Ելք դեպի լույս 467
Հանուն գթած և ողորմած Աստծո Ավարտվեց Նահլ սուրան և սկսում ենք Ասրա սուրայի մեկնաբանությունը մատչելի մեկնաբանությամբ ՝ Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ:
Նախ սուրայի առաջին այան
سُبْحَانَ الَّذِی أَسْرَى بِعَبْدِهِ لَیْلاً مِّنَ الْمَسْجِدِ الْحَرَامِ إِلَى الْمَسْجِدِ الأَقْصَى الَّذِی بَارَکْنَا حَوْلَهُ لِنُرِیَهُ مِنْ آیَاتِنَا إِنَّهُ هُوَ السَّمِیعُ البَصِیرُ
Գովյալ է Աստված, որ գիշերով իր ծառային տեղափոխեց Մեքքայի նվիրական տաճարից Երուսաղեմի հեռավոր տաճարը, որի շրջապատը օրհնեցինք, որպեսզի նրան այնտեղ ցուց տանք մեր նշանները: Աստված լսում է և տեսնում ամեն բան:
Այս սուրան անվանվել է Ասրա, որովհետև անդրադառնում է մարգարեի բարձրանալուն դեպի երկինքներ: Այս ուղևորության սկիզբն Աստծո մարգարեի շարժվելն էր դեպի Ալ Աղսա մզկիթ, որի մասին խոսվում է առաջին այայում: Այնուհետև սուրայում խոսվում է բռնության ու անհավատության դեմ պայքարի և միաստվածության մասին:
Իրականում, պատմության ընթացքում ամենասրբազա ուղևորությունն իրականացրել է իսլամի մարգարեն դեպի երկինքներ ու որից հետո նա վերադարձել է երկիր: Այս ուղոևրությունից հետո մարգարեն ներկայացրել է երկինքների ու տիեզերքի վեհության մասին իր մտքեը: Ադամը, չհնազանդվելով Աստծուն, իջավ երկիր: Իսկ մարգարեն բարձրացավ երկինք և վերադառնալով, մարդկանց ներկայացրեց բազմաթիվ ճշմարտություններ: Նշվում է, որ Մարգարեն այս ուղևորության ժամանակ տեսավ դժոխքն ու դրախտը, ծանոթանացավ դժոխայինների ու դրախտայինների վիճակին: Նա հանդիպեց նաև նախորդ մարգարեներին և արարչագործության հրաշքի ականատես եղավ: Այս երկնային ուղևորության մասին մուսուլմանների միջև որևէ տարաձայնություն գոյություն չունի: Այն ժխտողը համարվում է կրոնի ժխտող: Որոշ մուսուլմաններ և իսլամական խմբեր համարում են, որ այդ ուղևորությունը եղել է ֆիզիկական, իսկ ոմանք պնդում են որ այն եղել է հոգևոր: Որոշ աղբյուրների համաձան` ուղևորությունը կայացել է մարգարեի գաղթից մեկ տարի առաջ: Մարգարեն երեկոյան Ալ Ահրամ մզկիթում աղոթելուց հետո գնացել է Ալ Աղսա մզկիթ: Իսկ այնտեղից երկնային չորքոտանու օգնությամբ, որը կոչվում է Բորաղ, գնացել է երկինքներ և առավոտյան վերադարձից հետո, իր առավոտյան աղոթքն ընթերցել Ալ Ահրամ մզկիթում: Այս ուղևորությունն աստվածային հրաշքներից մեկն է, որովհետև Մեքքայի և Երուսաղեմի միջև ընկած է մեծ տարածություն և այն ժամանակ այս ուղևորությունը հնրավաոր չէր իրականացնել սովորական ձևով: Հատկանշական է, որ այս այան մարգարեին ներկայացնում է որպես Աստծո արարած և ոչ թե մարգարե: Այան ասում է. "Մենք մեր արարածին Ալ Աղսա մզկիթ տարանք և սա ապացույցն է այն իրողության, թե Աստծո արարածն ինչպիսի բարձր դիրք ունի Աստծո մոտ: Եվ որովհետև Մուհամմադն Աստծո մաքուր արարածն էր, այս ողևորությունը նրա համար կազմակերպեցինք: Իսկ այս աստվածային ուղևորության սկիզբն ու ավարտը տեղի են ունենում մզկիթում": Այսինքն` Աստված իր արարածին երկրից ուղևորեց դեպի երկինքներ:
Այս այայից սովորում ենք
1. Պաշտամունքն առ Աստված թռիչքի ու նյութական կյանքից ազատվելու և դեպի հոգևոր արժեքներ մեկնելու սկիզբն է:
2. Աստծուն մոտենալու համար լավագույն ժամանակը գիշերն է: Ոսւտի այդ ժամանակ աղոթքն ու Աստծո պաշտամունքը կարևոր են:
3. Մզկիթը լավագույն ելակետն է բարոյական թռիչքի համար:
4. Ալ Աղսա մզկիթը սրբազան վայր է, որը պահպանելու համար մուսուլմանները որևէ ջանք չպետք է խնայեն:
Ասրա սուրայի 2-րդ այա
وَآتَیْنَا مُوسَى الْکِتَابَ وَجَعَلْنَاهُ هُدًى لِّبَنِی إِسْرَائِیلَ أَلاَّ تَتَّخِذُواْ مِن دُونِی وَکِیلاً
Մենք Մովսեսին տվեցինք գիրք (Հնգամատյանը), որպեսզի առաջնորդի Իսրայելի զավակներին: Եվ մենք նրանց արգելեցինք Ասծուց բացի մեկ ուրիշից պաշտպանություն խնդրել:
Այս այան ասում է, որ պատմության ընթացքում աստվածային կրոնների նպատակը եղել է մարդկանց առաջնորդելը: Իսլամի մարգարեից առաջ նույնպես Մովսեսը հայտնվեց իսրայելի ժողովրդի մեջ և Իսրայելի ժողովրդին դեպի Աստված հրավիրեց: Քանի որ ընդհանրապես աստվածային կրոնը հիմնված է միաստվածության ու աստվածային պաշտամունքի վրա: Աստված Հնգամատյանն ուղարկեց Մովսեսին, որպեսզի դրա միջոցով առաջնորդի մարդկանց: Մարգարեների և աստվածային գրքերի ուղարկումն ունեցել է մեկ նպատակ` մարդկանց առաջնորդելը և կռապաշտությունից հրաժարեցնելը: Իհարկե ոչ թե միայն խոսքով, այլ գործով: Միաստվածությունն ընդունելը նշանակում է հրաժարվել աշխարհի նյութական կյանքից և ապավինել Աստծո զորությանը: Ուստի այայի շարունակության մեջ ասվում է. "Այն, ինչ եկել է Հնգամատյանում ասում է, որ ձեր աշխարհիկ կյանքում ապավինեք միայն Աստծուն և չհենվեք որևէ այլ ուժի, ինչ պաշտոն էլ որ ունենաք:"
Այս այայից սովորում ենք
1. Միաստվածությունը կազմում է բոլոր մարգարեների ու աստվածային գրքերի հիմքը:
2. Մարդն աշխարհիկ կյանքում ունի ապավենի կարիք: Իսկ ըստ մարգարեների մարդու իսկական ապավենը Աստծված է:
Աստված Ձեզ պահապան