Հունվար 15, 2020 12:18 Asia/Yerevan

Հանուն գթած և ողոմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

 

Նահլ սուրայի 26-րդ այա

قَدْ مَکَرَ الَّذِینَ مِنْ قَبْلِهِمْ فَأَتَى اللَّهُ بُنْیَانَهُمْ مِنَ الْقَوَاعِدِ فَخَرَّ عَلَیْهِمُ السَّقْفُ مِنْ فَوْقِهِمْ وَأَتَاهُمُ الْعَذَابُ مِنْ حَیْثُ لَا یَشْعُرُونَ ﴿۲۶﴾

 

 Իրենց նախահայրեը խաբեբաներ էին ինչպես իրենք: Բայց Աստված կործանեց նրանց կանգնած շենքը: Տանիքը փլվեց նրանց գլխին և պատիժը նրանց հանկարծակիի բերեց այնտեղից որտեղից չէին սպասում:

Այս այան ասում է, որ անհավատների առաջնորդները փորձում էին Աստծո իմաստությունը նվաստացնելով, մարդկանց շեղել, մոլորցնել: Նրանցից առաջ նույնպես եղել են առաջնորդներ, ովքեր դիմել են սադրանքների`աստվածային այաների վերաբերյալ: Սակայն նրանք պետք է իմանան, որ Աստված իրենց պատժելու է աշխարհիկ ու հանդերձյալ կյանքերում: Սակայն աստվածային պատիժների մասին նախապես չի հայտարարվում, որպեսզի մեղավորները փախչելու հնարավորությոն չունենան: Ղուրանն ասում է, որ աստվածային պատիժները գալիս են այնտեղից, որտեղից մարդը չի սպասում:

Այս այայից սովորում ենք

1. Որտեղ որ կրոնը վտանգվում է, Աստված ինքն է միջամտում և պատասխանում սադրանքներին:

2. Նրանք, ովքեր աստվածային այաների դեմ սադրանքներ են նյութում, Աստծո պատժին են ենթարկվելու և փախուստի ճանպարհ չեն ունենալու:

Նահլ սուրայի 27-րդ այա

ثُمَّ یَوْمَ الْقِیَامَةِ یُخْزِیهِمْ وَیَقُولُ أَیْنَ شُرَکَائِیَ الَّذِینَ کُنْتُمْ تُشَاقُّونَ فِیهِمْ قَالَ الَّذِینَ أُوتُوا الْعِلْمَ إِنَّ الْخِزْیَ الْیَوْمَ وَالسُّوءَ عَلَى الْکَافِرِینَ ﴿۲۷﴾

 

Աստված, դատաստանի օրը, նրանց ամոթով է ծածկելու և հարցնելու է, թե ուր են այն կուռքերը, որոնց մասին վիճում էին: Նրանք, որ լուսավորված են, գոչելու են. ամոթն ու դժբախտությունը թափվելու են անհավատների վրա:

Անհավատները փորձում են նվաստացնել հավատացյալների արժեքները և գաղափարախոսությունը: Սակայն իրենք են նվաստանում` դատասանի օրը կրելով աստվածային պատիժները: Նրանք, որ իրենց իմաստուն են համարում, իսկ հավատացյալներին` տգետ, դատաստանի օրը կհասկանան, թե հավատացյալների խոսքը ճշմարտություն է  ու կխոստովանեն, որ իրենք են եղել տգետները:  Ընդհանրապես, Ղուրանի իմաստնության մեջ գիտությունն ավելի լայն հասկացություն է իմանալ-չիմանալու համամետաությամբ: Գիտունը նա է, ում գործն ու միտքը  արդար են ու հիմնված ճշմարտության վրա, եթե անգամ նա գիտությանը չի տիրապետում: Իսկ տգետը նա է, ում խոսքն ու գործը հիմնված են անարդարության վրա և նա ընթանում է  սխալ ճանապարհով, որքան էլ որ տեղյակ լինի գիտությունից: Այս այայում խոսվում է այն մասին, որ գիտուն մարդը նա է, ով կանգնում է կռապաշտության դեմ: 

Այս այայից սովորում ենք

1. Սխալ է հավատալ և արժևորել մի բան, որին Աստված որևէ արժեք չի տալիս: Դրա համար պետք է պատասխան տալ: Երբեմն մարդն արժևորում է մի բան, որին Աստված կարևորություն չի տվել: Ուրեմն մարդը պետք է դրա համար պատասխան տա:

2. Իսկական գիտությունը պետք է մարդու մեջ զարգացնի հավատքը և բարի գործի նկատմամբ մղումը: Նման գիտությունն աստվածային նվեր է համարվում:

Նահլ սուրայի 28 և 29-րդ այաներ

الَّذِینَ تَتَوَفَّاهُمُ الْمَلَائِکَةُ ظَالِمِی أَنْفُسِهِمْ فَأَلْقَوُا السَّلَمَ مَا کُنَّا نَعْمَلُ مِنْ سُوءٍ بَلَى إِنَّ اللَّهَ عَلِیمٌ بِمَا کُنْتُمْ تَعْمَلُونَ ﴿۲۸﴾

فَادْخُلُوا أَبْوَابَ جَهَنَّمَ خَالِدِینَ فِیهَا فَلَبِئْسَ مَثْوَى الْمُتَکَبِّرِینَ ﴿۲۹﴾

 

 Երբ մահվա հրեշտակը հասնի ամբարիշտներին, նրանք գթություն կխնդրեն և պիտի գոչեն. մենք չարիք չենք գործել: (Բայց հրեշտակը կպատասխանի. Այո, դուք հանցավոր եք) և Աստված ծանոթ է ձեր չար գործերին:
Մտեք գեհենի մեջ , բազմապիսի դռներից ու հավիտենապես բնակվեցեք գոռոզների համար հատկացված բնակարանի մեջ


Այս այաները խոսում են այն մասին, թե ինչպես են անհավատները մեռնում ու մտնում դժոխք: Այաներն ասում են,  որ երբ հրեշտակները խլում են անհավատների կյանքը, նրանք իրենց վերջին շունչը փչելու պահին հանձնվում են Աստծուն և ժխտում իրենց անցյալը: Սակայն պարզ է, որ այս հավատքն այլևս  արժեք չունի, քանի որ բխում է  վախից: Բացի դա, այդ ժամանակ արդեն որևէ բան փոխել չի լինի, քանի որ Աստված գիտի ամեն ինչ: Իսլամական գաղափարախոսության մեջ մահը նշանակոմ է հոգու բաժանում մարմնից և մահով կյանքը չի ավարտվում:

Այս այաներից սովորում ենք

1. Իսլամական մշակությում մահը ոչ թե ոչնչացում է, այլ նոր կյանքի սկիզբ:

2. Մարդը չպետք է բռնություն գործադրի ինքն իր նկատմամբ: Դրա հետևանքն ավելի վատ է, քան երբ մարդը բռնություն է   գորածադրում մեկ ուրիշի վրա:

3. Անհավատության հիմքը գոռոզամտության հաղթանակն է ճշմարտության նկատմամբ:

Աստված Ձեզ պահապան