Ապրիլ 26, 2020 02:05 Asia/Yerevan

Հանուն գթած  և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Նահլ սուրայի 85 և 86-րդ այաներ

وَإِذَا رَأَى الَّذِينَ ظَلَمُوا الْعَذَابَ فَلَا يُخَفَّفُ عَنْهُمْ وَلَا هُمْ يُنْظَرُونَ 

وَإِذَا رَأَى الَّذِينَ أَشْرَكُوا شُرَكَاءَهُمْ قَالُوا رَبَّنَا هَؤُلَاءِ شُرَكَاؤُنَا الَّذِينَ كُنَّا نَدْعُو مِنْ دُونِكَ فَأَلْقَوْا إِلَيْهِمُ الْقَوْلَ إِنَّكُمْ لَكَاذِبُونَ 

Այն ժամանակ չարերը պիտի տեսնեն, թե ինչ տեսակ չարչարանքներ են պատրաստված իրենց համար: Բայց չեն կարողանալու դրանք մեղմացնել ոչ էլ գոնե մեկ վայրկան դանդաղեցնել: 
Երբ կռապաշտները տեսնեն իրենց պաշտած կուռքերը, պիտի ասեն Տեր, ահա այն չաստվածները, որոնց մենք ապավինեցինք: Բայց այդ չաստվածները պիտի պատասխանեն. դուք ստախոսներ եք:

Այս այաները խոսում են հանդերձյալ կյանքում  կռապաշտների ու չարագործների վիճակի մասին: Այաներում ասվում է, որ Աստծո պատիժը ոչ ուշանում է և ոչ էլ մեղմանում: Այաներն ասում  են. "Այնտեղ անհավատության ու կռապաշռտության համար որևէ պատրվակ չի ընդունվելու: Նույնիսկ այն կուռքերը, որոնց կռապաշտներն իրենց անհավատության ու մոլորության պատճառ են համարում, հանդերձյալ կյանքում խոսելուհնարավորություն են ստանալու և իրենց ազատելու են կռապաշտների մեղադրանքներից: Կուռքերն ասելու են . "Դուք ստում եք: Ձեր մոլորվածության պատճառը հենց ձեր կարծրամտությունն ու թշնամանքն էր ու նաև մարգարեի խոսքին հետևելու փոխարեն ցոփ կյանք վարելու ձեր ցանկությունը: Դուք պաշտում էիք ոչ թե մեզ, այլ ձեր ցանկությունները": Իհարկե հանդերձյալ կյանքի նկարագրությունը տարբեր աղբյուրներում տարբեր է: Որոշ աղբյուրներում ասվում է, որ անհավատների շուրթերին փականք է դրվելու և մարդու մարմնի մյուս անդամներն են վկայություն տալու: Իսկ այլ աղբյուրներ ասում են, որ այնտեղ խոսելու հնարավորություն տրվելու է, սակայն որևէ պատճառաբանություն կամ արդարացում չի ընդունվելու: Հենց այդ պատճառով էլ ոմանք իրենց մեղքը բարդում են սատանայի վրա: Սատանան ի պատասխան ասում է. "Ես ձեզ չեմ պարտարդել մեղք գործել: Ես միայն գայթակղել եմ ձեզ":

Այս այաներից սովորում ենք

1. Անհավատության ու աստվածային պատժի պատճառը հենց մարդն է, ով ինքն իր նկատմամբ բռնություն է գործադրում: Աստված որևէ մեկին անտեղի չի պատժում:

2. Կուռքերը հանդերձյալ կյանքում խոսելու են և այդ պատճառով էլ անհավատներն այնտեղ որևէ մեկին չունեն, որին կարողանան ապավինել:

 

Նահլ սուրայի 87 և 88 -րդ այաներ

وَأَلْقَوْا إِلَى اللَّهِ يَوْمَئِذٍ السَّلَمَ وَضَلَّ عَنْهُمْ مَا كَانُوا يَفْتَرُونَ 

الَّذِينَ كَفَرُوا وَصَدُّوا عَنْ سَبِيلِ اللَّهِ زِدْنَاهُمْ عَذَابًا فَوْقَ الْعَذَابِ بِمَا كَانُوا يُفْسِدُونَ 

Այդ ժամանակ (կռապաշտները) պիտի հնազանդություն հայտնեն Աստծուն և այն ամեն ստերը,որ( Աստծուն) էին վերագրում պիտի անհետանա:
Այն անհավատը, որ (իր նմաններին փրկության ճանապարհից) մոլորեցնում է, ամենախիստ պատիժներն է կրելու, որովհետև նա ապականող է:

Այս այաները խոսում են այն մասին, թե ի վերջո ինչ է լինելու հանդերձյալ կյանքում անհավատների ճակատագիրը: Այաներն ասում են. "Երբ նրանց երևակայական չաստվածներն իրենց պաշտողներից հրաժարվում են, վերջիններս պարտավորված հանձնվում են և այլևս ոչինչ չեն կարողնում ասել: Նրանք այլևս պաշտպան ու ապավեն չունեն աստվածային պատժից: Սակայն նրանք, ովքեր մարդկանց  մոլորեցրել են և մյուսներին հրավիրել, որ անհավատ դառնան, ավելի խիստ պատժի են ենթարկվելու:"

Այս այաներից սովորում ենք

1. Նրանք, ովքեր չեն խոնարհվում Աստծո ու նրա պատվիրանների առջև, հանդերձյալ կյանքում պարտավոր են խոնարհվել: Սակայն այլևս օգուտ չի լինելու:

2. Անհավատությունն ու կռապաշտությունը հասարակության մեջ տարածում են անբարոյականությունը: Անբարոյականները նրանք չեն, ովքեր խաթարում են հասարակության ավտանգությունը, այլ նրանք, որ խաթարում են հասարակության գաղափարական անվտանգությունն ու մոլորեցնում մարդկանց:

Նահլ սուրայի 89-րդ այա

وَيَوْمَ نَبْعَثُ فِي كُلِّ أُمَّةٍ شَهِيدًا عَلَيْهِمْ مِنْ أَنْفُسِهِمْ وَجِئْنَا بِكَ شَهِيدًا عَلَى هَؤُلَاءِ وَنَزَّلْنَا عَلَيْكَ الْكِتَابَ تِبْيَانًا لِكُلِّ شَيْءٍ وَهُدًى وَرَحْمَةً وَبُشْرَى لِلْمُسْلِمِينَ 

Մի օր յուրաքանչյուր ազգից վկա պիտի վեր հանենք:Իսկ քեզ( Ով Մարգարե) պիտի վկայություն կանչենք նրանց դեմ: Քեզ ուղակեցինք այս գիրքը, որում բացատրվածեն ամեն ինչ: Այն Մեր գթության ապացույցն է և ուղղություն է տալիս և ուրախ լուրեր ավետում նրանց, ովքեր ապավինում են Աստծո կամքին:

Այս այան անդրադառնում է երկու խնդրի: Նախ այն, որ հանդերձյալ կյանքում կան վկաներ և իսլամի մարգարեն այնտեղ բոլոր վկաների վկան է: Սա ցույց է տալիս, թե իսլամի մարգարեն ինչպիսի դիրք ունի ոչ միայն մարդկանց, այլ բոլոր մարգարեների միջև: Առաջնորդները Աստծո կամոք տեղյակ են մարդկանց խոսքերից ու վարքից: Երկրորդ խնդիրն այն է, որ Ղուրանը շատ մեծ նշանակություն ունի մարդկանց դեպի ճիշ ճանապարհ առաջնորդելու հարցում: Աստված Ղուրանն ուղակել է, որպեսզի մարդիկ կարողանան իրարից զատել ճիշտն ու սխալը: Եվ դա մարդկանց նկատմամբ աստվածային գթության ապացույցն է: Իհարկե, այստեղ միայն մուսուլմանները, ովքեր հավատում են այս գրքին, կստանան աստվածային գթությունը

Այս այայից սովորում ենք

1. Աստծո մարգարեները հսկում են աշխարհիկ կյանքում մահկանացուների գործերը, որպեսզի հանդերձյալ կյանքում վկայություն  տան նրանց մասին:

2. Ղուրանը համապարփակ գիրք է, որտեղ կան բոլոր նախադրյաները` մարդու առաջնորդության համար:

Աստված Ձեզ պահապան