Ելք դեպի լույս 458
Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Նահլ սուրայի 93-րդ այա
وَلَوْ شَاءَ اللَّهُ لَجَعَلَكُمْ أُمَّةً وَاحِدَةً وَلَكِنْ يُضِلُّ مَنْ يَشَاءُ وَيَهْدِي مَنْ يَشَاءُ وَلَتُسْأَلُنَّ عَمَّا كُنْتُمْ تَعْمَلُونَ
Եթե Աստված ցանկանար, բոլոր մարդիկ միևնույն կրոնից կլինեին: Սակայն նա մոլորեցնում է ում ցանկանա և դեպի փրկություն առաջնորդում ում ցանկանա: Մի օր ձեզանից հաշիվ է պահանջելու ձեր բոլոր արարքների համար:
Այս այան անդրադառնում է շատ կարևոր խնդրի, որը վերաբերում է Աստծո և մարդու միջև հարաբերությանն ասելով, որ Աստված չի ցանկանում, որ մարդիկ ստիպողաբար հավատքի գան: Աստված ցանկանում է , որ մարդիկ իրենց կամքով ընդունեն որևէ կրոն: Բայց քանի որ բոլոր մարդիկ մի կրոն կամ գաղափար չեն ընդունում, նրանք չունեն ընդհանուր կրոն: Իհարկե Աստված բոլոր մարդկանց համար ստեղծել է առաջնորդվելու հնարավորություն: Ընդհանրապես, մարդը բնազդաբար ու բանականորեն ցանկանում է, որ իրեն ճիշտ առաջնորդեն: Մյուս կողմից դրան ավելանում են մարգարեների ու երկնային գրքերի օգնությունը, որոնք մարդուն ճիշտ ճանապարհ են ցույց տալիս: Այս ամենը մարդու համար հնարավորություն են ստեղծել, որպեսզի սխալը ճշտից զատի: Սակայն նա, ով ցանկանում է մոլորվել, Աստված նրան չի արգելում շարունակել իր ճանապարհը և հակառակը`Աստված մշտապես օգնում է նրանց, ովքեր ցանկանում են ճիշտ ճանապարհ ընտրել: Սակայն պետք է հավելել, որ յուրաքանչյուր մարդ պետք է կրի իր որոշումների պատասխանատվությունը: Ու չնայած մարդն ինքն է կայացնոմ իր որոշումը, սակայն հանդերձյալ կյանքում իր ընտրությոնների համար՝ սխալ թե ճիշտ, կանգնում է Աստծո առջև ու պետք է պատասխան տա:
Այս այաներից սովորում ենք
1. Աստված մարդկանց ընտրության հնարավարություն է տվել, որպեսզի ընտրեն իրենց ճանապարհը:
2. Մարդիկ դատաստանի օրը հարցաքննության են ենթարկվում իրենց բոլոր որոշումների համար:
Նահլ սուրայի 94 և 95-դ այաներ
وَلَا تَتَّخِذُوا أَيْمَانَكُمْ دَخَلًا بَيْنَكُمْ فَتَزِلَّ قَدَمٌ بَعْدَ ثُبُوتِهَا وَتَذُوقُوا السُّوءَ بِمَا صَدَدْتُمْ عَنْ سَبِيلِ اللَّهِ وَلَكُمْ عَذَابٌ عَظِيمٌ
وَلَا تَشْتَرُوا بِعَهْدِ اللَّهِ ثَمَنًا قَلِيلًا إِنَّمَا عِنْدَ اللَّهِ هُوَ خَيْرٌ لَكُمْ إِنْ كُنْتُمْ تَعْلَمُونَ
Երբեք կեղծարարության համար մի երդվեք: Գուցե ձեր հաստատուն ոտքերը սայթաքեն և ձեզ ուղեկցի դժբախտությունը, գուցե պատժվեք (մարդկանց) փրկության ճանապարհից մոլորեցնելու համար: գուցե չարչարանքների ենթարկվեք:
Շահի համար աստվածային պայմանը մի վաճառեք: Աստված ձեզ համար թանկագին վարձատրություն է վերապահել:Եթե իմանայիք:
Այս այաները ևս մեկ անգամ ընդգծում են երդման ու պայմանի կարևորությունն, ասելով . Նրանք, ովքեր չարաշահում են երդումը, որպեսզի հասնեն իրենց աշխարհիկ նպատակներին, պատճառ են դառնում, որպեսզի մյուսների հավատքը թուլանա և նրանք սայթաքեն: Այան ասում է. "Դուք, որ մարդկանց մլորեցնում եք Աստծո ճանապարհից, աշխարհիկ կյանքում եք կանգնելու դժվարությունների առջև, իսկ հանդերձյալ կյանքում պատժվելու եք: Ուստի Աստծո անվան հետ առևտուր մի արեք`ավելի մեծ շահույթ ստանալու համար:"
Այս այաներից սովորում ենք
1. Երբեմն որոշ մեղքեր պատճառ են դառնում, որ մարդն ուրիշ մեղքեր գործի: Իհարկե, մարդը պետք է ճանաչի դրանք և թույլ չտա, որ այդպես լինի:
2. Չպետք է թույլ տալ, որ մարդկանց հավատքը թուլանա: Պետք է կանխարգելել դա:
Նահլ սուրայի 96-րդ այա
مَا عِنْدَكُمْ يَنْفَدُ وَمَا عِنْدَ اللَّهِ بَاقٍ وَلَنَجْزِيَنَّ الَّذِينَ صَبَرُوا أَجْرَهُمْ بِأَحْسَنِ مَا كَانُوا يَعْمَلُونَ
Ձեր վայելքներն անցողիկ են, Բայց Աստծո շնորհած վայելքները` հավետ: Նրանք, որ համբերությամբ սպասոմ են, իրենց արած բարի գործի համապատասխան պիտի վարձատրվեն:
Այս այան նրանց մասին է, ովքեր իրենց շահույթի համար կրոնը ծաղրի են ենթարկում, կրոնի սրբապղծությունը խաղի են վերածում և հանդերձյալ կյանքի դիմաց ընտրում են աշխարհիկ կյանքը: Այան ասում է. "Նույնիսկ եթե մարդը նման քայլեր կատարի և հասնի աշխարհիկ հաճույքներին, միթե չգիտի, որ մարդու կյանքն աշխարհոմ շատ կարճ է և այն, ինչ նա ձեռք է բերում, շատ շուտ ոչնչանում է: Դա այն դեպքում, որ եթե մարդն Աստծո հետ առևտուր անի, նրա բարի գործերը մշտապես պահպանվում են": Իհարկե, բնական է, որ անթույլատրելի արարքներից հրաժարվելն ամուր կամք է պահանջոմ ու բոլորի գործը չէ: Ուստի այան ասում է. "Նրանք, որ անթույլատրելի արարքներ չեն կատարում, ընդունում են բոլոր տեսակի զրկանքներն ու տանջանքները, մեծ վարձատրություն են ստանալու Աստծո կողմից:"
Այս այայից սովորում ենք
1. Դժվար է հավատարիմ մնալ Աստծո հետ կապած պայմանին և հրաժարվել անթույլատրելի արարքներից: Դրա համար մարդը պետք է պայքարի ցոփ կյանքի գայթակղությունների դեմ: Իսկ երբ մարդը զրկում է իրեն ցոփ կյանքից, ձեռք է բերում հանդերձյալ կյանքի երջանկությունը:
2. Ասում են, որ մարդու լավագույն հաճախորդն Աստված է: Քանզի Աստված ամենաէժան ապրանքն ամենաբարձր գնով գնում է ու փրկում մարդուն:
Աստված Ձեզ պահապան