Օգոստոս 15, 2020 05:49 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

 

Ասրա սուրայի 78-րդ այա

أَقِمِ الصَّلَاةَ لِدُلُوكِ الشَّمْسِ إِلَى غَسَقِ اللَّيْلِ وَقُرْآنَ الْفَجْرِ إِنَّ قُرْآنَ الْفَجْرِ كَانَ مَشْهُودًا

Աղոթիր, արևի մայր մտնելուց սկսած մինչև մութն ընկնելը և աղոթիր արշալույսին, անկասկած քո արշալույսի աղոթքը դիտարկվում է (հրեշտակների կողմից): 

Այս այան վերաբերում է հնգյակ աղոթքի ժամանակներին: Այան ասում է, որ կեսօրվա նամազը սկսվում է կեսօրից, շարունակվում է մինչև գիշեր և պարունակում է  նաև երեկոյան նամազը: Այնուհետև այան ասում է, որ նամազի ժամանակի ավարտը կեսգիշերն է, կամ երբ գիշերային մթությունը հասնում է  իր գագաթնակետին: Այս ժամանակը պարունակում է մայրամուտի և իրիկնապահի նամազները: Երբ կեսգիշերը վրա է հասնում, ավարտվում է իրիկնապահի նամազի ժամանակը և մինչև լուսաբաց այլևս նամազի անհրաժեշտություն չկա: Իհակե,   լուսաբացին սկսվում է  առավոտյան աղոթքի ժամը, որն սկսվում է  Աստծո փառաբանությամբ ու հռչակված է որպես լուսաբացի աղոթք: Որովհետև լուսաբացից հետո սկսվում է առավոտյան նամազը: Այայի վերջում ասվում է, որ առավոտյան նամազը տեսանելի է: Որոշ աղբյուրների համաձայն` առավոտյան նամազը դիտում են գիշերային ու ցերեկային հրեշտակները: Գիշերային հրեշտակները` երբ պատրաստվում են հեռանալ և ցերեկային հրեշտակները` երբ վերադարձել են: Երկու խումբն էլ տեսնում են աղոթարարների առավոտյան նամազի արարողությունը:

Այս այայից սովորում ենք

1. Բոլոր կրոնական օրենքները հիմնված են բնական օրենքների վրա, որպեսզի բոլոր մարդկանց համար հասկանալի ու հասանելի լինեն: Իսլամի հետևորդներն ունեն 5 աղոթք, որոնք հիմնված են արևի պտույտի վրա:

2. Կրոնական պարտավորությունները ենթակվում են որոշակի ժամանակացույցի և դա ցույց  է տալիս, որ իսլամ կրոնը մարդկանց կատարելագործման համար ունի որոշակի ծրագիր ու նրանց սովորեցնում է  կարգ ու կանոն:

Ասրա սուրայի 79-րդ այա

وَمِنَ اللَّيْلِ فَتَهَجَّدْ بِهِ نَافِلَةً لَكَ عَسَى أَنْ يَبْعَثَكَ رَبُّكَ مَقَامًا مَحْمُودًا

Գիշերվա մի մասն էլ հատկացրու Ղուրանի ընթերցմանը:Սա լրացուցիչ պարտակնություն է քեզ համար: Հնարավոր է, որ Աստված քեզ մի փառավոր տեղ բարձրացնի:

Այս այան, դիմելով մարգարեին, ասում է. Դու որպես մարգարե, ունես լրացուցիչ պարտավորություններ: Դու գիշերը չպետք է երկար քնես: Գիշերային ժամին պետք է արթնանաս քնից ու նամազ և Ղուրան կարդաս, որպեսզի պահպանես քո վեհ դիրքը, որին պետք է ուղեկցի ապաշխարանքի ու Աստծո գթությունը հայցելու վերաբերյալ աղոթքը: Իհարկե գիշերվա նամազը մարգարեի համար պարտադիր է, ուրիշների համար` ցանկալի: Ղուրանի այլ այաներում նույնպես խոսվում է  գիշերային նամազի մասին: Որպես օրինակ, Սաջդե սուրայի 17-րդ այան ասում է. Նրանց, որ կեսգիշերին աղոթում են, վարձատրություն է սպասվում, որը հատուկ է միայն նրանց և ոչ ոք այդ մասին տեղյակ չէ: Այլ աղբյուրներում գիշերային աղոթքի մասին ասվում է, որ այն նպաստում է  ֆիզիկական առողջությանը, մեղքերի թողությանը, մարդկանց կողմից ապրուստի միջոցների ավելացմանը: Իհարկե գիշերային աղոթքի ընթերցոմն աստվածային շնորհ է, որին ամեն ոք չի արժանանոմ: Իսլամի առաջնորդներից իմամ Ալին այս կապակցությամբ ասում է. Մարդու մեղքերն օրվա ընթացքոմ նրան զրկում են գիշերային նամազից:

Այս այայից սովորում ենք

1. Կեսգիշերին, երբ բոլորը քնած են, լավագույն ժամանակն է աղոթելու և Աստծուն մոտենալու համար:

2. Այն դիրքն է արժեքավոր, որն աստվածահաճո է և ոչ թե սուտ աշխարհիկ կոչումները, որոնք անցողիկ են:

3. Կատարելության հասնելու լավագույն միջոցն աղոթելն է  ու Աստծուն ծառայելը:

Ասրա սուրայի 80-րդ այա

وَقُلْ رَبِّ أَدْخِلْنِي مُدْخَلَ صِدْقٍ وَأَخْرِجْنِي مُخْرَجَ صِدْقٍ وَاجْعَلْ لِي مِنْ لَدُنْكَ سُلْطَانًا نَصِيرًا

Ասա. «Տեր, այնպես արա, որ ճշմարտությունն իշխի իմ մուտքի ու ելքի վրա:Ինձ շնորհիր այնպիսի ուժ,որ ինձ սատար լինի(թշնամու դեմ):

Այս այան անդրադառնում է Իսլամի ամենակարևոր պատվիրաններից մեկին` ազնվությանը, նշելով, որ բոլոր գործերի հիմքը պետք է լինի ազնվությունը և ճշմարտությունը: Եթե այդպես լինի, Աստված մարդուն կաջակցի և մարդը հնարավորությոն կունենա հաղթահարել դժվարությունները և հասնել իր նպատակին: Յուրաքանչյուր գործ պետք է արվի արդարությամբ և հեռու լինի խարդախությունից ու ցուցամոլությունից: Եվ սա պետք է շարունակվի մինչև գործի ավարտը: Շատ գործեր սկսվել են ազնվությամբ, սակայն ընթացքում մարդը գոռոզացել է ու բոլոր  բարիքները նրանից հեռացել են:

Այս այայից սովորում ենք

1. Մշտապես պետք է աղոթենք առ Աստված և նրան ապավինենք` ազնվանալու և խարդախությունից հեռու մնալու համար:

2. Մշտապես պետք է զգույշ լինենք, որպեսզի գործը լավ սկսենք ու լավ ավարտենք, որպեսզի չմոլորվենք ու դառը հետևանքները  չկրենք:

Աստված Ձեզ պահապան