Ելք դեպի լույս 436
Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Հեջր սուրայի 90-93-րդ այաներ
کَمَا أَنْزَلْنَا عَلَى الْمُقْتَسِمِینَ ﴿۹۰﴾
الَّذِینَ جَعَلُوا الْقُرْآنَ عِضِینَ ﴿۹۱﴾
فَوَرَبِّکَ لَنَسْأَلَنَّهُمْ أَجْمَعِینَ ﴿۹۲﴾
عَمَّا کَانُوا یَعْمَلُونَ ﴿۹۳﴾
(Մենք պատժեցինք նրանց), ինչպես նրանց,ովքեր բաժան բաժան են անում (նվիրական մատյանները):
Եվ ովքեր Ղուրանը մասերի են բաժանում:
Հանուն Աստծո, խիստ հաշիվ ենք պահանջելու բոլոր նրանցից...
Նրանց բոլոր արարքների մասին:
Նախորդ այաներում ասացինք, որ Աստված իր մարգարեին ասաց. Մենք Ղուրանը քեզ ենք նվիրել: Այս այայում Աստված ասում է. Մենք մեր այաները իրականում մարդկանց ենք ուղարկել: Սակայն որոշ մարդիկ դրանք մասնատեցին: Անհավատները Ղուրանի մի մասը համարեցին կախարդանք, մյուս մասը` հեքիաթ կամ պոեզիա ու ծաղրեցին այն: Գրքի հետևորդներն ընդունեցին այաների մի մասը: Իսկ մյուս մասը ժխտեցին: Մուսուլմանների մի մասն իրականացրեցին այաները և գործնականորեն ժխտեցին դրանց մի մասը: Պարզ է, որ Ղուրանի նկատմամբ նման վերաբերմունքի համար, մարդիկ դատաստանի օրը պատասխան են տալու և պատժվելու են:
Այս այաներից սովորում ենք
1. Իսկական հավատացյալը նա է, ով ընդունում է Աստծո բոլոր այաներն ու պատվիրանները և հետևում դրանց:
2. Ղուրանին պետք է ամբողջությամբ հետևել: Հակառակ դեպքում, եթե մարդը հետևի մի մասին և հրաժարվի մյուս մասից, Ղուրանի իսկությունը կխեղաթյուրվի: Պետք է ուշադրություն դարձնել Ղուրանի բոլոր այաներին ` կրոնական, բարոյական, տնտեսական և քաղաքական:
Հեջր սուրայի 94-96-րդ այաներ
فَاصْدَعْ بِمَا تُؤْمَرُ وَأَعْرِضْ عَنِ الْمُشْرِکِینَ ﴿۹۴﴾
إِنَّا کَفَیْنَاکَ الْمُسْتَهْزِئِینَ ﴿۹۵﴾
الَّذِینَ یَجْعَلُونَ مَعَ اللَّهِ إِلَهًا آخَرَ فَسَوْفَ یَعْلَمُونَ ﴿۹۶﴾
Ուրեմն բացահայտիր այն ինչի համար առաքվել ես ու հեռացիր կռապաշտներից:
Մեր օգնությունը բավական է քեզ ընդդեմ նրանց, ովքեր ծաղրում են կրոնը:
Եվ ովքեր կուռքերն Աստծուն հավասար են դասում, նրանք էլ շուտով կտեսնեն:
Իսլամի մագարեն երեք տարի թաքուն կերպով ուրիշներին հրավիրում էր ընդունել իսլամ: Մինչ որ նրան հայտնվեցին այս այաները և Աստված նրան հրամայեց, որ իր հրավերն անթաքույց կերպով ուղղի մարդկանց և ուշադրություն չդարձնի կռապաշտների ու հակառակորդների ծաղրանքներին, քանի որ Աստված նրան կպահպանի փորձանքից: Դրանից հետո մարգարեն սկսեց իսլամ քարոզել քաղաքի բնակիչներին: Նա մարդկանց հրավիրում էր ճիշտ ճանապարհի, ասելով. Ասեք, որ չկա միակ Աստծուց բացի այլ Աստված, ոպեսզի փրկվեք:
Ղոռեյշ ցեղի մեծամեծները գնացին մարգարեի հորեղբոր` Աբութալեբի մոտ և գանգատվեցին, որ Մոհամմադը երիտասրդներին խաբում է: Նրանք ասացին. "Եթե նա գումար կամ կին է ուզում, մենք նրան կտանք": Մարգարեն պատասխանեց. "Ես ուղարկվել եմ Աստծո կողմից և երբեք չեմ հրաժարվի իմ առաքելությունից": Աբութալեբը պաշտպանեց մարգարեին և թույլ չտվեց, որ կռապաշտները նրան վնասեն:
Այ սայաներից սովորում ենք
1. Կրոնը քարոզելու և մարդկանց դեպի ճշմարտություն հրավիրելու ժամանակ չպետք է վախենալ հակառակորդների նվաստացումներից ու վիրավորանքներից: Պետք է կատարել պարտավորությունները:
2. Նրանք, ովքեր պնդում են իրենց սխալ գաղափարախոսության վրա, մի օր կհասկանան, որ սխալվել են: Սակայն այն ժամանակ հատուցելու ժամանակ չի լինի:
Հեջր սուրայի վերջին`97-99-րդ այաներ
وَلَقَدْ نَعْلَمُ أَنَّکَ یَضِیقُ صَدْرُکَ بِمَا یَقُولُونَ ﴿۹۷﴾
فَسَبِّحْ بِحَمْدِ رَبِّکَ وَکُنْ مِنَ السَّاجِدِینَ ﴿۹۸﴾
وَاعْبُدْ رَبَّکَ حَتَّى یَأْتِیَکَ الْیَقِینُ ﴿۹۹﴾
Մենք գիտենք, որ նրանց խոսքերը լսելով դու ցավ ես զգում:
Բայց քո Աստծո փառաբանությունն արա և պաշտիր նրա գերագույն վեհափառությունը:
Պաշտիր Աստծուն, մինչև հասնի (մահվանդ) պահը:
Ի պատասխան կռապաշտների սխալ խոսքերի, որոնք կուռքերին դասում էին Աստծուն հավասար, այս այաները մխիթարում են մարգարեին: Այաներն ասում են, որ Աստծուն պետք է փառաբանել և Աստված միակ է ու ոչ ոք չի կարող նրա հետ հավասարվել: Նրան պետք է երախտագետ լինել բարիքների համար և խոնարհվել նրա առջև: Անշուշտ, մարդը, լինելով Աստծո արարածը և մինչև մահ ենթարկվելով նրան, հասնում է ճշմարտության: Որովհետև երբ մահը վրա է հասնում, բացվում են բոլոր վարագույրները և մարդը տեսնում է ճշմարտությունը:
Այա յաներից սովորում ենք
1. Չնայած Աստված մարգարեին տվել է համբերություն , սակայն Աստծո մասին կռապաշտների սխալ խոսքերն այնքան էին նեղացնում մարգարեին, որ նրա հաբերությոնը հատում էր ու նրա սրտի վրա ճնշում էր գալիս:
2. Արտաքին ճնշումներին դիմադրելու լավագույն ճանապարհը Աստծուն աղոթելն է ու նրա առջև խոնարհվելը:
Մինչ այլ հանդիպում և այլ մեկնաբանություն՝ ձեզ հաջողություն: