Ելք դեպի լույս 437
Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Սկսում ենք Նահլ սուրային մեկնությունը: Այս սուրան, որը Ղուրանի 16-րդ սուրան է, ունի 128 այա: Քանի որ սուրան վերաբերում է մեղվի ստեղծմանը, դրա համար էլ կոչվել է Նահլ, որ նշանակում է մեղու: Ղուրանում կան նաև այլ սուրաներ, որոնք կոչվել են կենդանիների կամ որևէ իրի անունով: Եվ դա նշանակում է, որ օրենքի գիրքը և արարման գիրքը և բնության միջև գոյություն ունի ներդաշնակություն և այդ երկու գրքերը հայտնվել են մի աղբյուրից: Մեկնաբանների կարծիքով, այս սուրայի 40 այաները վերաբերում են այն տարիներին որ մարգարեն եղել է Մեքքայում: Իսկ 88 այաները Մադինայոմ մարգարի բնակվելու տարիներին է նրանց ներշնչվել:
Նահլ սուրայի առաջին և երկրորդ այաներ
بسْمِ اللَّهِ الرَّحْمَنِ الرَّحِیمِ
أَتَى أَمْرُ اللَّهِ فَلَا تَسْتَعْجِلُوهُ سُبْحَانَهُ وَتَعَالَى عَمَّا یُشْرِکُونَ ﴿۱﴾
یُنَزِّلُ الْمَلَائِکَةَ بِالرُّوحِ مِنْ أَمْرِهِ عَلَى مَنْ یَشَاءُ مِنْ عِبَادِهِ أَنْ أَنْذِرُوا أَنَّهُ لَا إِلَهَ إِلَّا أَنَا فَاتَّقُونِ ﴿۲﴾
Հանուն գթած և ողորմած Աստծո:
Աստծո հրամանը մոտենում է: Այն մի արագացրեք:Նա վեր է յուրաքանչյուր բանից, որ իրեն հավասար եք դասում:
Հրեշտակներն իր հրավերով պետք է իջնեն (Աստվծային) ոգու ընկերակցությամբ: (Նա պիտի ասի). Ասացեք (մարդկանց), որ ինձնանից բացի այլ Աստված չկա: Երկնչեք ինձանից:
Այս այաները, դիմում են Մեքքայի կռապաշտներին, որոնք իսլամի մարգարեին ծաղրելով ասում էին. " Երբ է գալու այն տանջանքը, որ պիտի տաս մեզ` կռապաշտներիս": Ղուրանն ի պատասխան ասում է. Մի շտապեք: Աստվածային զայրույթի հրամանը ճանապարհին է և դուք կենթարկվեք Աստծո պատժին: Այս այաներում ասվում է, որ հրեշտակները, աստվածային ներշնչանքը, որ հասարակության ու կյանքի աղբյուր է, ուղարկում են յուրաքանչյուր արարածի, որ արժանի է դրան: Եվ դուք որևէ դեր չունեք այս հարցում, որպեսզի որոշեք, թե այդ այաները ում պետք է ուղարկվեն: Մարգարեները մարդկանց չէին հրավիրում դեպի իրենց, այլ հրավիրում էին դեպի միակ Աստված, որպեսզի նա փրկի նրանց կուռքերից ու կռապաշտներից;
Այս այաներից սովորում ենք
1, Աստծո գործերին չմիջամտենք, որովհետև նա իմաստուն է և ժամանակին կկատարի այն, ինչ պետք է:
2, Միակ Աստծուն հավատալու համար նախ պետք է չհակառակել նրա պատվիրաններին, ինչը կրոնական մշակույթի մեջ կոչվում է բարեպաշտություն և առաքինություն:
Նահլ սուրայի 3 և 4-րդ այաներ
خَلَقَ السَّمَاوَاتِ وَالْأَرْضَ بِالْحَقِّ تَعَالَى عَمَّا یُشْرِکُونَ ﴿۳﴾
خَلَقَ الْإِنْسَانَ مِنْ نُطْفَةٍ فَإِذَا هُوَ خَصِیمٌ مُبِینٌ ﴿۴﴾
Աստված արարեց երկինքներն ու երկիրը ճշմարտությամբ և Նա վեր է նրանից, որ իրեն հավասար եք դասում:
Աստված մարդուն ստեղծեց սաղմից և նա անթաքույց դեմ է կանգնում (Աստծուն):
Այս այաներն ասում են, որ ոչ միայն մարգարեի ներշնչանքը, այլ նաև ողջ տիեզերքը, երկինքներն ու երկիրն արարչագործության արդյունքն են: Եվ ինչպես են մարդիկ Աստծուն հավասար դասում մեկին, ով ոչ մի կապ չունի արարչագործության հետ: Այաներն ասում են. "Աստծո դեմ կռվում եք ու ժխտում նրան: Դուք, որ մի չնչին սաղմից եք ստեղծվել ու զարգացել, ու հասել եք կատարելության, ում ուժով է դա եղել: Արդյո՞ք նա, ով ձեզ ստեղծեց, չի կարող ձեզ վերակենդանացնել, որ հարցականի տակ եք դնում հանդերձյալ կյանքը:
Այս այաներից սվորում ենք
1, Անիմաստ է որևէ մեկին Աստծուն հավասար դասել, որվոհետև մինչ այժմ ոչ մի մարդ և ոչ մի էակ չի հայտարարել, որ իր կամ այլ էակների ստեղծման հարցում ինքը դերակատար է եղել:
2, Գոռոզամտությունը երբեմն մարդու մեջ այնքան մեծ է լինում, որ նա սկսում է թշնամանալ արարչի դեմ:
Նահլ սուրայի 5 և 6-րդ այաներ
وَالْأَنْعَامَ خَلَقَهَا لَکُمْ فِیهَا دِفْءٌ وَمَنَافِعُ وَمِنْهَا تَأْکُلُونَ ﴿۵﴾
وَلَکُمْ فِیهَا جَمَالٌ حِینَ تُرِیحُونَ وَحِینَ تَسْرَحُونَ ﴿۶﴾
Աստված ստեղծեց կենդանիներին որոնք ձեզ համար սնունդ և հագուստ են դառնում և որոնցից այլ օգուտներ եք քաղում:
Ձեզ համար փառավոր գործ է այդ կենդանիներին փարախը մտցնելը, կամ նրանց ճարակելու տանելը
Այս այաները խոսում են մարդու կյանքում կենդանիների դերի մասին և այն մասին, թե ինչպես է մարդն օգտվում կենդանիների կաշվից, բրդից, կաթից ու մսից, թե ինչպես են կենդանիները տեղափոխում մարդուն, վարում հողը և այլն: Հետաքրքիրն այն է, որ կենդանիներն այսքան օգուտ են տալիս մարդուն, սակայն նրանց ծախսը շատ քիչ է : Ղուրանը խոսելով այս մասին, շատ է կարևորում անասպանապահությունը և նշում, որ կենադանիներն աննպատակ չեն ստեղծվել: Ուստի իսլամում գյուղատնտեսությունից հետո կարևորվում է անասնապահությունը:
Այս այաներից սովորում ենք
1, Չորքոտանիները ստեղծվել են մարդու համար և մարդը պետք է նրանցից օգտվի ճիշտ ու արդար կերպով:
2, Հասարակության զարգացումը կախված է նրանից, թե մարդը որքան ջանք է թափում ուրիշներին ծառայելու գործում և չի մտածում միայն իր մասին:
Աստված Ձեզ պահապան