Մայիս 18, 2020 03:32 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Նահլ սուրայի 116 և 117-րդ այաներ

مَتَاعٌ قَلِيلٌ وَلَهُمْ عَذَابٌ أَلِيمٌ 

وَعَلَى الَّذِينَ هَادُوا حَرَّمْنَا مَا قَصَصْنَا عَلَيْكَ مِنْ قَبْلُ وَمَا ظَلَمْنَاهُمْ وَلَكِنْ كَانُوا أَنْفُسَهُمْ يَظْلِمُونَ

Զգուշացեք սուտ խոսելիս և մի ասեք, թե այս ինչ բանը թույլարտված է, այն ինչ բանն արգելված: Ստախոսները երբեք չեն փրկվելու:
(Նման մարդիկ) միայն կարճատև վայելքներ են ունենալու ու ենթարկվելու են հավիտենական չաչարանքների:

Այս այաները դիմելով սնոտիապաշտներին ու կռապաշտներին ասում են. "Ինչո՞ւ եք Աստծո վճիռների մասն անտեղի կարծիք հայտնում և այն ինչը ցանկանում եք, ընդունելի կամ անընդունելի  համարում: Մի՞թե չգիտեք, որ դա նշանակում է խեղաթյուրել Աստծո վճիռները: Նա, ով այդպես է վարվում, ոչ այս աշխարհում է բարիք ստանալու և ոչ էլ հանդերձյալ կյանքում: Իսկ նրա տեղը հանդերձյալում դժոխքի կրակն է":  Իհարկե պարզ է, որ այս այաները միայն Մեքքայի կապաշտներին չեն վերաբերում: Այսօրվա զարգացած աշխարհում նույնպես, ոմանք վավերացնում են օրենքներ, որոնք դեմ են  աստվածային օրենքներին: Նրանք ընդունելի են համարում այն ամենն, ինչն Աստված անընդունելի է համարում: Այս այաների համաձայն, նման մարդիկ չեն փրկվելու:

Այս այաներից սվորում ենք

1. Միայն աստված է որոշում, թե ինչն է ընդունելի և ինչն անընդունելի: Եվ այս կապակցությամբ որևէ կարծիք դեմ է Աստծո վճռին:

2. Երկրում աստվածային վճիռների վերաբերյալ բազմաթիվ նորամուծությունների ու սնոտիապաշտությունների պատճառն այն է, որ ոմանք փորձում են այդպիսով ցոփ կյանք վարել:

 Նահլ սուրայի 118-րդ այա

وَعَلَى الَّذِينَ هَادُوا حَرَّمْنَا مَا قَصَصْنَا عَلَيْكَ مِنْ قَبْلُ وَمَا ظَلَمْنَاهُمْ وَلَكِنْ كَانُوا أَنْفُسَهُمْ يَظْلِمُونَ

Մենք հրեաներին ագելեցինք այն կերակուրները, որոնց մասին քեզ ասել ենք: Մենք անօրինությամբ չվարվեցինք նրանց հետ: իրենք էին որ իրենց հանդեպ անարդար եղան:

Այս այան ասում է. "Մենք հրեաների համար հավելյալ կերպով որոշ բաների կիրառումն անընդունելի համարեցինք, որպես պատիժ: Իսկ նույնը ոչ հրեաների համար ընդունելի համարեցինք": Մի խոսքով, կային ուտեստներ, որոնց օգտագործումն արգելված չէր: Սակայն հրեաների համար որպես պատիժ, դրանք արգելված էին, իսկ մյուս ազգերի համար`ոչարգելված:  

Այս այաներից սովորում ենք

1. Աստվածային պատիժները   չարիք չեն իր արարածների նկատմամբ: Այդ մարդիկ իրենք են իրենց նկատմամբ չարիք գործում:

2. Այն, ինչ Աստված անընդունելի է համարում, կարելի է բաժանել երկու մասի: Դրանց մի մասը մշտական են և որոշները` ժամանակավոր: Դրանք կիրառվում են կոնկրետ խմբի համար` կոնկրետ ժամանակում:

Նահլ սուրայի 119-րդ այա

ثُمَّ إِنَّ رَبَّكَ لِلَّذِينَ عَمِلُوا السُّوءَ بِجَهَالَةٍ ثُمَّ تَابُوا مِنْ بَعْدِ ذَلِكَ وَأَصْلَحُوا إِنَّ رَبَّكَ مِنْ بَعْدِهَا لَغَفُورٌ رَحِيمٌ

Նրանք, որ տգիտության հետևանքով մեղք գործելուց հետո վերադառնան դեպի Աստված և առաքինի գործեր անենաստվածային գթության կարժանանան:

Այս այան Ղուրանի առանցքային այաներից է` ապաշխարանքի ու մեղքերի թողության մասին: Այայում Աստված իր բոլոր արարածներին պատգամում է, որ նա, ով սխալ արարք գործի ու տգիտությունից ելնելով մեղք գործի, պետք է իմանա, որ իր առջև բաց է ապաշխարելու ճանապարհը: Եթե այդ մարդը զղջա ու փորձի հատուցել իր մեղքը բարի գործեր կատարելով, Աստված նրան ներելու է և արժանացնելու իր բարիքներին: Հատկանշական է, որ այս  և Ղուրանի ևս երկու այաներում օգտագործվել է տգիտություն բառը, որն այստեղ ավելի շուտ նշանակում է այն, որ  մարդը ենթարկվելով արտաքին գայթակղություններին, մեղք է գործում, սակայն հետո զղջում է: Սակայն նա, ով շարունակում է  մեղք գործել ու չի զղջում, բնականաբար զրկվելու է աստվածային բարիքներից:

Այս այայից սովորում ենք

1. Իսլամում չկա փակուղի: Աստված բոլորի համար բաց է թողել վերադարձի  ճանապարհը:

2. Իսկական ապաշխարանքը պետք է լինի բարի գործով: Միայն տխրությամբ մարդը չի կարող ցույց տալ, թե զղջում է  իր արարքի համար:

Աստված Ձեզ պահապան