Ելք դեպի լույս 434
Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Հեջր սուրայի 74-77րդ այաներ
فَجَعَلْنَا عَالِیَهَا سَافِلَهَا وَأَمْطَرْنَا عَلَیْهِمْ حِجَارَةً مِنْ سِجِّیلٍ ﴿۷۴﴾
إِنَّ فِی ذَلِکَ لَآیَاتٍ لِلْمُتَوَسِّمِینَ ﴿۷۵﴾
وَإِنَّهَا لَبِسَبِیلٍ مُقِیمٍ ﴿۷۶﴾
إِنَّ فِی ذَلِکَ لَآیَةً لِلْمُؤْمِنِینَ ﴿۷۷﴾
Մենք այն քաղաքը թաղեցինք ավերակների մեջ ու նրա բնակիչների վրա տեղացինք տաք քարեր:
Այս ամենը նշաններ են խելացի մարդկանց ու սրամիտների համար:
Նրանց երկիրը կանգնած է դեռ ճանապարհի վրա:
Այս օրինակը զգուշացում է հավատացյալների համար:
Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ Ղովտի ցեղն արժանացավ աստվածային պատժի և լուսաբացին ողջ քաղաքում տարածվեց սարսափելի ձայն, որը մարդկանց խելագարության էր հասցնում:Այս այաներն ասում են, որ ձայնի հետ միաժամանակ, երկրաշարժը քարուքանդ արեց քաղաքի տները և մարդիկ մնացին ավերակների տակ: Միևնույն ժամանակ, քաղաքի ու նրա բնակիչների վրա տեղաց մանր քարերի անձրև, որպեսզի եթե որևէ մեը փրկվել էր ավերակների տակից, սպանվեր քարերի անձրևից: Այնուհետև այան ասում է, որ ավերակները դեռևս գոյություն ունեն և քարավաններն անցնում են դրանց կողքից: Եվ միայն խելացի մարդիկ են հասկանում դրանց իմաստը և խրատվում: Որովհետև այս ամենն Աստծո ուժի նշանն է և ցույց է տալիս, որ Աստծո խոստումները կատարվում են և մարդկանց հավատքն ամրապնդվում է:
Այս այաներից սովորում ենք
1. Աստծո ձեռքը բաց է: Աստված, որը երկնքից բարության անձրև է ուղարկում, կարող է նաև քար ուղարկել անբարո ժողովրդին ոչնչացնելու համար:
2. Այն կոթողները, որ մնացել են անցյալից, պետք է դաս լինեն գալիք սերունդների համար:
Հեջր սուրայի 78 և 79-րդ այաներ
وَإِنْ کَانَ أَصْحَابُ الْأَیْکَةِ لَظَالِمِینَ ﴿۷۸﴾
فَانْتَقَمْنَا مِنْهُمْ وَإِنَّهُمَا لَبِإِمَامٍ مُبِینٍ ﴿۷۹﴾
Իքեյի բնակիչները նույնպես ապականված էին:
Նրանց վրա թափեցինք մեր պատիժները/ այս երկու քաղաքները բնաջնջեցինք/ նրանք հաստատված էին ճանապարհի վրա:
Ղովտի ցեղից հետո այս այաները խոսում են Շոայբի ցեղի մասին, ովքեր ապրում էին ծառաշատ ու գեղեցիկ վայրում : Թեև այաները չեն նշում, թե այս ցեղն ինչ մեղք է գործել, սակայն այստեղ օգտագործվում է չարիք բառը, որը հոմանիշ է մեղք բառին: Ինչևէ, մեղքն առաջին հերթին չարիք է, որը մարդը գործադրում է իր նկատմամբ: Իսկ երկրորդ հերթին չարիքն ուղղված է աստվածային մարգարեների կրոնների դեմ: Նախորդ այաներում ասվեց, որ Ղովտի ցեղի ավերակները դեռևս գոյություն ունեն: Այս այան ասում է, որ այդ ավերակները մարդկանց աչքի առջև են և մարդիկ պետք է դրանցից դաս քաղեն:
Այս այաներից սովորում ենք
1. Չարիքի վերջը մահ է ու ոչնչացում: Կարող է պատահել, որ մի մարդու գործած չարիքը պատճառ չդառնա, որ աշխարհիկ կյանքում պատիժ ուղարկվի: Սակայն եթե չարիքը համատարած լինի և մի ցեղի անհատները չարությամբ լցվեն, կոչնչանան:
2. Նախորդ ցեղերի կոթողները պետք է պահել, որպեսզի մարդիկ դրանից դաս քաղեն:
Հեջր սուրայի 80-84-րդ այաներ
وَلَقَدْ کَذَّبَ أَصْحَابُ الْحِجْرِ الْمُرْسَلِینَ ﴿۸۰﴾
وَآتَیْنَاهُمْ آیَاتِنَا فَکَانُوا عَنْهَا مُعْرِضِینَ ﴿۸۱﴾
وَکَانُوا یَنْحِتُونَ مِنَ الْجِبَالِ بُیُوتًا آمِنِینَ ﴿۸۲﴾
فَأَخَذَتْهُمُ الصَّیْحَةُ مُصْبِحِینَ ﴿۸۳﴾
فَمَا أَغْنَى عَنْهُمْ مَا کَانُوا یَکْسِبُونَ ﴿۸۴﴾
Հեջրի բնակիչները ստախոս հռչակեցին մեր առաքյալներին:
Մենք նրանց հրաշքներ ցույց տվեցինք, բայց դարձյալ համառորեն մնացին իրենց անհավատության մեջ:
Ժայռերի մեջ իրենց համար տներ փորեցին և կարծեցին թե ապահովության մեջ են:
(Մահաբեր) կանչը լուսաբացին նրանց բնաջնջեց:
Իրենց կատարածը անօգուտ էր:
Ղովտի և Շոյաբի ցեղերից հետո, այս այաները խոսում են Սամուդ ցեղի մասին: Եվ քանի որ այս ցեղի մարդիկ իրենց տները կառուցում էին սարերի փեշին, նրանց ասում էին "Հեջրի ցեղ ": Այս այաներն ասում են, որ նրանք սովորություն էին դարձրել մերժել մարգարեներին, ու ժխտել նրանց հրաշքներն ու աստվածային հրաշքները և չհետևել որևէ մարգարեի: Սալեհ մարգարեն այս ցեղի մարգարեն էր: Եվ որքան էլ նա խրատում էր իր ցեղին, որևէ արդյունք չէր ստանում: , Հեջրի կամ Սամուդի ցեղը, ինչպես Ղովտի և Շոյաբի ցեղերը, ենթարկվեցին տանջանքների աշխարհիկ կյանքում ու մահացան շանթի որոտից: Հետաքրքիր է, որ այս ցեղի անդամներն ապրում էին սարերում ու ապահով տներում, սակայն դրանք նրանց չպաշտպանեցին աստվածային չարչարանքներից:
Այս այաներից սովորում ենք
1. Կարծրամտությունն անհավատության արմատն է: Որովհետև մարգարեների խոսքը պարզ է ու հասկանալի:
2. Աստվածային կամքի առջև ոչ մի բան չի կարող դիմադրել: Ո'չ հարստություն, ո'չ ուժ և ո'չ էլ աշխարհիկ կարողություններ:
3.Սիրտ չկապենք աշխարհիկ կյանքի երևույթուների հետ, որովհետև դրանք մարդուն չեն կարող փրկել աստվածային պատժից:
Մինչ այլ հանդիպում և այլ մեկնաբանություն՝ ձեզ հաջողություն: