Ելք դեպի լույս 471
Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Ասրա սուրայի 15-րդ այա
مَّنِ ٱهْتَدَىٰ فَإِنَّمَا یَهْتَدِى لِنَفْسِهِۦ ۖ وَمَن ضَلَّ فَإِنَّمَا یَضِلُّ عَلَیْهَا ۚ وَلَا تَزِرُ وَازِرَةٌۭ وِزْرَ أُخْرَىٰ ۗ وَمَا کُنَّا مُعَذِّبِینَ حَتَّىٰ نَبْعَثَ رَسُولًۭا
Ով հետևի ճիշտ ճանապարհին, ինքն իրեն կօգնի, ով մոլորվի, ինքն իրեն կվնասի: Ամեն մարդ իր հոգու բեռը պիտի կրի միայնակ: մենք ոչ մի ժողովրդի չենք պատժել առանց մեր մարգարեների միջոցով զգուշացնելու:
Այս այան անդրադառնում է երեք խնդրի` պատժի և վարձատրության վերաբերյալ: Այան ասում է, որ անհավատությունն ու հավատքը ոչ մի օգուտ կամ վնաս չեն տալիս Աստծուն: Դրանց պտուղները մարդն ինքն է քաղում: Եթե ընդունեք Աստծո առաջնորդությունը և հնազանդվեք Աստծո հրամաններին, ուրեմն քայլ եք կատարել ձեր օգտին: Հակառակ դեպքոմ, ձեր քայլի վնասը կրելու եք ինքներդ: Երկրորդ սկզբունքն այն է, որ յուրաքանչյուր մարդու գործունեության ազդեցությունը վերադառնում է իրեն: Եվ Աստված դրա համար ոչ մեկին պատասխանատվության չի ենթարկում: Այդպես, մարդիկ աշխարհում փորձում են իրենց արարքի համար մեղսակից գտնել ու հրաժարվել պատասխանատվությունից: Երրորդ սկզբունքը, որ Ղուրանում ներկայացվել է տարբեր ձևերով, այն է, որ քանի դեռ Աստված մարգարե չուղարկի մարդկանց առաջնորդելու համար, նրանց անհավատության համար չի պատժելու: Սա Աստծո բաիքներից է իր արարածների նկատմամբ, որպեսզի նրանք հնարավորություն ունենան և հարցաքննման չենթակվեն:
Այս այաներից սովորում ենք
1. Աստված մարդուն տվել է կամք, որպեսզի որոշի իր կյանքի ընթացքը:
2. Աստված ոչ մեկին առանց ճիշտ ճանապարհ ցույց տալու չի պատժում:
3. Ուղեղն ու միտքը երջանկանալու համար բավարար չեն: Պետք է նաև մարգարեների առաջնորդությունը:
Ասրա սուրայի 16-րդ այա
وَإِذَآ أَرَدْنَآ أَن نُّهْلِکَ قَرْیَةً أَمَرْنَا مُتْرَفِیهَا فَفَسَقُوا۟ فِیهَا فَحَقَّ عَلَیْهَا ٱلْقَوْلُ فَدَمَّرْنَٰهَا تَدْمِیرًۭا
Երբ ցանկանանք մի քաղաք բնաջնջել, նախ կզգուշացնենք ցոփ կյանք վարողներին: Բայց նրանք եթե շարունակեն մնալ իրենց մոլորութան մեջ: Այդ ժամանակ վճիռ կարձակենք և քաղաքը ավերակների կվերածենք:
Այս այան ասում է, որ եթե որոշվում է ոչնչացնել որոշ շրջանների մարդկանց, Աստված նախապես նրանց անպայման ներկայացնում է իր վճիռներն ու պատվիրանները: Եվ մարդիկ պատժվում են միայն անհնազանդության համար: Քանի որ մարդկային հասաակությունների ղեկավաներն ընդհանրապես նյութապաշտ են լինում ու չար, այս այան աստվածային վճիռները հենց նրանց դիմելով է ներկայացնում, որովհետև մարդիկ ընդհանրապես հետևում են իրենց առաջնորդներին: Իսկ վերջիններիս չարագործությունը չի սահմանափակվում նրանցով և տարածվում է ողջ հասարակութան վրա:
Այս այայից սովորում ենք
1. Մարդկային հասարակությունը ոչնչացնում է նութապաշտությունը և ցոփ կյանքը:
2. Այն իշխանավորները, ովքեր վարում են ցոփ կյանք, պատճառ են դառնում, որ հասարակության մեջ բարոյական արժեքները ոչնչանան և այդպիսով աստվածային զայրույթի պատճառ են դառնում:
Ասրա սուրայի 17-րդ այա
وَکَمْ أَهْلَکْنَا مِنَ ٱلْقُرُونِ مِنۢ بَعْدِ نُوحٍۢ ۗ وَکَفَىٰ بِرَبِّکَ بِذُنُوبِ عِبَادِهِۦ خَبِیرًۢا بَصِیرًۭا
Նոյից հետո որքան ազգեր բնաջնջեցինք: Հավիտենականը գիտի և տեսնում է մահկանացուների բոլոր մեղքերը:
Այս այան ասում , որ եթե հետադարձ հայացք նետեք պատմությանը, Նոյից հետո, երբ երկիրը նոր կյանք ստացավ ու նոր ցեղեր առաջացան, շատ ցեղեր ոչնչացան ու նրանցից ոչ մի հետք չմնաց: Ինչպես գիտեք, աստվածային պատժի իջեցմամբ տեղի ունեցավ հսկայական փոթորիկ, ինչի հետևանքով ոչնչացան ողջ մարդկությունն ու ցամաքի կենդանիները: Ինչևէ այս այան ցույց է տալիս, որ Նոյի ժամանակաշրջանը մարդկության պատմութան մեջ ելակետային է եղել և նախորդ ցեղի ոչնչացման հիմա վրա սկիզբ է դրվել նոր կյանքի համար: Պատմական որոշ տվյալների, ինչպես նաև Ղուրանի առակների համաձայն, Նոյի ցեղից առաջ ոչնչացվել էին Ադ, Սամուտ, Ղովտ, Մադյան և մի շարք այլ ցեղեր:
Այս այայից սովորում ենք
1. Աստվածային պատիժը չի սահմանափակվում միայն հանդերձյալ կյանքով: Որոշ ցեղեր ոչնչացվել են այս աշխարհում:
2. Պատմությունը դաս է մարդու այսօրվա և ապագայի համար, որոնք մոռացության են տալիս Աստծո զայրույթը:
3. Աստված տեղյակ է իր արարածների արարքներից և դա լավագույն միջոցն է մարդկանց խոսքն ու գործը կառավարելու համար:
Աստված Ձեզ պահապան