Ելք դեպի լույս 441
Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Նահլ սուրայի 22 և 23-րդ այաներ
إِلَهُکُمْ إِلَهٌ وَاحِدٌ فَالَّذِینَ لَا یُؤْمِنُونَ بِالْآخِرَةِ قُلُوبُهُمْ مُنْکِرَةٌ وَهُمْ مُسْتَکْبِرُونَ ﴿۲۲﴾
لَا جَرَمَ أَنَّ اللَّهَ یَعْلَمُ مَا یُسِرُّونَ وَمَا یُعْلِنُونَ إِنَّهُ لَا یُحِبُّ الْمُسْتَکْبِرِینَ ﴿۲۳﴾
Ձեր Աստվածը միակ Աստվածն է: Նրանք, որ չեն հավատում հանդերձյալ կյանքին, ունեն ամբարիշտ սիրտ և գոռոզ են: Նրանք մերժում են ընդունել ճշմարտությունը:
Անշուշտ Աստված գիտի, թե նրանք ինչ են մտածում: Աստված չի սիրում գոռոզներին:
Այս այաներն ասում են, որ պետք է պաշտել միայն Աստծուն և ոչ թե երևակայական չաստվածներին: Այնուհետև այաներն ասում են, որ որոշ մարդիկ կարծրամիտ ու գոռոզ են և չեն կարողանում տեսնել ճշմարտությունը: Իսկ հավատացյալներն արդարամիտ են, ինչը պատճառ է դառնում, որ նրանք կարողանան տեսնել ճշմարտությունը: Նրանք, ովքեր իրենց ավելի բարձր են դասում ուրիշներից, ճմշարտությունն ընդունելու փոխարեն մերժում են այն, եթե նույնիսկ իմանան, որ դա սխալ է: Թերևս նրանք չգիտեն, որ իրենց բոլոր գործերն Աստծո մոտ գրվում են և ոչ մի բան Աստծուց թաքուն չի մնում:
Այ սայաներից սովորում ենք
1. Գոռոզամտությունն է անհավատության աղբյուրը և ոչ թե տգիտությունը:
2. Հանդերձյալ կյանքի նկատմամբ հավատքը մարդուն համեստ է դարձնում:
Նահլ սուրայի 24-րդ այա
وَإِذَا قِیلَ لَهُمْ مَاذَا أَنْزَلَ رَبُّکُمْ قَالُوا أَسَاطِیرُ الْأَوَّلِینَ ﴿۲۴﴾
Երբ իրենց հայտնեք, թե Աստված ինչպիսի գիրք է ուղակել երկնքից, նրանք կպատասխանեն, թե դա մի հին առակների հավաքածու է:
Գիտենք, որ Ղուրանն ընդհանրապես աստվածային իմաստության մասին է և այնտեղ կան բազմաթվ պատվիրաններ` արարչագործության մասին: Ղուրանում նաև նշվել է այն օրենքը, որին պետք է հետևի մարդը: Բացի դրանից, Ղուրանում խոսվում է նաև իսլամական վարքագծի մասին: Ղուրանն ասում է, թե ինչպես պետք է մարդն իրեն պահի հասարկության մեջ, ընտանիքում և ինքն իր նկատմամբ: Ղուրանի մի մասն էլ վերաբերում է պատմությանը: Նրանք, ովքեր չեն ընդունում Ղուրանը, լինելով գոռոզամիտ, անտեսում են բոլոր բարոյական արժեքների իմաստությունը և խոսում են Ղուրանի պատմության հատվածի մասին, ասելով, որ այդ ամենը հեքիաթ է և սուտ: Դա այն դեպքում, երբ այն ամենն ինչ ասվում է Ղուրանում նախկին ցեղերի մասին, կա նաև այլ գրքերում: Իհարկե Ղուրանը հատկապես մեծ ուշադրություն է դարձրել հատկապես Իսրայելի ժողովրդին և փարավոնի պատմությանը: Կասկած չկա, որ որոշ ժողովուրդներ սնոտիապաշտ են: Ղուրանը դեմ է սնոտիապաշտությանը: Ուստի այս աստվածային գրքում ոչ մի սնոտիապաշտություն գոյություն չունի:
Այսայայից սովորում ենք
1. Աստվածային ճշմարտությունները և իմասությունը նվաստացնելը գոռոզամտության նշան է:
2. Ղուրանի հակառակորդները համարում են, որ Ղուրանում նշված պատմությունները հեքիաթներ են: Դա այն դեպքում, երբ արաբներից շատերը, որոնք ապրում էին մարգարեի ժամանակ, ընդհանրապես տեղյակ չէին այն ամենից, ինչ Ղուրանում ասված է նախորդ ժողովուրդների մասին: Ուրեմն չի կարելի ասել, որ դա հեքիաթ է:
Նահլ սուրայի 25-րդ այա
لِیَحْمِلُوا أَوْزَارَهُمْ کَامِلَةً یَوْمَ الْقِیَامَةِ وَمِنْ أَوْزَارِ الَّذِینَ یُضِلُّونَهُمْ بِغَیْرِ عِلْمٍ أَلَا سَاءَ مَا یَزِرُونَ ﴿۲۵﴾
Վերջին Դատաստանի օրը նրանք կրելու են իրենց մեղքերի բեռը և այն տգետների բեռը, որոնց մոլորեցրել են: Ինչ սարափելի բեռ:
Գոռոզամիտ ու բռնատեր մարդիկ ոչ միայն չեն ընդունում աստվածային գրքի ճշմարտությունը, այլ փորձում են ուրիշներին էլ մոլորեցնել: Նրանք օգտվում են այդ մարդկանց տգիտությունից և մոլորեցնում նրանց: Բնականաբար նման մարդիկ դատաստանի օրը ճաշակելու են իրենց պատիժը ու կրելու են նրանց պատիժը, ովքեր իրենց մոլորեցրել են: Որոշ կրոնական աղյուրներում ասվում է. Ով մի լավ ճանապարհ հիմնի, նրան եմ տալու նաև այդ ճանապարհը փնտրողների վարձատրությոնը: Իսկ նա, ով սխալ ճամապարհ ցույց տա, բոլոր մոլորվածների պատիժը կկրի:
Այս այայից սովորում ենք
1. Նա, ով ուրիշներին հորդորում է մեղք գործել կամ ստեղծում է դրա հնարավորությունը, մասնակից է նրա պատժի մեջ:
2. Մոլորությոնների մեծ մասի արմատը տգիտությունն է և թշնամին իր քարոզչություններում օգտվում է մարդկանց տգիտությունից:
Աստված Ձեզ պահապան