Ելք դեպի լույս 488
Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Ասրա սուրայի 74 և 75-րդ այաներ
وَلَوْلَا أَنْ ثَبَّتْنَاكَ لَقَدْ كِدْتَ تَرْكَنُ إِلَيْهِمْ شَيْئًا قَلِيلًا
إِذًا لَأَذَقْنَاكَ ضِعْفَ الْحَيَاةِ وَضِعْفَ الْمَمَاتِ ثُمَّ لَا تَجِدُ لَكَ عَلَيْنَا نَصِيرًا
Եթե քեզ (քո հավատքը) չամրապնդեինք, (դու տեղի կտայիր) որովհետև դու արդեն հակվել էիր նրանց կողմը:
(Եթե նրանց հետևեիր), քեզ պիտի կրել տայինք աշխարհիկ կյանքի ու հանդերձյալի տանջանքները կրկնակի և դու Մեր դեմ չէիր գտնելու աջակից:
Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ Մեքքայի կռապաշտները փորձում էին բարեկամանալ մարգարեի հետ, որպեսզի փոխեին նրա կարծիքը` մարդկանց դեպի Աստված հրավիրելու վերաբերյալ: Այս այան, դիմելով իսլամի մարգարեին, ասում է. "Մենք քեզ պահպանեցինք թշնամու գայթակղությունների ազդեցությունից և եթե չլիներ մեր գթությունը, գուցե դու հակվեիր դեպի նրանց կողմը: Եվ այդ ժամանակ մեր պատիժն աշխարհիկ և հանդերձյալ կյանքերում կրկնակի կլիներ: Որովհետև քո մոլորությունը կդառնար բոլոր հավատացյալների մլորության պատճառը և նրանք կդառնային անհավատներ": Այս այաները խոսում են այն շնորհների մասին, որ տրվել է մարգարեներին` մարդկանց դեպի Աստված հրավիրելու և իրենց առաքելությունն իրականացնելու վերաբերյալ: Այս այաները պայմանական նախադասությամբ, նշում են. "Եթե մենք քեզ հաստատակամ չդարձնեինք, հնարավոր էր, որ դու մեղք գործեիր": Նման տեսակի նախադասությունները, որ քիչ չեն Ղուրանում, բոլորովին չեն հակասում մարգարեի առաքելությանը և նրա անմեղությանը: Մեկ այլ տեղ Ղուրանն ասում է. "Ով մարգարե, եթե կռապաշտ դառնաս, քո բոլոր լավ արարքները կոչնչանան":
Այս այայից սովորում ենք
1. Մարգարեի ու նրա հետևորդների գլխավոր առանձնահատկությունն այն է, որ նրանք կտրականապես կանգնում են թշնամիների դեմ:
2. Հաշտվողականությունը և փոխզիջումը հավատացյալների հասարակության մեջ տեղ ունեն: Սակայն յուրաքանչյուր թուլակամություն կբերի կրոնական արժեքների թուլացման:
3. Իսլամական հասարակութան առաջնորդներն ու պատասխանատուները ծանր պարտականություն ունեն: Երբեմն նրանց թեթև սայթաքումն ավելի մեծ հետևանքներ է ունենում, քան սովորական մարդկանց սայթաքումը:
Ասրա սուրայի 76 և 77-րդ այաներ
وَإِنْ كَادُوا لَيَسْتَفِزُّونَكَ مِنَ الْأَرْضِ لِيُخْرِجُوكَ مِنْهَا وَإِذًا لَا يَلْبَثُونَ خِلَافَكَ إِلَّا قَلِيلً
سُنَّةَ مَنْ قَدْ أَرْسَلْنَا قَبْلَكَ مِنْ رُسُلِنَا وَلَا تَجِدُ لِسُنَّتِنَا تَحْوِيلًا
Քիչ էր մնացել, որ անհավատները քեզ տեղահան անեն այս երկրից, արտաքսելով քեզ այնտեղից: Բայց այդ դեպքում անհավատներն էլ երկար չէին մնա:
Համաձայն այն օրենքի, որին հետևել են քեզանից առաջ եկած մարգարեները,և մեր օրենքը երբեք փոփոփոխության չի ենթարկվում:
Մեքքայի կռապաշտների ծրագրերից մեկն այն էր, որ մարգարեին Մեքքայից աքսորեն մի հեռավոր վայր, որպեսզի ոչ մեկի ձեռքը նրան չհասներ ու ոչ ոք չլսեր նրա հրավերի կոչը: Սակայն Աստված ջրի երես դուրս բերեց նրանց ծրագիրը և թույլ չտվեց, որ այդ սադրանքը հաջողությամբ պասկվի: Այնուհետև այան ասում է. Աստված բոլոր մարգարեների ու նրանց ազգերի նկատմամբ այսպես է վարվել: Եվ եթե մարդիկ նման վերաբերմունք էին ցուցաբերում իրենց մարգարեի նկատմամբ, տվյալ շրջանը շատ կարճ ժամանակում ենթարկվում էր աստվածային պատժի և նրանցից ոչ ոք կենդանի չէր մնում:
Ինչպես ասվում է Աբրահամ սուրայի 13-րդ այայում. Այն մարդիկ, ովքեր չեն գնահատում իրենց մարգարեներին, ու նրանց հետևելու փոխարեն փորձում են ոչնչացնել վերջիններիս, չեն արժանանում աստվածային գթության: Ուստի ծանր պատժի են ենթարկվում: Այս օրենքը հատուկ որևէ ազգի չի վերաբերում, որովհետև Աստված որևէ մեկի նկատմամբ խտրություն չի կիրառում և բոլորը հավասար են աստվածային օրենքի առջև: Այան ասում է, որ այս աստվածային օրենքը մշտապես եղել է պատմության ընթացքում և որևէ փոփոխության չի ենթարկվել, հակառակ մարդկային օրենքների, որոնք փոփոխվում են կախված որևէ անձի կամ խմբի ցանկությունների:
Այս այաներից սովորում ենք
1. Մեր թշնամիները նախ փորձում են իսլամական ղեկավարներին դեպի իրենց գրավել: Սակայն երբ դա նրանց չի հաջողվոմ, փորձում են վերացնել նրանց:
2. Մարգարեի ներկայությունը մարդկանց մեջ, պատճառ է դառնում, որ Աստծո պատիժը նվազի: Աստծո մարգարեները լինելով Աստծուն մոտիկ, օժտված են այս առանձնահատկությամբ:
3. Պատմական փոփոխությունները կարելի է վերլուծել աստվածային օրենքների համաձայն և ապագայի համար դրանցից դաս քաղել:
Աստված Ձեզ պահապան