Հուլիս 02, 2020 04:29 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

 

Ասրա սուրայի 56-րդ այա

 

قُلِ ٱدْعُوا۟ ٱلَّذِينَ زَعَمْتُم مِّن دُونِهِۦ فَلَا يَمْلِكُونَ كَشْفَ ٱلضُّرِّ عَنكُمْ وَلَا تَحْوِيلًا

Ասա  նրանց. «Օգնության կանչեք ձեր աստվածներին: Նրանք չեն կարողանա ոչ փարատել և ոչ էլ փոխել ձեր դժբախտությունը:

Իսկական հավատացյալներն իրենց դժվարությունների ժամանակ ապավինում են Աստծուն: Իսկ անհավատները, կռապաշտներն ու նրանք որ ունեն թույլ հավատ, նույնիսկ կենդանիներին ու իրերին են համարում սրբազան, կարծելով, որ դրանք կարող են լուծել իրենց դժվարությունները: Ուստի Աստծո փոխարեն մարդիկ նրանց են աղոթում, խնդրելով, որ լուծեն իրենց դժվարությունները: Այս այան ասում է, որ միայն Աստված է ամենակարող ու առանց նրա կամքի որևէ մեկը չի կարող վնասել մեկ ուրիշին, կամ լուծել նրա խնդիրները:

Այս այայից սովորում ենք

1. Աստծուց բացի ուրիշի վրա հույս դնելն ինքնախաբեություն է, որին ենթարկվում են անհավատ մարդիկ:

2. Միայն ամենազոր Աստված է կարող մարդկանց խնդիրները լուծել:  Իհարկե, մարգարեները Աստծո կամքով նույնպես կարող են նման գործ անել:

Ասրա սուրայի 57-րդ այա

 

أُو۟لَٰٓئِكَ ٱلَّذِينَ يَدْعُونَ يَبْتَغُونَ إِلَىٰ رَبِّهِمُ ٱلْوَسِيلَةَ أَيُّهُمْ أَقْرَبُ وَيَرْجُونَ رَحْمَتَهُۥ وَيَخَافُونَ عَذَابَهُۥٓ ۚ إِنَّ عَذَابَ رَبِّكَ كَانَ مَحْذُورًۭا

Նրանք, ում ուղղում են իրենց ցանկությունները, իրենք էլ ջանում են մերձենալ Բարձրյալին: Նրանք սպասում են աստվածային գթության և վախենում են իր պատիժներից:Քանզի Արարիչդ մշտապես արժանի է երկյուղածության ու սարսափի

Այս այան անդրադառնում է  քրիստոնյաներին, որ Հիսուսին Աստծո որդի են համարում ու պաշտում են նրան: Այան ասում է. Հիսուսը որին դուք  Աստծո որդի եք համարում ու աղոթում նրան,  իր կյանքում փորձում էր գտնել Աստծո ճնապարհը: Հենց այդ պատճառով էլ նա մշտապես ապավինեց Աստծուն ու դարձավ աստվածավախ: Որեմն ինչպե՞ս կարելի է նրան Աստված համարել:

Այս այայից սովորում ենք

1.Աստծուն մերձենալու համար գոյություն ունեն տարբեր միջոցներ, որոնցից պետք  է ընտրել լավագույնը:

2. Աստծո գթությունն ավելի մեծ է, քան զայրույթը, ուրեմն պետք է նրա գթության վրա ավելի մեծ հույս դնել:

Ասրա սուրայի 58-րդ այա

 

وَإِن مِّن قَرْيَةٍ إِلَّا نَحْنُ مُهْلِكُوهَا قَبْلَ يَوْمِ ٱلْقِيَٰمَةِ أَوْ مُعَذِّبُوهَا عَذَابًۭا شَدِيدًۭا ۚ كَانَ ذَٰلِكَ فِى ٱلْكِتَٰبِ مَسْطُورًۭا

Մենք, հարության օրը դեռ չեկած բնաջնջելու ենք կամ պատժելու բոլոր քաղաքներին: Այս վճիռը գրված է հավիտենական գրքում:

Ղուրանի որոշ այաների համաձայն` աշխարհիկ կյանքն անցողիկ է ու սահմանափակ: Ուստի այայի սկզբում ասվում է. Նախքան դատաստանի օրը, ամբողջ երկիրը տակնուվրա կլինի ու բոլոր մարդիկ կոչնչանան: Սա վերաբերում է  բոլոր շրջաններին: Սակայն այն վայրերում, որտեղ մեղքն ավելի շատ է, նախքան աշխարհի վերջը հնարավոր է, որ մարդիկ ենթարկվեն Աստծո զայրույթին ու ոնչանան: Այս բոլորը որոշված է Աստծո մոտ: Նրա գիտությունը հստակ է ու պարզ:

Այս այայից սովորում ենք 

1. Աշխարհիկ կյանքը, աշխարհի որ մասում էլ որ լինենք, կայուն ու մշտական չէ: 2.Արարչագործության ավարտը ոչ միայն կույր պատահականության, այլ Աստծո կամքի արդյունք է լինելու:

Ասրա սուրայի 59-րդ այա

 

وَمَا مَنَعَنَآ أَن نُّرْسِلَ بِٱلْءَايَٰتِ إِلَّآ أَن كَذَّبَ بِهَا ٱلْأَوَّلُونَ ۚ وَءَاتَيْنَا ثَمُودَ ٱلنَّاقَةَ مُبْصِرَةًۭ فَظَلَمُوا۟ بِهَا ۚ وَمَا نُرْسِلُ بِٱلْءَايَٰتِ إِلَّا تَخْوِيفًۭا

Եթե ձեզանից առաջ ուղարկված մարգարեները նրանց կողմից ստախոս չհռչակվեին, մենք քեզ պիտի ուղարկեինք հրաշք գործելու կարողությամբ: Սամուդականները միթե՞ չսպանեցին հրաշագործ էգ ուղտին, որ ուղարկել էինք իրենց: Մենք հրաշքներ գործեցինք միմիայն սոսկում սփռելու համար:

Ինչպես ասվում է  Ղուրանի այլ այաներում, Մեքքայի անհավատներն ու կռապաշտները Աստծուց տարբեր հրաշքներ էին սպասում: Նրանք ասում էին, որ Աստված պետք է Մեքքայի լեռները վերածի ոսկու: Այս այան ասում է, որ եթե անգամ այդպիսի հրաշք լիներ, նրանք հավատքի չէին գա: Ու եթե հրաշքը մարդկանց առաջարկով լինի ու նրանք ժխտեն այն, Աստված հենց այս աշխարհում կպատժի մարդկանց: Ինչպես որ Սալեհ մարգարեին պատկանող ուղտի դեպքում տեղի ունեցավ: Սամուդ ցեղը ուղտին սպանելու պատճառով ոչնչացավ: 

Այս այայից սովորում ենք

1. Աստված ամենակարող է և այն ամենն ինչ անում է , անում է  իմաստության հիման վրա և ոչ թե մարդկանց ցանկության:

2. Աստվածային սրբություններին հասցված վիրավորանքն աշխարհիկ պատիժ ունի:

Աստված Ձեզ պահապան