժարվեք մեղքից": Այդ մարդիկ ամուսնության փոխարեն դարձել էին համասեռական և պնդում էին իրենց արարքի վրա: Մարդիկ որևէ տրամաբանական պատասխան չտվեցին ու կրնեցին իրենց պահանջը:
Այս այայից սովորում ենք
1. Եթե հասարակության մեջ տարածվում է անբարոյականությունը, երբեմն մեղավորներն ու հանցավորները վերածվում են պահանջկոտ մարդկանց, ովքեր հարցաքննելու են բարեպաշտներին ու նրանցից պահանջելու են համագործակցել իրենց հետ:
2.Որպեսզի մարդիկ մեղք չգործեն, պետք է նրանց ցույց տալ ճշմարիտ ուղին և հեռացնել մեղքից: Որովհետև բնազնդները չեն ոչնչանում և դրանք պետք է դնել ճիշտ ուղու վրա:
Հեջր սուրայի 72 և 73-րդ այաներ
لَعَمْرُکَ إِنَّهُمْ لَفِی سَکْرَتِهِمْ یَعْمَهُونَ ﴿۷۲﴾
فَأَخَذَتْهُمُ الصَّیْحَةُ مُشْرِقِینَ ﴿۷۳﴾
(Ով մարգարե) Բայց նրանք, երդվում ենք քո անունով գինովցած էին ու չգիտեին ինչ են անում:
Երբ արևը ծագեց, մահասարսուռ գոչյունը համակեց նրանց:
Թեև Ղովտը մարդկանց լավ առաջարկ արեց, սակայն մարդիկ ցանկանում էին մեղք գործել, որովհետև պարուրվել էին մեղքի հաճույքով ու չէին տեսնում ճշմարտությունը: Եվ այդ պատճառով Աստված պատիժ ուղարկեց Ղովտի ցեղին ու երկնային գոռոցից հետո երկրաշարժ եղավ ու ոչնչացրեց նրանց: Դա դաս եղավ գալիք սերունդների համար, որոնք արգելվածն ընդունելի են համարում:
Այս այաներից սովորում ենք
1. Երբ մեղքը պարուրում է մարդուն, նրա միտքը մթագնում է և այդ ժամանակ մարդը չի զգում, որ մոլորվել է:
2. Աստվածային պատիժները չեն վերաբերվում միայն դատաստանի օրվան և հենց այս կյանքում էլ մեղավոր ցեղերը ենթարկվում են աստվածային պատժին:
Մինչ այլ հանդիպում և այլ մեկնաբանություն՝ ձեզ հաջողություն: