Ելք դեպի լույս 444
Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Նահլ սուրայի 35-րդ այա
وَقَالَ الَّذِینَ أَشْرَکُوا لَوْ شَاءَ اللَّهُ مَا عَبَدْنَا مِنْ دُونِهِ مِنْ شَیْءٍ نَحْنُ وَلَا آبَاؤُنَا وَلَا حَرَّمْنَا مِنْ دُونِهِ مِنْ شَیْءٍ کَذَلِکَ فَعَلَ الَّذِینَ مِنْ قَبْلِهِمْ فَهَلْ عَلَى الرُّسُلِ إِلَّا الْبَلَاغُ الْمُبِینُ ﴿۳۵﴾
Կռապաշտներն ասացին. եթե Աստված ցանկանար, մենք և մեր հայրերը միայն Իրեն կպաշտեինք ու նրա արգելած բաները մենք էլ արգելված կհամարեինք: Իրենց նախահայրերն էլ այսպես էին խոսում: (Բայց) Մեր մարգարեները պարտավոր են միայն ճշմարտությունը քարոզել:
Պատմության ընթացքում անհավատներն ասում էին. "Աստված է ցանկացել, որ մենք պաշտենք կուռքերին, հակառակ դեպքում մենք դա չէինք անի": Դա այն դեպքոմ, երբ Աստված մարդուն տվել է բանականություն և ուղարկել մարգարեներին, որպեսզի մարդկանց օգնեն հասկանալ ճիշտն ու սխալը: Մյուս կողմից, Ատված մարդուն տվել է կամք` ճիշտ ճանապարհն ընտրելու համար: Այսպիսով, մարդը կարող է ընթանալ ճիշտ ճանապարհով, կամ մոլորվել: Աստված որևէ մեկին չի ստիպել պաշտել կուռքերին: Հավատքի և կռապաշտության միջև ընտրությունը մարդու ձեռքերում է: Դրանից բացի, Աստված ստեղծել է մարդկանց առաջնորդելու հնարավորությունը: Հետևաբար հասկանում ենք, որ Աստված չի ցանկանում, որպեսզի որևէ մեկը մոլորվի:
Այս այայից սովորում ենք
1. Պետք չէ արդարացնել սխալ գաղափարը: Դա վտանգավոր է, քանի որ մարդուն զրկում է ապաշխարելու հնարավորությունից:
2.Մարգարեների գործը մարդկանց դեպի հավատք հրավիրելն է եղել, ոչ թե նրանց ստիպել հավատալ:
Նահլ սուրայի 36-րդ այա
وَلَقَدْ بَعَثْنَا فِی کُلِّ أُمَّةٍ رَسُولًا أَنِ اعْبُدُوا اللَّهَ وَاجْتَنِبُوا الطَّاغُوتَ فَمِنْهُمْ مَنْ هَدَى اللَّهُ وَمِنْهُمْ مَنْ حَقَّتْ عَلَیْهِ الضَّلَالَةُ فَسِیرُوا فِی الْأَرْضِ فَانْظُرُوا کَیْفَ کَانَ عَاقِبَةُ الْمُکَذِّبِینَ ﴿۳۶﴾
Բոլոր ժողովուրդներն ունեցան իրենց մագերեները, ովքեր պատվիրեցին պաշտել Աստծուն և հրաժարվել անհնազանդ սատանայից: Աստված ոմանց առաջնորդեց , իսկ մյուսները մնացին մոլորության մեջ: Շրջեք ամբողջ աշխարհոմ և տեսեք, թե ինչ է եղել նրանց վախճանը, ովքեր ստախոս անվանեցին մեր մարգարեներին:
Աստված ամեն ինչ արել է, որպեսզի մարդիկ առաջնորդվեն, ուղարկել է մարգարեներ, որպեսզի ցույց տան ճիշտ ճանապարհը: Ճիշտ ճանապարհն Աստծուն հնազանդվելն է, իսկ սխալը`բռնատերերին ենթարկվելը: Բնականաբար, նրանք, ովքեր իրենց կամքով ընտրել են մարգարեների ուղին, արժանանում են աստվածային առաջնորդության շնորհին: Իսկ նրանք, ովքեր ժխտում են ճշմարտությունը և մոլորվում, իրենք են մեղավոր:
Այս այայից սովորում ենք
1. Բռնատիրության դեմ պայքարը մարգարեների ամենակարևոր գործերից է եղել:
2. Կրոնը չի կարող հեռու լինել քաղաքականությունից: Կրոնը միշտ էլ դեմ է եղել բռնությանը:
3. Աստծո ուսմունքները հասարակության և պատմության մասին, անփոփոխ են և կարելի է անցած պատմությունը վերհիշելով, ընտրել ճիշտ ճանապարհը:
Նահլ սուրայի 37-րդ այա
إِنْ تَحْرِصْ عَلَى هُدَاهُمْ فَإِنَّ اللَّهَ لَا یَهْدِی مَنْ یُضِلُّ وَمَا لَهُمْ مِنْ نَاصِرِینَ ﴿۳۷﴾
Եթե դու նրանց փրկելու եռանդով ես խանդավառված, իմացիր, որ Աստված երբեք չի առաջնորդելու իր կողմից մոլորեցվածներին և որ նրանք որևէ պաշտպան չեն ունենալու:
Այս այան, դիմելով մարգարեներին և հավատացյալներին, ասում է. "Մի սպասեք, որ բոլոր մարդիկ հավատքի գան և սիրտ մի ցավացրեք մոլորվածների համար, քանի որ նրանց կարծրամտությունը թույլ չի տա ընդունել ճշմարտությունը": Բնականաբար այս այան այն անհավատների մասին, է, ովքեր պայքարում են ճշմարտության և արդարության դեմ: Աստված նրանց սրտերը փականքի տակ է դրել ու նրանք չեն կարող առաջնորդվել: Բնականաբար կան նաև անհավատներ, ովքեր տգիտության հետևանքով են դարձել այդպիսին: Նրանք, որ առաջնորդվում են, պատասխանատու են վերջիններիս նկատմամբ, քանի որ պետք է ճշմատությունը նրանց ականջին հասցնեն: Փորձը ցույց է տալիս, որ արդյունքում մարդիկ հավատքի են գալիս և ընդունում աստվածային առաջնորդությունը:
Այս այայից սովորում ենք
1. Երբեմն մարդիկ այնպես են մոլորվում, որ իրենց համար փրկվելու հնարավորություն չեն թողնում:
2. Նրանց համար, ովքեր զրկվել են առաջնորդվելու հնարավորությունից, չպետք է սիրտ ցավացնել: Իսկ մյուսների համար չպետք է ջանք խնայել` ճշմարիտ ուղին ցույց տալու համար:
Աստված Ձեզ պահապան