Ելք դեպի լույս 482
Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Ասրա սուրայի 53-րդ այա
وَقُل لِّعِبَادِى يَقُولُوا۟ ٱلَّتِى هِىَ أَحْسَنُ ۚ إِنَّ ٱلشَّيْطَٰنَ يَنزَغُ بَيْنَهُمْ ۚ إِنَّ ٱلشَّيْطَٰنَ كَانَ لِلْإِنسَٰنِ عَدُوًّۭا مُّبِينًۭا
Իմ ծառաներին հանձնարարիր, որ պարկեշտությամբ խոսեն: Քանի որ (սատանան) կարող է նրանց մեջ անհամաձայնություն սերմանել: Սատանան մարդկության թշնամին է:
Սրանից առաջ բազմիցս ասել ենք, որ իսլամի որոշ ուսմունքներ նախատեսված են հավատացյալների միջև հասարակական կապերը կարգավորելու համար, որպեսզի նրանց վերաբերմունքը հասարակության տարբեր խավերի նկատմամբ լինի խաղաղ ու որևէ բախում տեղի չունենա: Խոսելու ոճը շատ կարևոր է հասարակական կյանքում: Սակայն այս այայոմ Աստված իր մարգարեին ասում է. Քո պարտականությունն այն չէ, որ միայն աղոթես ու մարդկանց հորդորես կատարել իրենց պարտականությունները: Պարզապես հավատացյալ ծառաներին ասա որ ճիշտ խոսեն, որպեսզի սատանան չկարողանա նրանց խոսքերը չարաշահել և հասարակության անդամների միջև պառակտում սերմանել: Խոսելու վերաբերյալ Ղուրանում կան բազմաթիվ այաներ: Որոշ այներ խոսում են խոսքի բովանդակության, մյուսները` ձևի մասին: Քանի որ Աստված լավագույնն է, ուրեմն մեզանից էլ լավագույն գործն է պահանջում ու լավագույն խոսքը:
Այս այայից սովորում ենք
1. Լավ խոսքը մարդկանց մեջ բարություն ու սեր է առաջացնում, իսկ անհարկի խոսքը սատանայական գայթակղությունների համար պայմաններ է ստեղծում:
2 . Նա ով փորձւոմ է հասարակության անդամների միջև բախումներ առաջացնել, սատանայի գործընկերն է:
Ասրա սուրայի 54-րդ այա
رَّبُّكُمْ أَعْلَمُ بِكُمْ ۖ إِن يَشَأْ يَرْحَمْكُمْ أَوْ إِن يَشَأْ يُعَذِّبْكُمْ ۚ وَمَآ أَرْسَلْنَٰكَ عَلَيْهِمْ وَكِيلًۭا
Աստված ծանոթ է ձեր սրտի խոսքին: Իր կամքով կարող է ներել կամ պատժել ձեզ: Մենք քեզ չենք ուղարկել,որ նրանց հսկիչը լինես:
Ուրիշների հետ սխալ խոսելու պատճառներից մեկն այն է, որ մարդն իրեն ուրիշներից գերազանց է համարում: Այս սխալ վարքագծի պատճառը կարող է լինել նաև կրոնական ու գիտական սնապարծությունը: Ոմանք մտածում են, որ եթե հավատացյալ են, անպայման դրախտ են գնալու, իսկ նրանք, որ անհավատ են` դժոխք: Այս սխալ միտքը պատճառ է դարձել, որ մարդիկ սխալ դատեն և ինչպես որ ցականում են, խոսեն անհավատների հետ, անարգելով նրանց: Այս այան ասում է. Այն, թե ով է աստվածային գիտության արժանի, կամ ով է ենթարկվելու Աստծո պատժին, գիտի միայն Ասված, որը գիտի նաև թե ինչ է տեղի ունենում մարդկանց ներսում: Ոչ ոք իրավունք չունի որևէ մեկին դժոխային անվանել և իրեն թույլ տալ վիրավորել դիմացինին: Ոչ միայն սովորական մարդիկ, այլ նաև մարգարեն իրավունք չի ունեցել մարդկանց պարտադրել հավատքի գալ ու ահավատներին պատժել անհավատության մեղարանքով: Աստված բոլոր մարդկանց կամք է տվել, որպեսզի անհավատության ու հավատքի միջև ընտրություն կատարեն: Ամեն դեպքում մարդն ընտրում է դրանցից մեկը: Իհարկե Աստված ասել է, թե դրանցից մեկն ու մեկն ընտրելու դեպքում ինչ է լինելու վերջում:
Այս այայից սովորում ենք
1. Մարդը չպետք է հպարտանա իր հավատով ու իրեն մյուսներից բարձր համարի: Ոչ ոք չգիտի, թե ինչ է լինելու իր կամ մյուսների ապագան:
2. Կրոնի քարոզիչը չպետք է իրեն համարի մարդկանց կառավարիչը, այլ պետք է իմանա, որ նույնիսկ մարգարեները չեն գործուղվել, որպսզի մարդանց ստիպեն հավատքի գալ:
Ասրա սուրայի 55-րդ այա
وَرَبُّكَ أَعْلَمُ بِمَن فِى ٱلسَّمَٰوَٰتِ وَٱلْأَرْضِ ۗ وَلَقَدْ فَضَّلْنَا بَعْضَ ٱلنَّبِيِّۦنَ عَلَىٰ بَعْضٍۢ ۖ وَءَاتَيْنَا دَاوُۥدَ زَبُورًۭا
Քո Տերն ամենից ավելի լավ գիտի, թե ինչ կա երկնքներում ու երկրի վրա: Մենք մարգարեներին մեկը մյուսից ավելի վեր բարձրացրինք: Դավթին տվեցինք Սաղմոսագիրքը:
Այս այան ասում է, որ Աստված գիտի բոլոր էակների մասին, երկնքում լինեն թե երկրի վրա: Այնուհետև այան խոսում է մարգարեների առաքելությունների տարբերությունների մասին: Նրանցից ոմանք գիրք են ունեցել և շարիաթ: Իսկ որոշների պարտականությունը եղել է այդ գիրքը և ուսմունքները քարոզել: Որոշ մարգարեներ եղել են միայն որոշ խմբի առաջնորդներ, իսկ մյուսների պարտականությունը եղել է այն, որ ավելի մեծ թվով տարածքների մարդկանց առաջնորդեն դեպի ճշմատություն: Որպես օրինակ` Նոյը և Աբրահամը համարվում են մեծ կամքի տեր մարգարեներ:
Այս այաներից սովորում ենք
1. Ողջ տիեզերքը պատկանում է Աստծուն և նա գիտի ամեն ինչ` երկրի խորքում կամ երկնքի բարձունքներում:
2. Մարգարեները տաբերվել են իրենց աստիճաններով: Եվ ընդհանրապես արարչագործութան մեջ կան որոշակի տարբերոթյուններ : Իսկ կրոնական հարցերում կան որոշակի տարբերություններ, որոնք հիմնված են աստվածային իմաստնության վրա:
Աստված Ձեզ պահապան