Ելք դեպի լույս 480
Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Ասրա սուրայի 45 և 46-րդ այաներ
وَإِذَا قَرَأْتَ ٱلْقُرْءَانَ جَعَلْنَا بَيْنَكَ وَبَيْنَ ٱلَّذِينَ لَا يُؤْمِنُونَ بِٱلْءَاخِرَةِ حِجَابًۭا مَّسْتُورًۭا
وَجَعَلْنَا عَلَىٰ قُلُوبِهِمْ أَكِنَّةً أَن يَفْقَهُوهُ وَفِىٓ ءَاذَانِهِمْ وَقْرًۭا ۚ وَإِذَا ذَكَرْتَ رَبَّكَ فِى ٱلْقُرْءَانِ وَحْدَهُۥ وَلَّوْا۟ عَلَىٰٓ أَدْبَٰرِهِمْ نُفُورًۭا
Ղուրանը կարդալու ժամանակ քո և հանդերձյալ կյանքին չհավատացողների միջև անտեսանելի քող ենք փռում:
Նրանց սիրտը փակում ենք որպեսզի չկարողանան որևէ բան հասկանալ և ծանրացնում ենք Նրանց ականջը:Երբ Ղուրանի մեջ միակ Աստծո անունը փառաբանես, նրանք ատելությամբ երես կթեքեն:
Աստված այս այաներում դիմելով իսլամի մարգարեին, ասում է. Անհավատները, կռապաշտներն ու նրանք, ովքեր չեն ընդունում դատաստանի օրը, զրկված են Ղուրանի ճշմարտությունն ընկալելուց, որոհետև երբ դու արարչին բնութագրում ես որպես միակը, նրանք, որ կռապաշտ են, հեռանում են քեզանից: Նրանք նույնիսկ պատրաստ չեն լսել Ղուրանի ճշմարտությունները: Ուստի նրանք չեն կարող ընկալել նաև: Այլ խոսքով, միաստվածության ժխտումը բերում է կրոնի այլ ուսմունքների ժխտմանը: Դրանցից է նաև մարգարեությունը: Ուստի Աստծո խոսքը, այսինքն` Ղուրանի խոսքն ընկալելը, նրանց համար շատ դժվար ու ծանր է: Այնպես որ կածես նրանց ու Ղուրանի միջև գոյություն ունի անտեսանելի վարագույր և նրանք անկարող են լսել կամ տեսնել ճշմարտությունը
Այս այայից սովորում ենք
1. Եթե մարդը փորձի ժխտել ճշմարտությունը, կկորցնի առաջնորդվելու ունակությունը: Ուստի Աստծո խոսքի ընթերցումը նույնիսկ Աստծո մարգարեի բերանից, ազդեցիկ չի լինելու:
2. Նրանք, ովքեր զրկված են Ղուրանի բարոյական արժեքների և ճշմարտությունների ընկալումից, ենթարկվելու են Աստծո պատժին:
3. Չնայած կռապաշտները խոստովանում են, որ Աստված գոյություն ունի, սակայն ժխտելով հանդերձյալ կյանքը, և լինելով կռապաշտ, չեն ենթակվում Աստծո պատգամին:
Ասրա սուրայի 47-րդ այա
نَّحْنُ أَعْلَمُ بِمَا يَسْتَمِعُونَ بِهِۦٓ إِذْ يَسْتَمِعُونَ إِلَيْكَ وَإِذْ هُمْ نَجْوَىٰٓ إِذْ يَقُولُ ٱلظَّٰلِمُونَ إِن تَتَّبِعُونَ إِلَّا رَجُلًۭا مَّسْحُورًا
Մենք լավ գիտենք, թե ինչ նպատակով են գալիս քեզ լսելու և ինչ են շշջնում, երբ չարագործներն ասում են.«Դուք միայն կախարդի եք հետևում»:
Այս այայում խոսովում է անհատավների առաջնորդների խոսքերի մասին: Այան ասում է. Երբ ընթերցում ես Ղուրանը, նրանք լսում են դա: Սակայն քանի որ նրանք գոռոզ ու կարծրամիտ են, չեն լսում և մյուսներին էլ հորդորում են չլսել: Նրանք մարգարեին կախարդ են ներկայացնում, որը փորձում է մարդկանց իր կախարդանքով խաբել:
Այս այայից սովորում ենք
1. Աստված գիտի թե ինչ կա մարդկանց ներսում և գիտի բոլորի նպատակներն ու մտքերը:
2. Կրոնի թշնամիները փորձում են վնասել մարգարեների աստվածային ինքնությունը: Սակայն վերջիններս չպետք է նահանջեն, այլ պետք է իմանան, որ ամեն ինչ Աստծո հսկողության տակ է:
Ասրա սուրայի 48-րդ այա
ٱنظُرْ كَيْفَ ضَرَبُوا۟ لَكَ ٱلْأَمْثَالَ فَضَلُّوا۟ فَلَا يَسْتَطِيعُونَ سَبِيلًۭا
Տես, թե ինչի են նմանեցնում քեզ: բայց նրանք մոլորվել են և այլևս եբեք չեն տեսնելու ճշմարտությունը:
Այս այան, մխիթարելով մարգարեին, ասում է. Չնայած ոմանք քեզ կախարդ ու խելագար անվանեցին, սակայն քեզ հարվածելու փոխարեն նրանք մոլորվեցին , չկարողանալով ընկալել ճշմարտությունը: Քո հակառակորդները պետք է իմանան, որ սին խոսքերով ոչ մի արդյունքի չեն հասնելու և ճշմարտությունը մի բան չէ, որը սխալ խոսքով հնարավոր լինի ծածկել ու ոչնչացնել:
Այս այայից սովորում ենք.
1. Որոշ մարդիկ փորձում են տարբեր առակներ բերելով, արդյունավորել իրենց թշնամությունը Ղուրանի այաների դեմ:
2. Նրանք, որ տրամաբանություն չունեն, փորձում են կատակներով կամ առակներով խաթարել Աստծո մարդկանց ինքնությունը:
3. Աստվածային առաջնորդներին հասցված վիրավորանքը պատճառ է դառնում, որ նա, ով նման վիրավորանք է հասցնում Աստծուն, մոլորվի ու դուրս մղվի ճշմարտությունից: Իհարկե այս մոլորությունը առաջ է գալիս դանդաղ: Մարդը այնքան է հեռանում ճշմարտությունից, որ այլևս չի կարողանում վերադառնալ:
Աստված Ձեզ պահապան