Ելք դեպի լույս 462
Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Նահլ սուրայի 108 և 109-րդ այաներ
أُولَئِكَ الَّذِينَ طَبَعَ اللَّهُ عَلَى قُلُوبِهِمْ وَسَمْعِهِمْ وَأَبْصَارِهِمْ وَأُولَئِكَ هُمُ الْغَافِلُونَ
لَا جَرَمَ أَنَّهُمْ فِي الْآخِرَةِ هُمُ الْخَاسِرُونَ
Աստված փակել է նրանց սրտերը, ականջները և աչքերը: Նրանք քնած են անհոգ քնով:
Անկասկած նրանք դժբախտ են լինելու հանդերձյալ կյանքում:
Այս այաներն ասում են. "Նրանք, ովքեր ցոփ ու շվայտ կյանքի գերին են դառնում, այլևս չեն կարող ոչ մի ճշմարտություն ընկալել և հեռանոմ են ոչ նյութական կյանքից: Բնականաբար, նրանք, ովքեր հայտնվեն այս վիճակում, հանդերձյալ կյանքում ոչ մի օգուտ չեն քաղելու և վնասվելու են:
Այս այաներից սովորում ենք
1. Եթե մարդը գերի գնա նյութապաշտությանը, զրկվելու է աստվածային առաջնորդությունից:
2. Վնասվողը նա չէ, ով կորցրել է կյանքը, այլ նա, ով հանդերձյալ կյանքում է կորցրել ամեն ինչ:
Նահլ սուրայի 110-րդ այա
ثُمَّ إِنَّ رَبَّكَ لِلَّذِينَ هَاجَرُوا مِنْ بَعْدِ مَا فُتِنُوا ثُمَّ جَاهَدُوا وَصَبَرُوا إِنَّ رَبَّكَ مِنْ بَعْدِهَا لَغَفُورٌ رَحِيمٌ
Բայց նրանք, որ բռնապետության պատճառով գաղթեցին իրենց երկրից և կռվեցին Աստծո դատի համար, համբերությամբ կրեցին ամեն տեսակ նեղություններ, արժանանալու են աստվածային գթության:
Այս այան խոսում է նրանց մասին, որ Մեքքայի անհավատների խոշտանգումների ու բռնությունների պատճառով տեղափոխվել են Մեդինա, որ պահպանեն իրենց կրոնն ու ուսմունքը: Նախորդ այաներում Աստված ասաց. "Նրանք, որ խոշտանգումների տակ պարտավորված ասել են, թե իրենք անհավատ են, դեռևս անհավատ չեն դարձել և Աստված նրանց չի պատժելու: Այս այան ասում է. Նրանք ովքեր բռնությունների հետևանքով պարտավոր եղան գաղթել Մեքքայից, ներում են ստանալու: Քանզի նրանք պարտավոր էին գաղթելով պահպանել իրենց հավատքը: Բնականաբար, նա, ով գաղթում է, ընդունում է նաև դժվարությունները և պարտավոր է ամրապնդել իր տոկունությունը:"
Այս այայից սովորում ենք
1. Երբ որևէ վայրում կրոնի պահպանությունը դժվարացավ, պետք է այդտեղից գաղթել : Մարդը չպետք է ասի, թե ինքը պարտավորված հրաժարվել է իր կրոնից: Դա ճիշտ արդարացում չէ:
2. Աստծո շնորհը ստանալու համար պետք է լինել համբերատար ու դիմացկուն:
Նահլ սուրայի 111-րդ այա
يَوْمَ تَأْتِي كُلُّ نَفْسٍ تُجَادِلُ عَنْ نَفْسِهَا وَتُوَفَّى كُلُّ نَفْسٍ مَا عَمِلَتْ وَهُمْ لَا يُظْلَمُونَ
Գալու է մի օր, երբ յուրաքանչյուրն իրեն պիտի պաշտպանի և ստանա իր գործերի համապատասխան վարձքը: Ոչ ոքի նկատմամբ անարդարություն չի լինելու:
Մարդը հաճախ հրաժարվում է իր իսկությունից, տրվելով ցոփ ու շվայտ կյանքին: Սակայն այդ ժամանակ հանդերձյալ կյանքում մարդու ձեռքը դատարկ է: Ուստի նա կենտրոնացած է այն բանի վրա, որ պաշտպանի իրեն ու փրկվի: Բոլորը գիտեն, որ հանդերձյալ կյանքում մարդիկ հարցաքննվում են իրենց արած գործով ու մարդը դատվում է ըստ իր գործերի: Բնականաբար շատ մարդկանց իրենց բարի գործը փրկություն է բերում: Ուստի նրանք փորձում են պաշտպանվել` արդարացնելով իրենց սխալ արարքները: Եվ շատ մարդիկ ժխտում են, որ մեղք կամ հացնանք են գործել: Նրանք մոռանոմ են, որ Աստված գիտի, թե ով ինչ է արել: Ոմանք իրենց մեղքերի համար մեղադրում են ուրիշներին կամ իրենց ղեկավարներին: Սակայն դա էլ ընդունված չէ և յուրաքանչյուր մարդ պատասխանատու է իր արարքի համար: Ոմանք էլ սատանային են մեղադրում, այն դեպքում, երբ սատանան հրաժարվել է պատասխանատվությունից և ասում է, որ միայն գայթակղել է մարդկանց ու նրանք իրենք են ցանկացել մեղք գործել: Ուրեմն կարելի է ասել, որ դատաստանի օրը մարդը փրկվելու հնար չունի և նրան դատում են միան իր արարքի համար
Այս այայից սովորում ենք
1. Հանդերձյալ կյանքում յուրաքանչյուր մարդ մտածում է իր փրկության մասին, պաշտպանելով իր արարքնեը: Սակայն դա ապարդյուն է:
2. Մեր լավ կամ վատ, մեծ կամ փոքր գործերի հետևանքները չեն ոչնչանում: Դրանք գրանցվում են հանդերձյալ կյանքում:
Աստված Ձեզ պահապան