Հունվար 13, 2020 13:04 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

 

Հեջր սուրայի 85 և 86-րդ այաներ

وَمَا خَلَقْنَا السَّمَاوَاتِ وَالْأَرْضَ وَمَا بَیْنَهُمَا إِلَّا بِالْحَقِّ وَإِنَّ السَّاعَةَ لَآتِیَةٌ فَاصْفَحِ الصَّفْحَ الْجَمِیلَ ﴿۸۵﴾

إِنَّ رَبَّکَ هُوَ الْخَلَّاقُ الْعَلِیمُ ﴿۸۶﴾

 

Մենք ստեղծեցինք երկինքներն ու երկիրը և այն ամենն, ինչ կա մթնոլորտում: Մեր արարեցինք ճշամտացիորեն: Անտարակույս գալու է դատաստանի ժամը:Ուստի դու վեհանձնորեն ներիր:
Որովհետև քո Աստվածն արարիչ է ու գիտուն:

Նախորդ հաղորդումների ժամանակ ներկայացրեցինք Ղովտի և Սամուտի ցեղերի ճակատագրերը: Այս այան դիմում է Ղուրանի մարգարեին ու հավատացյալներին, ասելով. Դաս քաղեք ձեզանից առաջ եկած ցեղերից և երբեք աստվածային ուսմունքների նկատմամբ թշնամություն մի արեք ու նույնիսկ հակառակորդների հետ դիմեք հարմար միջոցների: Այս այաները, խոսելով այն  մասին, որ ամեն ինչ, սկիզբը և արարչագործությունն ամենակարող Աստծո ձեռքում են, հավատացյալներին կոչ է անում հակառակորդների նկատմամբ ներողամիտ լինել:

Այս այաներից սովորում ենք.

1. Արարչագործությունն ունի նպատակ և չի սահմանափակվում հանդերձյալ կյանքով ու դատաստանի օրով:

2. Իսլամական բարոյականության հիմքը և ներողամտության հիմքը միաստվածային հավատքն է: Եթե դատաստանի օրն արդար է և այնտեղ բոլորը պետք է հաշիվ ներկայացնեն Աստծո առջև, ուրեմն ներողամիտ եղիր, որպեսզի Աստված էլ քո և հավատացյալների նկատմամբ ներողամտորեն վերաբերվի: Իսկ անհավատների նկատմամբ նույնպես եղիր ներողամիտ, որովհետև Աստված է, որ դատելու է նրանց:

Հեջր սուրայի 87-րդ այա

وَلَقَدْ آتَیْنَاکَ سَبْعًا مِنَ الْمَثَانِی وَالْقُرْآنَ الْعَظِیمَ ﴿۸۷﴾

 

Մենք քեզ տվեցինք Համդ սուրան և թանկագին Ղուրանը:

Արարչագործությունից խոսելոց հետո, այս այան խոսում է Ղուրանի վեհության մասին: Այստեղ խոսվում է նաև Համդ սուրայի մասին, որն ունի յոթ այա և երկու անգամ ներշնչվել է Մարգարեին: Այն  յուրաքանչյուր նամազի ժամանակ ընթրեցվում է երկու անգամ: Այս սուրայի այաները բաժանվում են երկու մասի: Մի բաժինը խոսում է Աստծո առանձնահատությունների մասին, երկրորդը`այն մասին, թե մարդիկ որքան կարիք ունեն Աստծուն: Այստեղ Համդ սուրայից հետո  խոսվում է  վեհ Ղուրանի մասին, չնայած այս սուրան Ղուրանի մի մասն է: Իսկ դա նշանակում, է, թե որքան կարևոր է այս սուրան, որովհետև երբեմն ընդհանուրից մի մասը իր կարևորության պատճառով ներկայացվում է  առանձին:

Այս այայից սովորում ենք

1. Արարիչն է, որ արդար որոշում է օրենքը: Այն Աստված, որ եկինքների, երկրի ու մարդու արարիչն է: Նա կարող է մարդու համար  երկնային ու երկրային բարիքների  օրենք սահմանել:

2. Այն Աստված, որն արարեց յոթ երկինքները և ուղարկեց Համդ սուրայի յոթ այաները, որպեսզի մարդը դրանցով առաջնորդվի ու աղոթի առ Աստված:

Հեջր սուրայի 88 և 89-րդ աաներ

لَا تَمُدَّنَّ عَیْنَیْکَ إِلَى مَا مَتَّعْنَا بِهِ أَزْوَاجًا مِنْهُمْ وَلَا تَحْزَنْ عَلَیْهِمْ وَاخْفِضْ جَنَاحَکَ لِلْمُؤْمِنِینَ ﴿۸۸﴾

وَقُلْ إِنِّی أَنَا النَّذِیرُ الْمُبِینُ ﴿۸۹﴾

 

)Ով մարգարե(աչք չդնես նրա վրա, որ շնորհել ենք անհավատներին: Նրանց համար մի ցավիր: Հավատցյալների վրա տարածիր քո թևերը:

Ասա նրանց. Ես եմ ձեր ճշմարիտի առաքյալը:

Այս այաները դիմում են իսլամի մարգարեին, ասելով. Ձեր ուշադրությունը մի սևեռեք անհավատների աշխարհիկ հաճույքների ու բարիքների վրա: Սակայն դա չի նշանակում, որ մարգարեն այդպիսին է եղել: Դա պարզապես ցույց է տալիս, թե մարգեի աստվածային դաստիարակությունն ինչպիսին է եղել, որպեսզի մյուս հավատացյալներն ու նրա հետևորդները դաս քաղեն: Բացի այդ, հավտացյալները պետք է իմանան, որ մարգարեները, որոնք Աստծո ընտրյալներն են, իրավունք չունեն դուրս գալ այն շրջանակից, որ Աստված որոշել էր իրենց համար: Պարզ է, որ իսլամի մարգարեն երբեք անհավատների աշխարհիկ հաճույքները վայելելու ցանկություն չուներ: Սա միայն նախազգուշացում է, որ Աստված իր մարգարեին է ուղղել, որպեսզի նա զգույշ լինի: Իհարկե,Աստված նաև նրան հրամայել է հատուկ ուշադրություն դարձնել հավատացյալներին և հատկապես նրանց, ովքեր համեստ կյանք են վարում, և չանտեսել նրանց` աղքատ լինելու պատճառով:

Այս այաներից սովորում ենք

1. Երբեք չպետք  է մոռանանք աստվածային բարիքներն, ինչպես Ղուրանը և մտածենք անհավատների նյութական բարիքների մասին:Դա վտանգ է, որ սպառնում է հավատացյալներին:

2. Ճկունությունը աստվածային մարգարեների յուրահատկություններից, է որը նրանց հետևորդները պետք է տեսնեն:

Մինչ այլ հանդիպում և այլ մեկնաբանություն՝ ձեզ հաջողություն: