Ելք դեպի լույս 443
Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Նահլ սուրայի 30 և 31-րդ այաներ
وَقِیلَ لِلَّذِینَ اتَّقَوْا مَاذَا أَنْزَلَ رَبُّکُمْ قَالُوا خَیْرًا لِلَّذِینَ أَحْسَنُوا فِی هَذِهِ الدُّنْیَا حَسَنَةٌ وَلَدَارُ الْآخِرَةِ خَیْرٌ وَلَنِعْمَ دَارُ الْمُتَّقِینَ ﴿۳۰﴾
جَنَّاتُ عَدْنٍ یَدْخُلُونَهَا تَجْرِی مِنْ تَحْتِهَا الْأَنْهَارُ لَهُمْ فِیهَا مَا یَشَاءُونَ کَذَلِکَ یَجْزِی اللَّهُ الْمُتَّقِینَ ﴿۳۱﴾
Արդարներին հարց կտրվի Աստծուց ինչ շնորհ ընդունեցիք դուք: Նրանք պիտի պատասխանեն. Աստված իր բարիքներով ողողեց մեզ երկրի վրա, բայց հանդերձյալ կյանքի վայելքներն ավելի մեծ են: Բարեպաշտ մարդիկ որքան հաճելի բնակավայրի մեջ են բնակվելու:
Նրանք մտնելու են Եդեմի պարտեզների մեջ որտեղ գետեր են հոսում, ու պիտի վայելեն այն բոլոր բարիքները, որ ցանկացել են: Աստված այսպես է վարձատրում իրենցի երկնչողներին
Այս այաների առանցքն աստվածավախությունն է և մեղքից ու սխալից հրաժարվելը, քանի որ դրանցից հրաժարվողները եթե նույնիսկ մեղք գործեն, կարող են ապաշխարել ու մաքրվել: Ղուրանն ասում է. Այս հավատացյալ խմբի տեսակետից, այն, ինչ ուղարկվել է Աստծո կողմից, մարդուն և հասարակության փրկում է մեղքից և լավագույնն է: Ղուրանը նաև ասում է, որ ոչ մի բարի գործ աշխարհիկ կամ հանդերձյալ կյանքում անպատասխան չի մնալու: Հետաքրքիրն այն է, որ այս այաներում կրոնը ներկայացվում է ամենակարճ բառով և դա բարիքն է: Իհարկե կան մարդիկ, ովքեր կարծում են, որ ուժն ու հարստությունը բարիք է, բայց հավատացյալները Աստծո պատվիրանները, բարեպաշտությունը, առաքինությունը համարում են բարիք և փրկություն և դրանք ամեն ինչից վեր են դասում:
Այս այաներից սովորում ենք
1. Նա, ով մարդկանց հրավիրում է դեպի Ղուրան, հրավիրում է նաև դեպի բարի գործ: Բարեգործները և՛ աշխարհիկ և՛ հանդերձյալ կյանքերում վարձատրվելու են, որովհետև Աստված պարգևատրում է բարեգործներին:
2. Նրանք, ովքեր ցոփ կյանքից հրաժարվեն, հանդերձյալ կյանքում արժանանալու են երջանկության:
Նահլ սուրայի 32-րդ աա
الَّذِینَ تَتَوَفَّاهُمُ الْمَلَائِکَةُ طَیِّبِینَ یَقُولُونَ سَلَامٌ عَلَیْکُمُ ادْخُلُوا الْجَنَّةَ بِمَا کُنْتُمْ تَعْمَلُونَ ﴿۳۲﴾
Հրեշտակները արդարների կյանքի թելը կտրելուց հետո պիտի ասեն նրանց խաղաղություն ընդ ձեզ: Մտեք արքայության մեջ, որտեղ կգտնեք ձեր արարքների արժանի վարձատրությունը:
Այս այան հավատացյալներին մաքուր համարելով ասում է. Մահվան ժամանակ, որը շատ դժվար պահ է. հրեշտակները մարդու հոգին ազատում են մարմնից: Այդ ժամանակ հավատացյալները խաղաղվում են, որովհետև հրեշտակները նրանց ողջունում են: Նրանք հենց սկզբից ստանում են դրախտ մտնելու պատգամը: Իհարկե պարզ է, որ նա, ով հավակնում է միայն հավատացյալ լինել, մաքուր չէ: Մարդը պետք է իրեն հավատացյալ համարելով, լինի նաև առաքինի ու բարեպաշտ: Նման մարդիկ հեռու են մեղքից ու նրանց սրտում չկա ոչ քեն, ոչ ոխ:
Այս այայից սովորում ենք
1. Մահը կյանքի ավարտը չէ, այլ նոր կյանքի սկիզբ` այլ պայմաններում: Որոշ աղբյուրների համաձայն` գերեզմանը կարող է լինել դժոխային փոս կամ դրապխտային այգի:
2. Ուրիշներին բարևելն աստվածային շնորք է: Իսլամի մարգարեն մշտապես կարևորել է բարևելը: Բարևն իր հետ կրում է Աստծո ողջույնը:
Նահլ սուրայի 33 և 34-րդ այաներ
هَلْ یَنْظُرُونَ إِلَّا أَنْ تَأْتِیَهُمُ الْمَلَائِکَةُ أَوْ یَأْتِیَ أَمْرُ رَبِّکَ کَذَلِکَ فَعَلَ الَّذِینَ مِنْ قَبْلِهِمْ وَمَا ظَلَمَهُمُ اللَّهُ وَلَکِنْ کَانُوا أَنْفُسَهُمْ یَظْلِمُونَ ﴿۳۳﴾
فَأَصَابَهُمْ سَیِّئَاتُ مَا عَمِلُوا وَحَاقَ بِهِمْ مَا کَانُوا بِهِ یَسْتَهْزِئُونَ ﴿۳۴﴾
Անհավատներն արդյոք սպասում են, որ մահվան հրեշտակը մոտենա իրենց և աստվածային վճիռը արձակվի: Իրենց նախահայրերն էլ այդպես էին արել: Սակայն Աստված նրանց նկատմամբ չարիք չգործեց, այլ իրենք իրենց դեմ չարիք գործեցին:
Իրենց գործած ոճիրների պատիժն ընդունեցին: Այն վրեժը, որ ծաղրում էին, հանկարծակիի բերեց իրենց:
Կարծրամիտ մարդիկ, ովքեր չեն ընդունում ճշմարտությունը և տրամաբանություն չունեն, մարգարեներին խնդրում են որ իրենց պատիժն ուղարկվի հենց այս աշխարհում: Նրանք ասում են. Մենք չենք հավատում: Եթե կարող ես, Աստծո պատիժն ուղարկիր մեզ համար: Սակայն Աստծո ավանդույթն այդպիսին չէ: Նա անհավատներին միայն աշխարհիկ կյանքում չէ, որ պատժում է: Հակառակ դեպքում, բոլոր մարդիկ պարտադրաբար հավատքի կգային ու հավատքը որևէ արժեք չէր ունենա: Աստված այս այայում ասում է. Պատմության ընթացքում բոլոր չարագործները նման պահանջ են ներկայացրել, սակայն պատժվել են ժամանակին:
Այս այաներից սովորում ենք
1.Աստծո պատիժները Նրա չարություն նշանները չեն, այլ այն չարիքի արդյունքը, որ անհավատներն իրականացնում են իրենք իրենց նկատմամբ:
2. Աստված այս աշխարհում պատժում է նրանց, ովքեր ծաղրում են մյուսների արժեքները, եթե հատկապես խոսքը վերաբերում է կրոնական սրբություննեին:
Աստված Ձեզ պահապան