Ելք դեպի լույս 454
Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Նահլ սուրայի 78-րդ այա
وَاللَّهُ أَخْرَجَكُمْ مِنْ بُطُونِ أُمَّهَاتِكُمْ لَا تَعْلَمُونَ شَيْئًا وَجَعَلَ لَكُمُ السَّمْعَ وَالْأَبْصَارَ وَالْأَفْئِدَةَ لَعَلَّكُمْ تَشْكُرُونَ
Աստված ձեզ դուրս բերեց ձեր մոր արգանդից` գիտակցությունից զուրկ վիճակով: Նա է, որ ձեզ տվեց ասելիք, լսելիք, տեսանելիք և սիրտ, որպեսզի երախտապարտ լինեք իրեն:
Այս այայում Աստված անդրադառնում է մարդու ամենակարևոր հատկություններից մեկին` ընկալելու հատկությանը: Այան ասում է. "Երբ ստեղծվեցիք ձեր մորից, ոչինչ չգիտեիք: Իսկ այն, ինչ գիտեք այսօր, ձեռք եք բերել ձեր ականջներով , աչքերով ու ուղեղով, որ Աստված է ձեզ պարգևել: Ուրեմն ինչու՞ չեք փառաբանում այս բարիքները:"
Այս այայից սովորոմ ենք
1. Մտածելով թերությունների մասին, մարդը պետք է մտածի նրա մասին, ինչ ունի և ինչը մարդու մեջ զարգացնում է փառաբանելու և շնորհակալ լինելու հատկությունը: Ոստի պիտի հիշենք, որ այսօր ունենք այն, ինչ չունեինք անցյալում:
2. Մարդն աչքեր, ականջներ և ուղեղ ունենալու բարիքը այն ժամանակ է փառաբանոմ, երբ փորձում է գիտություն ձեռք բերել: Աստված ասում է. "Դուք չգիտեիք և ես աչք ու ականջ տվեցի ձեզ, որ փառաբանեք, այսինքն գիտելիքներ ձեռք բերեք":
Նահլ սուրայի 79-րդ այա
أَلَمْ يَرَوْا إِلَى الطَّيْرِ مُسَخَّرَاتٍ فِي جَوِّ السَّمَاءِ مَا يُمْسِكُهُنَّ إِلَّا اللَّهُ إِنَّ فِي ذَلِكَ لَآيَاتٍ لِقَوْمٍ يُؤْمِنُونَ
Երբեևիցե նայե՞լ են այն թռչուններին, որոնք ճեղքում են մթնոլորտը /Աստծո հրամանով/ Միայն Աստված կարող է կասեցնել նրանց թռիչքը: Անտարակույս սա նշան է հավատացյալների համար:
Այս այայում նույնպես խոսվում է աստվածային բարիքների մասին: Աստված անդրադառնալով թռչուններին, ասում է . "Թռչունների թռիչքը երկնքում աստվածային ուժի նշաններից է: Աստված այս կենդանիներին այնպես է ստեղծել, որ կարողանան թռչել երկնքում: Երբեմն` կանոնավոր և երբեմն` խառը: Յուրաանչյուր թռչնի թևը համապատասխանում է նրա կշռին, ծավալներին ու պայմաններին: Եթե այսօր մարդը կարողանում է մեծ ու փոքր ինքնաթիռների միջոցով թռչել երկնքում, դա սովորել է թռչուններից: Եվ բոլոր սրընթաց օդանավերում օգտագործվել է թռչունների թռչելու տեխնիկան: Աստված այս այայում ասում է, որ Աստված թռչուններին պահում է երկնքում: Եվ դա նշանակում է, որ Աստված բնության մեջ հաստատել է որոշակի օրենքներ, որպեսզի թռչունը կարողանա մնալ երկնքում և չընկնի:
Այս այայից սովորում ենք
1. Մարդը պետք է արաչագործության և թռչունների մասին խորհի, որպեսզի հասկանա, թե ինչպես է իրականացել Աստծո կամքը:
2. Բոլոր մարդիկ տեսնում են թռչունների թռիչքը: Սակայն նրանք, ովքեր հավատում են Աստծուն, այդ թռիչքը տեսնելով ավելի են ամրապնդվում իրենց հավատքի մեջ:
Նահլ սուրայի 80-րդ այա
وَاللَّهُ جَعَلَ لَكُمْ مِنْ بُيُوتِكُمْ سَكَنًا وَجَعَلَ لَكُمْ مِنْ جُلُودِ الْأَنْعَامِ بُيُوتًا تَسْتَخِفُّونَهَا يَوْمَ ظَعْنِكُمْ وَيَوْمَ إِقَامَتِكُمْ وَمِنْ أَصْوَافِهَا وَأَوْبَارِهَا وَأَشْعَارِهَا أَثَاثًا وَمَتَاعًا إِلَى حِينٍ
Աստված ձեզ տվել է տներ բնակվելու համար: Նա ձեզ տալիս է կենդանիների մորթիները, որպեսզի դրանցով վրաններ շինեք և չվելու ժամանակ և բնակվելու ժամանակ հեշտությամբ դրանք տեղափոխեք: Ձեր կենդանիների բուրդը և մազը ձեզ համար ծառայում են որպես գործիքեր, որոնց օգտագործում եք որոշ ժամանակաշրջանում:
Այս այան խոսում է չորքոտանիների բարիքների մասին, ինչպես` կաշին և բուրդը և թե ինչ դեր են դրանք կատարում կենդանու կյանքում: Այսօր բազմաթիվ արհեստական նյութեր են ստեղծվել: Սակայն լավագույն իրերը ստեղծվում են բնական մորթուց ու կաշվից: Զարգացած աշխարհում լավագույն վրաններն այն վրաններն են, որ ստեղծվել են կենդանու մազերից, իսկ լավագույն կոշիկները, նրանք, որ կարվել են բնական մորթուց: Բացի այդ, լավագույն գորգերը նույնպես գործվում են բնական մազից: Գորգագործները ոչ միայն օգտվում են կենդանիների բարիքներից, այլ դրանից շահույթ են ստանում:
Այս այայից սովորում ենք
1. Կենդանների դերը մարդու կյանքում շատ մեծ է: Սակայն մարդը շատ քիչ դեր ունի նրանց կյանքում: Քանի որ առանց մարդու էլ նրանք կշարունակեն իրենց կյանքը:
2. Աստված մարդուն ցույց է տվել, թե ինչպես կարելի է բնության բարիքները օգտագործել, ինչը աստվածային կամքի ու իմաստնության նշան է:
Աստված Ձեզ պահապան