Մայիս 25, 2020 06:40 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Ասրա սուրայի 11-րդ այա

 

وَیَدْعُ ٱلْإِنسَٰنُ بِٱلشَّرِّ دُعَآءَهُۥ بِٱلْخَیْرِ ۖ وَکَانَ ٱلْإِنسَٰنُ عَجُولًۭا

Մարդիկ ցանկանոմ են ավելի շատ վատ բաներ քան` լավ: Մարդը մշտապես աճպարող է եղել:

Ղուրանում ասվում է, որ մարդն ունի մի քանի վատ սովորություններ, որոնցից մեկը շտապողականությունն է, մյուսը` նախանձը: Իհարկե սա վերաբերում է  այն մարդկանց, ովքեր չեն դաստիարակվել: Այսինքն, եթե մարդը ճիշտ չդաստիարակվի,  նրա մեջ կառաջանան այս երկու բացասական հատկանիշները: Իսկ դա նյութապաշտության դրսևորում է: Այս այան ասում է, որ քանի որ մարդիկ ցանկանում են ավելի մեծ շահույթ ձեռք բերել, երբեմն առանց մտածելու որոշումներ են կայացնում, կամ շտապ քայլեր են կատարում: Շտապողականությունը, մարդկանց բարիք բերելու փոխարեն, վնասում է  նրանց: Ու չնայած  նման մարդը ցանկություն ուներ բարիք ստանալ, շտապելու պատճառով  չարիքի է  հանդիպում:

Այս այայից սովորում ենք

1. Մարդն իր էությամբ բարություն է  փնտրում: Սակայն շտապողականության ու տգիտության պատճառով դա ձեռք չի բերում:

2. Շտապողականությունը վնասում է մարդու գործին ու կարող է ոչնչացնել նրան:

Ասրա սուրայի 12-րդ այա

 

وَجَعَلْنَا ٱلَّیْلَ وَٱلنَّهَارَ ءَایَتَیْنِ ۖ فَمَحَوْنَآ ءَایَةَ ٱلَّیْلِ وَجَعَلْنَآ ءَایَةَ ٱلنَّهَارِ مُبْصِرَةًۭ لِّتَبْتَغُوا۟ فَضْلًۭا مِّن رَّبِّکُمْ وَلِتَعْلَمُوا۟ عَدَدَ ٱلسِّنِینَ وَٱلْحِسَابَ ۚ وَکُلَّ شَىْءٍۢ فَصَّلْنَٰهُ تَفْصِیلًۭا

Գիշերն ու ցերեկը ապացույցներն են մեր զորության. մենք գիշերը ծածկեցինք քողով, իսկ ցերեկվա դեմքը լուսավորեցինք ու տեսանելի դարձրինք, որպեսզի դուք ստանաք Աստծո առատաձեռնության շնորհները և կարողանաք հաշվել տարիներն ու ժամանակը: Ամեն կողմում փայլում է  մեր իմաստնության դրոշմը:

Այս այան ասում է. "Աստված աշխարհը ստեղծել է որոշակի իմաստնությամբ և որոշակի կարգով ու չափով: Գիշերն  ու ցերեկը, յուրաքանչյուրը հայտնվում են իրենց տեղում հատուկ ծրագրով: Դուք ևս պետք է ծրագրված ապրեք, որպեսզի կարողանաք օգուտ քաղել աստվածային բարիքներից: Սակայն եթե չճանաչեք արարչագործութունը, կկայացնեք անպիսի որոշում, որից բարիք ստանալու փոխարեն, կվնասվեք:"

Այս այայից սովորում ենք

1. Մոլորակի պտույտն իր շուրջը և գիշերն ու ցերեկը, տեղի են ունենում Աստծո կամոք և հիմնական նպատակը մարդկանց շահույթ տալն է:

2. Աստծո գթությունը  բարիքների աղբյուր է, սակայն դրանք ստանալու համար պետք է ճիգ ու ջանք թափել:

Ասրա սուրայի 13 և 14-րդ այաներ

 

وَکُلَّ إِنسَٰنٍ أَلْزَمْنَٰهُ طَٰٓئِرَهُۥ فِى عُنُقِهِۦ ۖ وَنُخْرِجُ لَهُۥ یَوْمَ ٱلْقِیَٰمَةِ کِتَٰبًۭا یَلْقَىٰهُ مَنشُورًا

ٱقْرَأْ کِتَٰبَکَ کَفَىٰ بِنَفْسِکَ ٱلْیَوْمَ عَلَیْکَ حَسِیبًۭا

Յուրաքանչյոր մարդու ճակատագիրն իր հետ է: Հարության օրը մենք նրան մի գիրք ենք ցույց տալու՝բացված:
Այդ ժամանակ ասելու ենք նրան. կարդա գրքիդ մեջ և այսօր ինքդ պարզիր քո հաշիվը:

 

Այս այաները խոսում են վերջին դատաստանի մասին: Դրանք ասում են, որ մարդու կյանքը այս աշխարհում չի ավարտվում, որպեսզի նա ըստ այդ որոշումներ կայացնի: Այան ասում է, որ մարդու լավ ու վատ  գործերը մշտապես ուղեկցում են նրան: Եվ հենց դատաստանի օրը մարդու արարքները ներկայացվում են որպես վկայական` խոսուն և լայնածավալ: Եվ մարդը պետք է պատասխանատու լինի իր վկայականի համար: Հատկանշական է, որ Ղուրանի ասելով, մարդու արարքի  վկայականն այնքան պարզ ու խոսուն է, որ այն դատելու համար դատարանի ու դատավորի կարիք չկա: Եվ յուրաքանչյուր մարդ կարող է ինքն իր դատավորը լինել ու իմանալ, թե իր գործի արդյունքն ինչ է ու ինչ ավարտ է ունենալու:

Այս այաներից սովորում ենք

1. Յուրաքանչյուր մարդու գործը ոչ միայն այս այլ նաև հանդերձյալ կյանքում մշտապես նրա հետ է և յուրաքանչյուր մարդու երջանկությունն ու բարօրությունը կախված են նրա արարքներից:

2. Այն, ինչ բխում է մարդուց, խոսքով կամ գործով, գրանցվում է  այս աշխարհում և դատաստանի օրը վկայականի տեսքով տրամադրվուէ  նրան:

3. Դատաստանը միակ դատարանն է, որտեղ հանցագործը չի կարող մերժել իր մեղքը և նույնիսկ կարող է ինքն իր դեմ վճիռ կայացնել:

Աստված Ձեզ պահապան