Ելք դեպի լույս 478
Հանուն գթած և ողորմած Ասծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Ասրա սուրայի 37 և 38-րդ այաներ
وَلَا تَمْشِ فِى ٱلْأَرْضِ مَرَحًا ۖ إِنَّكَ لَن تَخْرِقَ ٱلْأَرْضَ وَلَن تَبْلُغَ ٱلْجِبَالَ طُولًۭا
كُلُّ ذَٰلِكَ كَانَ سَيِّئُهُۥ عِندَ رَبِّكَ مَكْرُوهًۭا
Աշխարհի վրա գոռոզությամբ մի գնա: Ոչ կարող ես երկու մասի բաժանել աշխարհը, և ոչ էլ հասնել դրա լեռների բաձրությանը:
Նման արարքները դատապարտելի են Աստծո աչքին:
Այս այաները նույնպես վերաբերոմ են սխալ արարաքներին, որոնք արգելվում են Ղուրանում: Որպես օրինակ, այան ասում է. Երբեք գոռոզամիտ մարդու նման մի քայլեք ու ոչ էլ այնպես, կարծես ուզում եք ճեղքել հողը: Այնքան հպարտ մի քայլեք, որպեսզի թվա, թե ցանկանում եք լեռներից ավելի վեհ լինել: Այան հորդորում է լինել համեստ ու հանգիստ քայլել, որովհետև դա Աստծո բարի արարածների բնավորության գծերից է: Այս մասին խոսվել է նաև Ֆորղան սուրայի 63-րդ այայում: Իսլամն անդրադանում է ոչ միայն կրոնական հարցերին, այլևս ներկայացնում է պատվիրաններ, որոնց հետևելով մարդը կկատարելագործվի:
Այս այաներից սովորում ենք
1. Գոռոզամտությունը պախարակելի է ոչ միայն խոսքի ու հայացքի մեջ, այլ նույնիսկ քայլելիս:
2. Բոլոր կրոններն անդրադառնում են սխալ արարքներին, որովհետև Աստված նույնպես դրանք չի հավանում:
Ասրա սուրայի 39-րդ այա
ذَٰلِكَ مِمَّآ أَوْحَىٰٓ إِلَيْكَ رَبُّكَ مِنَ ٱلْحِكْمَةِ ۗ وَلَا تَجْعَلْ مَعَ ٱللَّهِ إِلَٰهًا ءَاخَرَ فَتُلْقَىٰ فِى جَهَنَّمَ مَلُومًۭا مَّدْحُورًا
Աստված այս վարդապետությունը իմաստնության գքրից քաղեց և հայտնեց քեզ: Չլինի, որ կուռքերը Աստծուն հավասար դասես, քանզի գեհենի մեջ կնետվես ու նախատինքով կծածկվես:
Այս այան խսոսում է աստվածային այն պատվիրանների մասն, որոնք ներշնչվել են մարգարեին: Սուրայի 22-38-րդ այաներում այդ կապակցությամբ պատվիրաններ են Աստծո կողմից: Հետաքրքիրն այն է, որ այս այաների առաջին խնդիրը եկել է կռապաշտությունից և որևէ մեկին Աստծուն հավասար դասելուց: Այս այան կրկին անդրադառնում է այդ խնդիրին, ասելով, որ դա պատճառ է դառնում, որպեսզի մարդը հեռանա աստվածային գթությունից:
Այս այայաից սովորում ենք
1. Աստծո պատվիրանները հիմնված են իմաստնության ու բանականության վրա և դրանցից ոչ մեկն առանց հիմքի չի ուղարկվել: Իհարկե երբեմն հնարավոր է, որ մահկանացուները չանդրադառնան, թե աստվածային որևէ պատվիրան ինչ նշանակություն ունի: Սակայն մարդիկ ընդունում են այդ պատվիրանները, քանի որ հավատացած են, որ Աստված ամենաիմաստունն է:
2. Հեռու մնալով աստվածային պատվիրաններից ու օրենքներից և հետևելով մարդկային օրենքներին, մարդը մի տեսակ կռապաշտություն է անում, քանի որ այդպիսով մարդուն ու Աստծուն հավասար է դասում: Իսկ դա բնականաբար ունենալու է բացասական հետևանքներ:
Ասրա սուրայի 40-րդ այա
أَفَأَصْفَىٰكُمْ رَبُّكُم بِٱلْبَنِينَ وَٱتَّخَذَ مِنَ ٱلْمَلَٰٓئِكَةِ إِنَٰثًا ۚ إِنَّكُمْ لَتَقُولُونَ قَوْلًا عَظِيمًۭا
Արդյոք (մտածեցիք), որ Աստված ձեզ վերապահել է (ունենալ) տղաներ և Ինքն աղջիկների միջից ընտրել է հրեշտակներ:Մեծ սրբապղծություն կգործեք, եթե այդպես խոսեք:
Կռապաշտների մեջ եղել են սնիոտիապաշտական բազմաթիվ կարծիքներ, որոնք այսօր էլ շարունակվում են: Օրպես օրինակ` մարդիկ կարծում էին, որ հրեշտակները պատկանում են իգական սեռի, այն դեպքոմ, երբ հրեշտակները սեռ չունեն: Հատկանշական է, որ կռապաշտներն աղջիկներին համարում էին ընտանիքի անպատվության պատճառ, իսկ մյուս կողմից հրեշտակներին համարում էին Աստծո դուստրերը: Պետք է իմանալ, որ աղջիկ և տղա երեխաները հավասար կերպով օժտված են Աստծո բարիքներով ու նրանց միջև տաբերությոն չկա: Իսկ աղջիկներին նվաստացնելը սխալ գաղափար էր, որ գոյություն ուներ այն ժամանակ, երբ մարդիկ տգետ էին: Ղուրանը քննադատում է այդ վարքագիծն ասելով. "Դուք աղջիկներին նվաստացնում եք և միևնույն ժամանակ ասում, որ Աստծո հրեշտակները եղել են աղջիկներ": Այան ասում է. Արդյոք Աստված տղաներին, որ ուժի ու հարստության խորհրդանիշ են ձեզ համար է նշանակե՞լ ու ինքն աղջիկներին է վերցրել, որ հրեշտակներն են՝ Ինչպիսի սխալ ու անարդար դատողություն: Դժբախտաբար, այն գաղափարը, թե Աստված զավակ է ունեցել, տարածված է եղել իսլամից առաջ եկած կրոններում և պատճառ է դարձել, որ հասարակության մեջ առաջանան թյուրիմացություններ: Ղուրանն ասում է. Պատմութան մի ժամանակաշրջանում հրեաներն Աստծո մարգարե Հոզեյրին Ասծո որդի էին համարում :Իսկ Քրիստոնյաները Աստծո մեծ մարգարեներից Հիսուսին են համարում Աստծո որդի: Իսկ դա ապացուցում է, որ դեռևս գոյություն ունեն սխալ կարծիքներ աստվածային կրոնների մեջ:
Այս այայից սովորում ենք
1. Այն գաղափարը, թե Աստված զավակ է ունեցել, աղջիկ կամ տղա, անհիմն է:
2. Այն ինչ չեք հավանում վերագրում եք Աստծուն: Ինչպես եք հրեշտակների համար, որ ոչ նյութական էակներ են, սեռ որոշում և դրա հիման վրա վճիռ կայցնում:
Աստված Ձեզ պահապան