Մայիս 18, 2020 03:50 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Նահլ սուրայի 120-րդ այա

إِنَّ إِبْرَاهِيمَ كَانَ أُمَّةً قَانِتًا لِلَّهِ حَنِيفًا وَلَمْ يَكُ مِنَ الْمُشْرِكِينَ

Աբրահամը (միայնակորեն) մի ժողովուրդի էր հավասար: Նա հնազանդվեց Աստծուն, պաշտեց միակ Աստծուն և մերժեց կռապաշտությունը:

Այս սուրայի վերջին այաներում ներկայացվում են այն ծառաները, ովքեր փառաբանում են Աստծուն: Աստծուն հնազանդ ծառաներից էր Աբրահամը, ով երբեք չդարձավ կռապաշտ: Այայի սկզբում Աբրահամը ներկայացվում է որպես մի ժողովուրդ:  Գուցե այն պատճառով, որ Աբրահամը միայնակորեն ուներ այն բոլոր յուրահատկությունները, որ պետք է ունենար մի ժողովուրդ: Կամ այն պատճառով, որ համբերությամբ ու տոկոնությամբ մի ժողովրդի հրավիրեց դեպի Աստված ու ինչպես մի ժողովուրդ, կանգնեց Աստծո առաջ:

Այս այայից սովորում ենք

1. Կարևորը քանակը կամ բազմությունը չէ: Երբեմն մի հավատացյալ ու աննկուն մարդ կարող է մի ժողովրդի չափ արժեք ունենալ:

2. Այն, ինչն արժևորում է մարդուն, ազնիվ ու գիտակցաբար ծառայությունն է Աստծուն և խոնարհումը նրա հրամաններին:

Նահլ սուրայի 121 և 122-րդ այաներ

شَاكِرًا لِأَنْعُمِهِ اجْتَبَاهُ وَهَدَاهُ إِلَى صِرَاطٍ مُسْتَقِيمٍ 

وَآتَيْنَاهُ فِي الدُّنْيَا حَسَنَةً وَإِنَّهُ فِي الْآخِرَةِ لَمِنَ الصَّالِحِينَ

Նա երկնային շնորհների նկատմամբ երախտագետ լինելու համար եղավ Տիրոջ ընտրյալը և առաջնորդվեց դեպի փրկության ճանապարհ:
Մենք նրան ողողեցինք երկնային շնորհներով և հանդերձյալ կյանքում նրան դասեցինք արդարների շարքին:

Այս այաները վերաբերում են Աբրահամի առաքելությանը: Դրանք ասում են, որ Աբրահամը փառաբանող ծառա էր: Աստված նրան ընտրեց մյուս արարածներից ու առաջնորդեց նրան դեպի ճշմարիտ ճանապարհ, որն Աստծո ճանապարհն է: Բնականաբար, նա, ով ստանում է  աստվածային առաջնորդությունը, և' աշխարհիկ և' հանդերձյալ կյանքում ունենալու է արժանավայել կյանք: Պարզ է, որ այն ամենն ինչ Աստված նվիրեց Աբրահամին, նրա արժանիքների պատասխանն էր: Նա ճշմարիտ էր, ազնիվ ու փառաբանում էր Աստծո բարիքները: Եվ սրանք այն հատկություններից են, որոնք ձեռք բերելը հեշտ չէ: Եվ Աբրահամը կարողացավ բոլոր փուլերից անցնել ու դառնալ Աստծո ընտրյալը:

Այս այաներից սովորում ենք

1. Մարդն Աստծո բարիքները ստանում է  իր արժանիքների համաձայն:

2. Աստված առաջնորդում է փառաբանող մարդուն ու փրկում մոլորությունից:

Նահլ սուրայի 123-րդ այա

ثُمَّ أَوْحَيْنَا إِلَيْكَ أَنِ اتَّبِعْ مِلَّةَ إِبْرَاهِيمَ حَنِيفًا وَمَا كَانَ مِنَ الْمُشْرِكِينَ

Մենք քեզ ներշնչեցինք, որպեսզի հետևես աստվածապաշտ Աբրահամի կրոնին: Նա կռապաշտներից չէր:

Այն կարևոր առանձնահատկություններից, որ Աստված ընծայեց Աբրահամին, այն էր, որ նրա կրոնն ու ուսմունքը համաշխարհային դարձրեց ու բոլոր մարգարեները, այդ թվում նաև Իսլամի մարգարեն, նրանից հետո առաքելություն ստացան հետևել Աբրահամին: Ուստի Իսլամի ուսմունքների մեծ մասը հիմնված են Աբրահամի ուսմունքների վրա, ինչը շեշետել է նաև Իսլամի մարգարեն:

Այս այայից սովորում ենք

1. Բոլոր մարգարեների ուղին մեկ է եղել: Ուստի բոլոր մարգարեներն Աբրահամից հետո պարտավոր են եղել հետևել նրա ուսմունքներին:

2. Կռապաշտության վտանգը մեծ է և հենց այդ պատճառով էլ Աստված մի քանի այաներում շեշտել է Աբրահամի կռապաշտ չլինելը:

Նահլ սուրայի 124-րդ այա

إِنَّمَا جُعِلَ السَّبْتُ عَلَى الَّذِينَ اخْتَلَفُوا فِيهِ وَإِنَّ رَبَّكَ لَيَحْكُمُ بَيْنَهُمْ يَوْمَ الْقِيَامَةِ فِيمَا كَانُوا فِيهِ يَخْتَلِفُونَ

Շաբաթ օրը (որպես ոչ աշխատանքային օր)հաստատվել է նրանց համար, ովքեր վիճում էին այս մասին: նա հարության օրը դատելու է նրանց վիճահարույց խնդիրները:

Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ բոլոր մարգարեները հետևել են Աբրահամին և ուրբաթ օրվա արձակուրդը սկիզբ է առել Աբրահամի ուսմունքներից: Ուրեմն հարց  է ծագում, թե ինչու՞ են հրեաները հանգստանում շաբաթ օրը: Այս այան ի պատասխան ասում է. Շաբաթ օրվա արձակուրդը համարվում է  պատիժ հրեաների համար, որի շուրջ առկա են տրաձայնություններ: Որոշները ընդունեցին այդ պատիժը, իսկ որոշները շարունակեցին աշխատել շաբաթ օրը:"

Այս այայից սովորում ենք

1. Աստծո որոշ վճիռները նախորդ ժողովուրդների համար սահմանվել են որպես պատիժ: Ուստի դրանք չեն պատկանում ու վերաբերում բոլոր ժողովուրդներին:

2. Իսկական դատավորն Աստված է և ճշմարիտ դատավարությունն իրականացվոմ է հանդերձյալ կյանքում:

Աստված Ձեզ պահապան